Հայերեն


Ի՞նչ է ասել տարիներ առաջ Վանո Սիրադեղյանը Արամ Աբրահամյանին

Հասարակություն

Ներկայացնում ենք «Առավոտ»-ի խմբագրականը․

Երեկ ինձ մեկն ասում է՝ շատ չե՞ս հիանում Կարեն Կարապետյանի կառավարությամբ: Միանգամից ասեմ, որ ոչ մի կառավարություն, ոչ մի չինովնիկ եւ ոչ մի իշխանավոր չի կարող արժանանալ ոչ իմ, ոչ էլ որեւէ մեկի հիացմունքին: Եվ այդպես է ոչ միայն մեր, այլեւ աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Կորեայում իրենց առաջնորդով գուցե հիանում են, բայց պարզ է, որ «իրավիճակի փոփոխությունից» հետո նույն այդ հիացողները կփշրեն իրենց կուռքի արձանները այնպիսի փոքր կտորների, որ դրանք նույնիսկ որպես մետաղի ջարդոն հնարավոր չի լինի հանձնել: Ես, օրինակ, հիանում եմ Մոցարտի երաժշտությամբ: Բայց եթե մեզնից՝ Հայաստանի քաղաքացիներիցս մեկը ցանկանում է ինչ-որ բան անել՝ բազմոցին նստելու եւ փնթփնթալու փոխարեն, ես չեմ կարող չարախնդությամբ սպասել, թե երբ է նա տապալվելու, որ ասեմ՝ «այդպես էլ գիտեի»: Ընդ որում, պարտադիր չէ, որ այդ քաղաքացին լինի վարչապետ, դա կարող է լինել, ասենք, տնային տնտեսուհի, որն իր ընտանիքին աջակցելու համար որոշել է օրիգինալ թխվածքներ թխել եւ մատչելի գներով դրանք վաճառել հարեւաններին: Դա կարող է լինել համակարգչային մասնագետ, որը որոշել է չսահմանափակվել ձանձրալի առօրյա աշխատանքով եւ որեւէ նոր ծրագիր գրել: Դա, վերջապես, կարող է լինել գործարար, որը որոշել է կաշառք չտալ մաքսավորներին եւ հարկային տեսուչներին ու բացահայտ՝ իրենց անուններով այդ «կերպարներին» ներկայացնել լրատվամիջոցներով: Մի խոսքով՝ որեւէ բան անելու փորձերը կարող են արվել տարբեր մարդկանց կողմից եւ ունենալ տարբեր արտահայտություններ: Դրանք գուցե հիացմունքի արժանի չեն, բայց, մյուս կողմից, պետք չէ դրանց մոտենալ նախապաշարված, չարացած «աբիժնիկի» կեցվածքով: Նման «աբիժնիկական» կարծրատիպերը՝ նոր կառավարության հարցում, հանդիպում են նախեւառաջ լրատվամիջոցներում, եւ դա բնական է, որովհետեւ դրանց զգալի մասը կապ ունի այն մարդկանց հետ, որոնք ինչ-որ պաշտոններ են ունեցել, իսկ հիմա պաշտոնի չեն, եւ իրենց համար տհաճ է որեւէ գործող պաշտոնյայի հասցեին որեւէ լավ բան լսել: Մարդկայնորեն հասկանալի է, բայց մենք բոլորս պետք է փորձենք սահմանափակել մեր «էգոն» եւ լինել փոքր-ինչ ավելի բարյացակամ: Դա ամենեւին չի նշանակում, որ Կարեն Կարապետյանի կառավարությունն անպայման կհաջողի կամ՝ որ այդ կառավարության անդամները չեն հասցրել սխալ բաներ անել: Հիացմունք, կրկնեմ, չկա եւ չպիտի լինի: Բայց երբեմն արժե մարդկանց մի փոքր քաջալերել:

Երբ 22 տարի առաջ Վանո Սիրադեղյանն ինձ առաջարկում էր թերթի խմբագիր դառնալ, իմ առաջին ռեակցիան շատ բնական էր՝ ես ընդունակ չեմ թերթ խմբագրել, ինչին Վանոն պատասխանեց՝ հավատա իմ փորձին, ես ավելի լավ գիտեմ, թե ով ինչի է ընդունակ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված