Հայերեն


Ոչ մի վախ Արցախի հողում. հայտնի ռուս բլոգերը ներկայացրել է տպավորություններն Արցախ կատարած ճամփորդությունից

Քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի ռուս բլոգեր Նատալիա Անոխինան իր բլոգում պատմել է Արցախի Հանրապետություն կատարած ճամփորդությունից ստացած տպավորությունների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նատալիա Անոխինան նշել է, որ., հավանաբար, դա իրենց ամենա ոչ սովորական բլոգ-ճամփորդությունն է՝ անկեղծանալով, որ սկզբում ընդհանրապես չէր էլ հավատում, որ այն կարող է կայանալ: «Խնդրում եմ, ասեք, ինչո՞վ է ձեզ մոտ ասոցացվում Լեռնային Ղարաբաղը: Երբ ես այդ մասին հարցրեցի «Ինստագրամ»-ում, բոլոր իմ հետևորդները պատասխանեցին, որ իրենց մոտ Լեռնային Ղարաբաղն ասոցացվում է պատերազմով, որը եղել է 1990-ականներին: Ցավոք, շատերի մոտ Արցախն ասոցացվում է հենց պատերազմով: Եվ դա ցավալի է, որովհետև իրականում այն շատ հետաքրքիր վայր է: Եվ մենք դա գիտեինք ոչ միայն լսելով, քանի որ երեք տարի առաջ այստեղ եղել էինք: Ւ դեպ, ժամանակները փոխվում են: Համեմատած նրա հետ, թե այդ ժամանակ որքան զբոսաշրջիկներ կային, այս անգամ նրանց թիվն աճել էր: Ընդ որում, այստեղ գալիս են ոչ միայն Ռուսաստանից, այլ նույնիսկ Հարավային Կորեայից, Ճապոնիայից, Սինգապուրից»,- գրել է Անոխինան:

Նա հավելել է, որ լրագրողների ու բլոգերների իրենց թիմը միջազգային էր: Թիմի կազմում եղել են լրագրողներ և բլոգերներ Ռուսաստանից, Հունգարիայից, Լատվիայից, Իսրայելից, Ւտալիայից: «Մենք Արցախ էինք այցելել 4 օրով, այդ ընթացքում պլանավորում էինք տեսնել Ստեփանակերտը, Շուշին, Տիգրանակերտը, Տող գյուղում մասնակցել գինու փառատոնին, միևնույն ժամանակ տեսնել երեք հին վանական համալիրները՝ Ամարասը, Գանձասարը և Դադիվանքը»,- մանրամասնել է բլոգերը:

Լրագրողները և բլոգերներն Արցախ են ժամանել Հայաստանի տարածքով: Նատալիա Անոխինան պատմում է, որ Ռուսաստանի քաղաքացիների համար վիզա պետք չէ, իսկ սահմանն անցնելու ամբողջ գործընթացը տևում է 15 րոպե:

«Բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե Լեռնային Ղարաբաղում մինչ այս պահը պատերազմ է, ես կասեմ՝ այնտեղ վաղուց ոչ մի պատերազմ չկա՝ չնայած փոխհրաձգություն Ադրբեջանի հետ սահմանին ժամանակ առ ժամանակ լինում է: Սակայն սահման զբոսաշրջիկներին չեն թողնում: Սահմանամերձ գոտիներ զբոսաշրջիկների այցն արգելված է: Նաև ուզում եմ ասել, որ երեք տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղը վերափոխվել է ու բարելավվել: Միայն Զոդի ոլորանների ճանապարհն ամեն ինչ արժե: Հիշում եմ, թե ինչպես էինք անցած անգամ գիշերով անցնում այդ ճանապարհով՝ ցեխերի մեջով ու անձրևի տակ, իսկ հիմա այնտեղ հրաշալի ասֆալտ է: Շուշին նույնպես զգալիորեն դեպի լավն է վերափոխվել: Պատերազմի հետքերն այստեղ ավելի ու ավելի քիչ են դառնում: Մյուս քաղաքները, որտեղ մենք եղանք, նույնպես լավ տպավորություն թողեցին: Չնայած, իհարկե, կատարելությանը սահմաններ չկան, և Արցախը հետագայում էլ զարգանալու տեղ ունի»,- եզրափակել է ռուս բլոգերը:

Նատալյա Անոխինան նաև լուսանկարներ է հրապարակել Արցախի տեսարժան վայրերից:

Եվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան
Ամենադիտված