Հայերեն


Քաղաքական գործիչների կանայք չպետք է խորհուրդներ տան իրենց տղամարդկանց. Աննա Հակոբյանի հարցազրույցը «Мир 24» հեռուստատեսությանը

Քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ-Պետերբուրգում ավարտվել է Կանանց եվրասիական ֆորումը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Ֆորումի աշխատանքների, գեղեցիկ սեռին հուզող հարցերի, երեխաների դաստիարակության առանձնահատկությունների և այլ թեմաների շուրջ Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել «Мир 24» հեռուստատեսության «Բառացիորեն» ծրագրի շրջանակում:

-Մենք այսօր հանդիպել ենք Կանանց եվրասիական ֆորումի շրջանակում: Ի՞նչ հարցեր են այսօր հուզում կանանց, և, ընդհանրապես, ինչի՞ մասին են նրանք խոսում, երբ հանդիպում են:

-Այս ֆորումն իրականում հարցերի մեծ շրջանակ է ընդգրկում, որոնք կարևոր նշանակություն ունեն ոչ միայն կանանց, այլև, ընդհանրապես, ամբողջ աշխարհի համար, քանի որ այդ հարցերը վերաբերում են և՛ տղամարդկանց, և՛ ծերերին, և՛ հատկապես երեխաներին: Սա ոչ միայն կանանց ֆորում է: Այն գլոբալ օրակարգ ունի:

Այն բոլոր հարցերը, որոնք քննարկվում են ֆորումի շրջանակում՝ սկսած աշխարհում գլոբալ անվտանգությունից, պատերազմական կոնֆլիկտների հանգուցալուծումից մինչև աղքատության հաղթահարման, գենդերային հավասարության հարցեր: Բոլոր այս խնդիրները առաջնային պլան են մղված այսօր և անհանգստացնում են հասարակությանը: Ֆորումն իրականում լավ հնարավորություն է տալիս բոլոր այս հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու համար:

-Ի՞նչ խնդիրների են բախվում հայ կանայք և որքանո՞վ են մեծ գենդերային խնդիրներն աշխատանքի տեղավորման ոլորտում:

-Հայաստանում, ինչպես շատ հետխորհրդային երկրներում, կան այս խնդիրները: Հայ կանայք բախվում են և՛ աշխատանքի տեղավորման, և՛ բռնության հետ կապված շատ խնդիրների, բայց հասարակական կազմակերպությունները վերջին տարիներին սկսել են ակտիվորեն զբաղվել այս խնդիրներով, և այս առումով զգալի փոփոխություններն արդեն իսկ ակնհայտ են:

-Մայիսի 8-ին ձեր ամուսնուն՝ Նիկոլ Փաշինյանին, ընտրեցին Հայաստանի վարչապետ: Այդ օրվանից ինչպե՞ս է փոխվել ձեր կյանքը:

-Մեծ հաշվով մեծ փոփոխություններ չեն եղել, մեր կյանքը փոխվել է ավելի շատ տեխնիկական առումով: Ես ի նկատի ունեմ այն մեծ պատասխանատվությունը, որ իմ ամուսինը իր ընտրվելու օրվանից սկսած դրել է ոչ միայն իր ուսերին, հետևաբար նաև իմ և ընտանիքի ուսերին:

-Ձեզ դո՞ւր է գալիս այս նոր կարգավիճակը:

-Իմ կարծիքով, այստեղ դուր գալու կամ դուր չգալու հարց չկա: Ես դիտարկում եմ դա որպես պատասխանատվություն և կարծում եմ, որ սա իմ պարտքն է, որը ես անպայման պետք է ի կատար ածեմ իմ հայրենիքի, ժողովրդի հանդեպ:

-Հայաստանի օրենքներով ո՞վ է համարվում առաջին տիկին, դո՞ւք ՝ վարչապետի կինը, նախագահի կի՞նը, թե դուք երկուսով:

-Շատ զարմանալի է, որ այս հարցը ինձ ոչ միայն տալիս են հայ լրագրողները, այլև օտարերկրյա: Իմ կարծիքով, այնքան էլ կարևոր չէ, թե ով է համարվում, կամ ում են համարում առաջին տիկին: Կարևոր է, որ ամեն մեկը լինի իր տեղում և հնարավորության սահմաններում օգտակար լինի երկրին և ժողովրդին:

-Դուք միշտ լրագրողների ուշադրության կենտրոնում եք: Բոլորն ուշադրություն են դարձնում՝ ինչպե՞ս եք դուք հագնվում, ձեր վարքին հասարակական վայրերում: Ստիպված եք եղել ինչ -որ բան փոխե՞լ ձեր ապրելակերպում :

-Այո, իսկապես նման անհրաժեշտություն կա: Իմ կոչումը թույլ է տալիս ինձ այս պահին մեծ ուշադրություն դարձնել արտաքինիս, և ես ամեն ինչ անում եմ համապատասխանելու այս կարգավիճակին:

-Ասում են՝ տղամարդն ընտանիքի գլուխն է, իսկ կինը պարանոցը: Խորհուրդներ տալի՞ս եք ձեր ամուսնուն , և արդյոք ձեզ հետ խորհրդակցո՞ւմ է վարչապետը:

-Դա նույնպես այն հարցերից է, որ ինձ շատ հաճախ են տալիս Հայաստանում, քանի որ, իմ խորին համոզմամբ , քաղաքական գործիչների կանայք պետք է խորհուրդներ չտան իրենց տղամարդկանց: Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, որտեղի՞ց են այն կարծրատիպերը, որ քաղաքական գործիչների կանայք մասնակցում են իրենց տղամարդկանց գործունեությանը: Ենթադրում եմ, որ պատմության մեջ եղել են նման օրինակներ, բայց, իմ կարծիքով, դա ավելի շատ նման է այն իրավիճակին, երբ ամուսինը զբաղվում է քվանտային ֆիզիկայով, նա գիտնական է, և երբեք խորհուրդ չի հարցնի կնոջից: Իմ խորին համոզմամբ, քաղաքական գործիչ լինելը շատ լուրջ մասնագիտություն է, և խորհուրդ տալու համար պետք է ունենալ մեծ փորձ:

-Ձեր կարգավիճակի փոփոխությունից հետո մտածե՞լ եք լրագրությունից հեռանալու մասին:

-Այո մտածել եմ, բայց Հայաստանում լրագրության ներկա իրավիճակը ստիպում է ինձ մնալ թերթի գլխավոր խմբագրի պաշտոնում:

-Ձեզ՝ որպես լրագրողի համար կա՞ նախընտրած թեմա, ո՞րն է այն, ինչի՞ մասին է և ինչո՞ւ եք հենց այդ թեման ընտրել:

-Այո ճիշտ է, որ կան այնպիսի թեմաներ, որոնք լուսաբանել եմ: Դա, իհարկե, քաղաքականությունն է: Ես ընտրել եմ լրագրությունը, ոչ միայն նրա համար, որ սիրում եմ քաղաքականությունը, այլ որովհետև ժամանակին շատ եմ սիրել գրել:

-Դուք երեք դուստր և մեկ որդի ունեք: Ինչպե՞ս եք հասցնում զբաղվել ընտանիքով: Օգնո՞ւմ է ձեզ ինչ -որ մեկը երեխաների դաստիարակության հարցում:

-Ես իմ հարցազրույցներում սիրում եմ նաև ասել, որ գլխավոր խմբագրի աշխատանքն այնքան բարդ և ժամանակատար է, որ դրանից հետո որևէ այլ զբաղմունք ինձանից այդքան էներգիա չի խլում: Այն ժամանակ, երբ աշխատում էի որպես թղթակից, ապա նաև՝ խմբագիր, ես երեխաներ էի ունենում, և այդ ընթացքում ինձ շատ օգնում էր մայրս: Իսկ հիմա, քանի որ երեխաներս արդեն մեծ են, նրանք կարող են ինձ օգնել մի շարք հարցերում: Հուսով եմ, ստացվում է:

-Ձեր կարծիքով, ո՞րն է ճիշտ դաստիարակության համար խստապահանջ լինելը, կարգապահությո՞ւնը, թե ուղղակի երեխաներին ազատ թողնելը, որ զբաղվեն այն ամենով, ինչով ցանկանում են:

-Ամբողջական ազատություն, իհարկե, չկա, բայց իմ մոտեցումը դաստիարակության մեջ հետևյալն է. պետք է շատ խոսել երեխաների հետ ծագած տարբեր հարցերի շուրջ,տալ պատասխաններ այդ հարցերին և լուծել բոլոր խնդիրները: Իմ կարծիքով, շատ ճիշտ է երեխաներին որոշումներ կայացնելու հնարավորություն տալը, որպեսզի իրենք լինեն պատասխանատու իրենց քայլերի և որոշումների համար:

- Տղաներին և աղջիկներին պե՞տք է տարբեր կերպ դաստիարակել:

-Բնականաբար, բնությունից այդպես է, որ կանայք և տղամարդիկ տարբեր են իրենց բնույթով և պահանջում են դաստիարակության տարբեր մոտեցումներ:Ես կարծում եմ, որ տարբեր սեռերի երեխաների դաստիարակության հարցը նույն հարթության վրա պետք չէ դնել:

-Դուք ստեղծել եք «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը ՝մի հարթակ, որտեղ կարելի է լուծել հարցեր, որոնց պետությունը այս կամ այն պատճառներով դեռևս չի կարողացել ուշադրություն դարձնել: Ի՞նչ քայլեր են արդեն արվել, և ի՞նչ ծրագրեր կան ապագայի համար:

-Ես հուլիսին հայտարարել էի հիմնադրամի տնօրենի ընտրության մասին, և մենք շատ դժվարությամբ որոշում կայացրեցինք: Հիմնադրամի աշխատանքները կսկսենք հոկտեմբերից, հիմա կան մասշտաբային ծրագրեր, որոնց մասին ես, հավանաբար, շուտով կխոսեմ: Մեր աշխատանքները բաժանված են չորս ոլորտների՝ դա կրթությունն է, առողջապահությունը, սոցիալական ոլորտն ու մշակույթը: Մոտ ժամանակներս մենք պատրաստվում ենք սկսել մեծ ծրագիր և ուզում ենք, որ Հայաստանի մանկատներում չլինեն առանց խնամքի մնացած երեխաներ: Դա հավակնոտ ծրագիր է, բայց մենք անելու ենք ամեն բան հաջողելու մեր աշխատանքներում:

Եվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան
Ամենադիտված