Հայերեն


Ինչ կարևոր շեշտադրումներ էր պարունակում ՀՀ վարչապետի ՄԱԿ-ի ելույթը

Քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի ԳԱ-ն թերևս հանդիսանում է միջազգային թիվ մեկ հարթակը, որտեղ տարբեր երկրների ղեկավարներ ներկայացնում են իրենց տեսլականը սեփական երկրի ներքին ու արտաքին քաղաքականության, ժողովրդավարական գործընթացների, անվտանգային հիմնախնդիրների մասով և կիսվում են իրենց մոտեցումներով տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերների վերաբերյալ: Դրանով է պայմանավորված յուրաքանչյուր երկրի ղեկավարի ելույթի նկատմամբ միջազգային շատ մեծ հետաքրքրությունը, քանզի դրանց վերլուծությունները թույլ են տալիս հստակ պատկերացում կազմել տվյալ երկրի քաղաքական հիմնական ուղենիշերի մասին:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի ԳԱ 73-րդ նստաշրջանի ժամանակ հնչեցրած ելույթի հիմնական շեշտադրումներին՝ նախևառաջ նշենք, որ ելույթն ամբողջովին հիմնված էր ժողովրդավարության, խաղաղասիրության, անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների վրա:

Ժողովրդավարական գործընթացները Հայաստանում

Հաշվի առնելով Թավշյա հեղափոխության նկատմամբ միջազգային մեծ հետաքրքրությունը և լայն արձագանքը՝ սպասելի էր վարչապետի անդրադարձը ՀՀ-ում տեղի ունեցած վերջին իրադարձություններին՝ հատկապես դրանց ժողովրդավարական բնույթն ընդգծելու տեսանկյունից: Թավշյա հեղափոխության ընթացքն ու վերջնարդյունքները ներկայացնելը միտված էր միջազգային ընկալումներում նոր, ավելի ժողովրդավարական, բարեփոխումների ուղին բռնած Հայաստանի պատկերի ձևավորմանը` որպես հուսալի ներդրումային միջավայր ունեցող, վստահելի, կանխատեսելի և ժողովրդավար գործընկեր։

Արտաքին քաղաքական օրակարգը

Վարչապետի կողմից ՀՀ արտաքին քաղաքական ուղղություններին առանձին անդրադարձ չկատարվեց, սակայն ընդհանրական գնահատականը, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունում չկան կտրուկ շրջադարձեր, արդեն իսկ հաստատում է, որ Հայաստանը շարունակելու է իր ռազմավարական գործընկերությունը ՌԴ հետ տարբեր ձևաչափերով՝ թե՛ ԵԱՏՄ, թե՛ ՀԱՊԿ շրջանակներում, ամրապնդելու է համագործակցությունը ԵՄ հետ՝ հատկապես օգտվելով ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ընձեռած հնարավորություններից, զարգացնելու է հայ-ամերիկյան գործընկերությունը և ամրապնդելու է համագործակցային հարաբերությունները տարածաշրջանային գործընկերների հետ: Եվ, փաստորեն, ինչպես նշեց վարչապետը՝ մի գործընկերոջ հետ հարաբերությունները չեն զարգանալու մյուսի հաշվին ու Հայաստանը շարունակելու է կանխատեսելի և հուսալի գործընկեր լինել:

Ղարաբաղյան հակամարտությունը

Վարչապետն իր ելույթում ևս մեկ անգամ շեշտեց, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը գերակա առաջնահերթություն է մեր արտաքին քաղաքական օրակարգում: Հավատարիմ մնալով իր կողմից բազմիցս առաջ քաշած թեզին՝ նա ընդգծեց Ադրբեջանի կողմից Արցախի` որպես հակամարտության հիմնական սուբյեկտի հետ երկխոսություն վարելու կարևորությունը՝ միաժամանակ նաև վերահաստատելով ՀՀ կառուցողական ներգրավվածությունը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Բավական հիմնավոր ներկայացվեց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ուղղակի փոխկապակցված է Արցախի հայության ֆիզիկական անվտանգության խնդրի հետ, և Նախիջևանի փորձը ցույց է տալիս, որ Արցախը Բաքվի համար լոկ տարածք է, իսկ արցախցու ճակատագիրն ընդհանրապես չի հետաքրքրում այդ երկրին: Վարչապետի կողմից միջազգային այս հարթակում ևս մեկ անգամ բարձրաձայնվեց Հայաստանի կառուցողական դիրքորոշումը՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու գործում և ընդգծվեց Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունն ու դրանից բխող ուղղակի սպառնալիքները տարածաշրջանային անվտանգության համար:

Հայաստանի ներգրավվածությունը հումանիտար գործողություններին

Վարչապետն անդրադարձ կատարեց ՀՀ ակտիվ ներգրավվածությանը տարբեր խաղաղապահ գործողություններում, ինչն, ըստ էության, ընդգծեց Հայաստանի՝ անվտանգություն սպառող երկրից անվտանգություն մատակարարող երկրի վերածվելը: Կարևոր էր հատկապես Սիրիային հումանիտար աջակցությունն ընդարձակելու պատրաստակամությունն ընդգծելն, ինչը հիմնավորվեց ոչ թե քաղաքական շահերով, այլ Սիրիայի հայկական համայնքին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությամբ:

Այսպիսով, ամփոփելով վարչապետի՝ ՄԱԿ-ի ԳԱ 73-րդ նստաշրջանի շրջանակներում ելույթը, կարող ենք նշել, որ այս բարձր հարթակից ևս մեկ անգամ բարձրաձայնվեց Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի ներքին քաղաքական գործընթացների հիմնական էությունը և արտաքին քաղաքականության շարունակականությունը, որոնք Հայաստանին կարող են առավել ընկալելի դարձնել միջազգային հանրության համար՝ որպես վստահելի և հուսալի գործընկեր:

Եվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան
Ամենադիտված