Հայերեն


«Երևանյան բեսթսելեր». «Թքած ունենալու նուրբ արվեստը» կրկին առաջին տեղում է. փաստավավերագրական. օգոստոս, 2018

Քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Ցանկում չեն ներառվել հանրագիտարանները:


Առաջին հորիզոնականում է Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը: Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։

Երկրորդ հորիզոնականում է Քըրք Քըրքորյանի մասին պատմող Ուիլյամ Չ. Ռեմփելի «Խաղացողը» գիրքը: Այն ներկայացնում է Ամերիկայի ֆինանսական աշխարհի ամենահարուստ և սակավաճանաչ հսկաներից մեկի՝ ամեն ինչ ինքնուրույն ձեռք բերած միլիարդատիրոջ՝ ցնցոտիներից մինչև հարուստ կյանքի հասնելու պատմությունը: Քըրք Քըրքորյանը Ամերիկայի առաջամարտիկ օդաչուներից էր, կինոմագնատ, ռիսկի սիրահար և գործարար աշխարհի հսկաներից, որը վերափոխելով Լաս Վեգասն ու Հոլիվուդը, դարձավ երկրի խոշոր ֆինանսիստներից մեկը: Նրա կյանքի պատմությունն արտացոլում է Առաջին աշխարհամարտի օդաչուի սառնասիրտ համարձակությունը, կռվարար բռնցքամարտիկի հաստատակամությունը, խորհրդավոր, անընթեռնելի խաղացողի խորամանկությունը և գործարքների անզուգական հանճարը: Թեև նա երբեք թույլ չի տվել, որ իր անունը փակցնեն որևէ շենքի վրա, 2015 թվականին, երբ նա մահացավ, նրան էր պատկանում Լաս Վեգասի ամենախոշոր հյուրանոցների ու խաղատների մեծ մասը:

Ստեփան Գրիգորյանի «Հայկական թավշյա հեղափոխությունը» գիրքը երրորդ հորիզոնականում է: Գրքում ներկայացվում է վերջին մի քանի տարիներին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը, ինչպես նաև երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների ժամանակագրությունն ու վերլուծությունը՝ սկսած 2018 թ. մարտի 31-ից (երբ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ Գյումրի քաղաքի կենտրոնական Վարդանանց հրապարակից սկսեց քայլարշավը մինչև Երևան), մինչև մայիսի 8-ը, երբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ:

Չորրորդ հորիզոնականում է Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը» գիրքը: Այն միջազգային բեսթսելեր է, որ 60 տարի է, ինչ ցույց է տալիս միլիոնավոր ընթերցողների, թե ինչպես հասնել լիառատ, արդյունավետ կյանքի` զարգացնելով սիրո` իրենց թաքնված կարողությունները: «Սիրելու արվեստը» դասական գործում Ֆրոմը բացահայտում է սերն իր բոլոր կողմերով:

Հինգերորդ հորիզոնականն է զբաղեցնում Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7սովորույթները» գիրքը: Հեղինակը ներկայացնում է ամբողջական, սկզբունքների վրա հիմնված մոտեցում անձնական և մասնագիտական խնդիրների լուծման համար: Քովին խորաթափանց դիտարկումներով և սուր պատմություններով քայլ առ քայլ բացահայտում է արդարությամբ, ազնվությամբ և մարդկային արժանապատվությամբ ապրելու ճանապարհը՝ սկզբունքներ, որոնք մեզ տալիս են փոփոխություններին հարմարվելու ապահովություն, ինչպես նաև իմաստություն և ուժ՝ օգտվելու այն հնարավորություններից, որ փոփոխությունն է ստեղծում:

Վեցերորդ հորիզոնականում Նապոլեոն Հիլի «Մտածի՛ր և հարստացի՛ր» գիրքն է: Ամերիկացի հեղինակի հանրահայտ գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար:

Դեյլ Քառնեգիի «Ինչպես ազդել մարդկանց վրա խոսքի միջոցով» գիրքը յոթերորդն է: Այս գիրքը բոլոր այն մարդկանց համար է, ովքեր առաջինը լինելու նպատակ ունեն: Քառնեգին յուրաքանչյուր էջում ցույց է տալիս, թե ինչպես է իր մեթոդաբանության միջոցով գրավել ու պահպանել մարդկանց ուշադրությունը:

Հենրի Ֆորդի «Իմ կյանքը, իմ նվաճումները» գիրքը ութերորդ հորիզոնականում է: Հռչակավոր գյուտարարը, մեքենաշինության հայրերից մեկը պատմում է իր կյանքի պատմությունը, հաջողություններն ու հիասթափությունները։ Ընթերցելով Հենրի Ֆորդի գիրքը, դուք կսովորեք աշխատել եւ ստեղծել արժեքներ։ Հանրահայտ գիրքը կօգնի հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ կտրուկ առաջ ընթանալու համար։

Իններորդ տեղում է ամերիկացի նշանավոր փիլիսոփա, գրող, քաղաքական գործիչ, դիվանագետ, գիտնական և գյուտարար Բենջամին Ֆրանկլինի «Ինքնակենսագրություն» գիրքը: Ինչպես և Ռուսոն՝ իր «Խոստովանության» մեջ Ֆրանկլինը ստեղծում է բարոյախրատական էսսե, որի մեջ հաստատվում է լուսավորական դարի իդեալը:

Տասներորդ հորիզոնականն է զբաղեցնում Դեյլ Քառնեգիի մեկ այլ՝«Ինչպես հաղթահարել անհանգստությունը և ապրել երջանիկ» գիրքը: Քառնեգիի խորհուրդների շնորհիվ միլիոնավոր մարդիկ ազատվել են մանրուքների պատճառով անհանգստանալու սովորույթից: Նրանք հաղթահարել են իրենց վախը և վստահ առաջ են քայլում: Այս գրքում ներկայացված են գործնական խորհուրդներ՝ սեփական կյանքն ավելի երջանիկ ու անհոգ դարձնելու համար:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0 Մարկ Մենսոն, «Թքած ունենալու նուրբ արվեստը» Newmag 1546
2 նոր Ուիլյամ Չ. Ռեմփել, «Խաղացողը» Էդիթ Պրինտ 217
3 նոր Ստեփան Գրիգորյան, «Հայկական թավշյա հեղափոխությունը» Էդիթ Պրինտ 72
4 +3 Էրիխ Ֆրոմ, «Սիրելու արվեստը» Էդիթ Պրինտ 50
5 -3 Սթիվեն Քովի, «Ամենաարդյունավետ մարդկանց 7սովորույթները» Էդիթ Պրինտ 42
6 -1 Նապոլեոն Հիլ, «Մտածի՛ր և հարստացի՛ր» Զանգակ 27
7 * Դեյլ Քառնեգի, «Ինչպես ազդել մարդկանց վրա խոսքի միջոցով» Գիտանք 18
8 նոր Հենրի Ֆորդ, «Իմ կյանքը, իմ նվաճումները» Կռունկ 17
9 -6 Բենջամին Ֆրանկլին, «Ինքնակենսագրություն» հեղ.հրատ 15
10 * Դեյլ Քառնեգի, «Ինչպես հաղթահարել անհանգստությունը և ապրել երջանիկ» Գիտանք 13
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների ցանցերը:

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

 

Այս թեմայով

«Երևանյան բեսթսելեր». «Հայկական հեքիաթներ» գիրքն առաջին տեղում է. մանկական գրականություն. օգոստոս, 2018
«Երևանյան բեսթսելեր». «Մանյունյա» գիրքն առաջին հորիզոնականում է. թարգմանական գրականություն. օգոստոս, 2018
«Երևանյան բեսթսելեր». Փաշինյանի գիրքը կրկին առաջին հորիզոնականում է. հայ գրականություն. օգոստոս, 2018
«Երևանյան բեսթսելեր». «Ալքիմիկոսը» գիրքն առաջին հորիզոնականում է. Թարգմանական գրականություն. հուլիս, 2018
«Երևանյան բեսթսելեր». Նիկոլ Փաշինյանի գիրքն առաջին հորիզոնականում է. հայ գրականություն. հուլիս, 2018

Հասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրից Առաջիկա երկու տարիներին իջեցնելու ենք դեղերի գները 30%-ով․ Հրայր ԿամենդատյանԱրցախի հարցը և արցախահայերի իրավունքները «ՀայաՔվեի» ուշադրության կենտրոնում են․ Ավետիք Քերոբյան.Փաշինյանի թույլ կառավարությունը վախենում է նույնիսկ Ֆեյսբուքյան էջից. Մարիաննա Ղահրամանյան «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակիցներն այցելեցին Ucom 250 օր զրպարտված և ապօրինի կալանավորվածԴուխ հավաքիր ու ցավակցիր հարևանիդ. երեխաներ են զոհվում, հասկացիր․ Արշակ ԿարապետյանOzon Հայաստան-ի շրջանառությունը 2025 թվականին աճել է գրեթե 1,5 անգամ Նկատվում է կենսաթոշակային տարիքը բարձրացնելու միտում. Դավիթ ՀակոբյանՓաշինյանը «Մարտի 1»-ն օգտագործելու է քարոզչական նպատակներով Իրանի դեմ պատերազմը անդառնալիորեն փոխում է տարածաշրջանի պատկերը Փաշինյանը շարունակում է խուսանավել մոդուլային ատոմակայանի հարցում Ստեղծվել են արևային վահանակներ, որոնք էներգիա են ստանում նաև անձրևի կաթիլներից Վանաձորում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Vectra»-ն. կա 9 վիրավnր Այս օրերի իրադարձությունների ծանր հետևանքները տասնամյակներով զգացնել են տալու տարածաշրջանի, այդ թվում` Հայաստանի վրա․ Տիգրան Աբրահամյան Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետևանքով չեղարկվել են մի շարք չվերթեր դեպի Երևան և Երևանից Թրամփը կարծում է, որ Իրանում ռшզմական գործողությունը կարող է տևել մինչև մեկ ամիս Ինչպե՞ս երկպալատ պառլամենտը կարող է նպաստել ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանըՀանքաքարի մատակարարումից մինչև մանրացում՝ ԶՊՄԿ-ում ամերիկյան աղացները ձևավորում են արտադրության հզոր ռիթմըԵթե այս պատերազմը երկարի, ապա ծայրահեղ ծանր իրավիճակ կարող է լինել միջազգային առևտրի, բիզնեսի, ֆինանսական, նավթային, գազային շուկաների համար. ՄարուքյանՔպ վարչախումբը գողանում է հայաքվեի մտքերը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու ենք մենք միավորում մեր ուժերը այլ գաղափարակից կառույցների հետ, և ինչու է դա բերելու հաջողության առաջիկա ընտրություններին. Չալաբյան20 000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ. Գոհար ՂումաշյանԱնկայուն աշխարհի ֆոնին՝ խորացող ներքին ճգնաժամ Հայաստանի թեկնածուն. «Միասնության թևերը» ներկայացրեց իր քաղաքական օրակարգը ԶՊՄԿ-ն` Կանադա-Եվրասիական պալատի անդամ. հանքարդյունաբերության ոլորտում նոր էջ է բացվումՄոտ 500,000 մարդ չունի արժանապատիվ աշխատանք. հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը շուտով կփոխի այս իրավիճակըՄհեր Ավետիսյանը առաջարկել է Իրանի դեսպանատան առջև ծաղիկներ, մանկական խաղալիքներ տեղադրենք«Ինտերը» տանը հաղթեց «Ջենոային»․ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Սարդար Վահիդին նշանակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նոր հրամանատարՄենք Իրանին կհարվածենք այնպիսի ուժով, որպիսին նախկինում երբեք չի տեսնվել․ Թրամփ «Համահայկական ճակատ»-ը իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում եղբայրական Իրանի ժողովրդին. Արշակ ԿարապետյանՔասախում «ՎԱԶ 2107»-ը բախվել է «Առողջ այգու» պարսպին․ կան վիրավորներ Առավել քան երբևէ Հայաստանը պահանջ ունի նոր վարչապետի՝ Սամվել Կարապետյանի. Նարեկ Կարապետյան Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԴեմնան վերաթողարկում է Gucci-ն. Երբ ժառանգությունը հանդիպում է ժամանակակից շքեղությանըԱրարատի ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել էԱլափարսի խաչմերուկում բախվել են «Foton»-ը և «Nissan»-ը Պատերազմ Իրանում․ հետևանքներն ու սպառնալիքները Հայաստանի համար. Էդմոն Մարուքյան Հորոսկոպ. Ի՞նչ կբերի մարտի 3-ի խավարումը կենդանակերպի բոլոր նշաններին Հրդեհ է բռնկվել «BMW X5»-ումՀամբերություն և խաղաղություն եմ մաղթում բոլորին, երկնքում և երկրի վրա․ Ավետիք Չալաբյան Սպերցյանի գոլն օգնեց «Կրասնոդար»-ին հաղթել «Ռոստով»-ին և վերադառնալ առաջին հորիզոնականԽորին ցավակցություն ենք հայտնում բարեկամ Իրանի ժողովրդին․ ՀայաՔվեՊատրաստվում ենք ստանձնել երկրի պատասխանատվությունը՝ նոր և ուժեղ առաջնորդությամբ. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն (տեսանյութ) Իրավիճակը մեր երկրի շուրջ և տարածաշրջանում բավականին բարդ է ու հղի բազմասցենար զարգացումներով. Արտակ ԶաքարյանԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով սպանվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին«Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման հուզիչ ակցիան. ծաղկեպսակ Իրանի դեսպանատան դիմացՉեք կարող պարտությունը բարդել մարտադաշտի վրա. Արշակ ԿարապետյանԱրևային վահանակները պարտադիր չէ, որ հարթ լինեն
Ամենադիտված