Հայերեն


Հայաստանն արտահանման զգալի աճ է արձանագրել ֆրանկոֆոն երկրներ. օտարերկրյա ներդրումներում ֆրանկոֆոն երկրները ևս զգալի տեղ ունեն

Քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից արտահանման ծավալներն այս տարի աճել են` նաև ֆրանկոֆոն երկրներ արտահանման զգալի ավելացման հաշվին: Աճի հիմնական պատճառներից է ֆրանկոֆոն շատ երկրների կողմից Հայաստանին GSP+ արտոնյալ պայմանների տրամադրումը: Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեյցարիայի կապիտալի մասնակցությամբ ձեռնարկությունների և ներդրումների քանակը Հայաստանում ևս զգալի են:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ԵԱՏՄ և արտաքին առևտրի վարչության պետ Նաիրա Կարապետյանը նշեց` Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը այդ երկրների հետ համագործակցության զարգացման նոր հնարավորություններ կստեղծի:

«Ֆրանկոֆոն երկրների հետ մենք ունենք առևտրաշրջանառության և, հատկապես, արտահանման ծավալների աճ և 2017թ.-ի կտրվածքով, և 2018-ի հունվար-հուլիս ամիսների ժամանակահատվածում: Այդ երկրներից ամենաշատ առևտրաշրջանառություն ու տնտեսական կապեր ունենք հատկապես Ֆրանսիայի հետ»,-ասաց Կարապետյանն ու նկատեց` ոչ միայն ֆրանկոֆոն երկրների շրջանակում, այլ առհասարակ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալների մեջ մեծ է Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Էմիրությունների, Վրաստանի դերը:

Հայաստանը ֆրանկոֆոն երկրներ հիմնականում արտահանում է պատրաստի սննդի արտադրանք, ոգելից խմիչքներ, նաև հանքաքարեր, խտահանք: Թարմ գյուղատնտեսական ապրանքատեսակների արտահանումը դեռ փոքր-ինչ խնդրահարույց է: Այս տարի բանջարեղենից և մրգերից պատրաստված չրերի մեծ արտահանում ենք ունեցել Շվեյցարիա: Կարապետյանը վստահեցրեց` ավելանում են ոչ միայն արտահանվող ապրանքների ծավալը, այլ նաև ապրանքատեսակները: «Նախորդ տարի առաջին անգամ ֆրանկոֆոն Կիպրոս արտահանել ենք նոր ապրանքատեսակներ, այդ թվում` բնական մորթուց հագուստ»,-նշեց նա:

2018-ի հունվար-հուլիսին Հայաստանի առևտրաշրջանառությունը կազմել է 4089.74 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 26.8 տոկոսով: Այդ թվում ԵՄ երկրներ առևտրաշրջանառությունը աճել է 36.1 տոկոսով, որից ֆրանկոֆոն երկրներից աճի տեմպեր են գրանցվել հատկապես Ֆրանսիայի հետ`72.9 տոկոսով: Առևտրաշրջանառությունն աճել է նաև Հունաստանի հետ՝ 65. 1 տոկոսով, Լեհաստանի հետ՝ 12.8 տոկոսով, Լյուքսեմբուրգի հետ` 5.7 տոկոսով: Այլ ֆրանկոֆոն երկրներից Շվեյցարիայի հետ առևտրաշրջանառությունն ավելացել է 40.6 տոկոսով, Եգիպտոսի հետ՝ 68.0, իսկ Մարոկկոյի հետ՝ 45.3 տոկոսով: Իսկ ԱՊՀ երկրներից ֆրանկոֆոն Ուկրաինայի հետ առևտրաշրջանառությունն աճել է 48. 9 տոկոսով:

2018-ի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ գրանցվել է նաև արտահանման ծավալների աճ՝ 17.3 տոկոսով՝ կազմելով 1363.1 մլն ԱՄՆ դոլար: ԵՄ երկրներ արտահանումն աճել է 22.0 տոկոսով, որից ֆրանկոֆոն երկրներ աճի տեմպեր են գրանցվել, մասնավորապես դեպի Ֆրանսիա՝ 87.2 տոկոսով: Հայաստանը հիմնականում Ֆրանսիա արտահանում է ալյումինե նրբաթիթեղ, կաշվե արտադրատեսակներ, հյութեր, գինի, պահածոյացված մրգեր և բանջարեղեն: Դեպի Բելգիա արտահանումն աճել է 18.2 տոկոսով: Այս երկիր արտահանվում են հիմնականում ցինկ, մոլիբդեն, հանքաքար և խտահանք, գինի,պահածոյացված մրգեր և բանջարեղեն: ԵՄ երկրներից դեպի Հունաստան արտահանումն աճել է 75.3 տոկոսով: Ֆրանկոֆոն երկրներից դեպի Շվեյցարիա արտահանումն աճել է 32.6 տոկոսով, դեպի Կանադա` 48.22 տոկոսով: Իսկ ԱՊՀ ֆրանկոֆոն երկրներից աճել է արտահանումն Ուկրաինա` 75.6 տոկոսով: Եգիպտոսը միակ ֆրանկոֆոն երկիրն է, որտեղ Հայաստանը թարմ բանջարեղեն է արտահանում: Նոր համաձայնագիր է սպասվում նաև ԵԱՏՄ անդամ երկրների և ֆրանկոֆոն Եգիպտոսի միջև: Ներկայում համաձայնագիրը բանակցային փուլում է: Դրա մեջ ներառված են մեր այն հիմական ապրանքատեսակները, որոնք ունեն արտահանման պոտենցիալ:

Ներմուծման առումով այս տարվա հունվար-հուլիսին նախորդ տարվա համեմատ աճի տեմպեր են գրանցվել հատկապես ԵՄ երկրներից` 47.8 տոկոսով, որից ֆրանկոֆոն երկրներից հատկապես Ֆրանսիայից ` 71.9 տոկոսով, Հունաստանից` 65.1 տոկոսով, Լյուքսեմբուրգից` 63.9 տոկոսով: Աճ է գրանցվել նաև Շվեյցարիայից`32.9, Եգիպտոսից` 69.4 տոկոսով:

«Ֆրանկոֆոն շատ երկրների հետ առևտրաշրջանառության բարձրացան պատճառն այն է, որ մի շարք ֆրանկոֆոն երկներ նաև ԵՄ անդամ են, և նրանց հետ ունենք GSP+ արտոնությունների համակարգի իրավունք արտահանման ժամանակ: Արտոնյալ ռեժիմ են տրամադրում նաև Շվեյցարիան, Կանադան: Սա հիմնական պատճառներից մեկն է: Իսկ ֆրանկոֆոն Վրաստանի հետ ունենք ազատ առևտրի համաձայնագիր»,-նշեց Կարապետյանը:

Նրա կարծիքով` ֆրանկոֆոն երկրները մեր հիմնական գործընկերներից են: Մեծ աճ է նկատվել, մանավանդ վերջին տարիներին: Հատկապես Ռումինիան և Հունաստանը վերջին տարիներին մեծ ցուցանիշներ են գրանցում: «Կարծում եմ` մենք իրոք անելիք ունենք այս երկրների հետ: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը լրացուցիչ հարթակ կհանդիսանա մեր համագործակցության հետագա զարգացման համար»,-նշեց Կարապետյանը:

Ֆրանկոֆոն շատ երկրներ նաև մեծ ներդրումներ են անում Հայաստանում: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներդրումների ներգրավման և համակարգման վարչությունից տեղեկացրին` այս տարի մինչ հունիսի վերջ ընկած ժամանակահատվածը Ֆրանսիայի կողմից տնտեսության իրական հատվածում ներդրումների հոսքերը կազմել են 1 087 մլն դոլար, որից եղել են ուղղակի ներդրումներ` 960 մլն դոլար: Ֆրանսիական կապիտալի մասնակցությամբ Հայաստանում 305 ձեռնարկություն է գրանցվել մինչ հուլիսի մեկն ընկած ժամանակահատվածը:

Մինչև 2018-ի հունիսի վերջ ընկած ժամանակահատվածը Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական հատվածում ֆրանկոֆոն Շվեյցարիայից կատարված ներդրումների համախառն հոսքերը կազմել են 268 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում` ուղղակի համախառն հոսքերը` 192.7 մլն դոլար, Կանադայի կողմից կատարված ներդրումների համախառն հոսքերը` 793 մլն դոլար, այդ թվում` ուղղակի համախառն հոսքեր` 125 մլն ԱՄՆ դոլար: Իսկ Բելգիայից ներդրումների համախառն հոսքերը կազմել են 26.5 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում` ուղղակի համախառն հոսքեր` 22.7 մլն դոլար:

Այս տարվա հուլիսի մեկի դրությամբ Հայաստանում գրանցված է շվեյցարական կապիտալի մասնակցությամբ 65, կանադական կապիտալի մասնակցությամբ 146 ձեռնարկություն և բելգիական կապիտալի մասնակցությամբ 37 ձեռնարկություն և ԱՁ:

Նույն ժամանակում Հայաստանի տնտեսությունում զգալի ներդրումներ է կատարել նաև Եգիպտոսը: Տնտեսության իրական հատվածում կատարված ներդրումների համախառն հոսքերը կազմել են 128 հազ. դոլար, ուղղակի համախառն հոսքերը` 128 հազ. դոլար: Իսկ հանրապետությունում 2018-ի հուլիսի 1-ի դրությամբ գրանցված է եգիպտական կապիտալի մասնակցությամբ 11 ձեռնարկություն:

Եվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան
Ամենադիտված