Հայերեն


Ինչպես է ճեղքելու Կարեն Կարապետյանը

Քաղաքականություն

Հայաստանում ծավալուն ներդրումներ, նորարարական նախագծեր և բարեգործություն իրականացնող հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը, որ Հայաստանի հանրությանը ներկայացել է հայաստանյան օլիգարխիայի ֆոնին բոլորովին այլ որակներով, նոր կառավարության վերաբերյալ իր կարծիքը հայտնելով՝ հայտարարել է, որ սա Հայաստանի վերջին հնարավորությունն է, երկրորդը չի լինելու, և բոլորին կոչ է արել օգնել Կարեն Կարապետյանին:

Մի քանի շաբաթ առաջ, Ռուբեն Վարդանյանը ելույթ էր ունեցել Ռուսաստանում նաև իր մասնակցությամբ հիմնադրված Սկոլկովոյի կառավարման դպրոցում՝ հայտարարելով, որ Ռուսաստանը չունի բարեփոխումների փող, եթե անգամ վաճառի ամբողջ նավթը և գազը: Բարեփոխումները անկասկած փող արժեն, դրանք գին ունեն, այլ կերպ չի կարող լինել: Եվ Վարդանյանի այդ հայտարարությունը լիովին կարող է համադրվել Հայաստանի վրա, որի պետական պարտքը հասնում է վեց միլիարդ դոլարի, և որի նոր կառավարությունը 100 միլիարդ դրամով կրճատում է բյուջեի ծախսը, որ պարտքը չմեծանա: Այսինքն՝ Հայաստանի առաջ էլ բարեփոխումների գնի հարցն է, այդ գինը վճարելու, ֆինանսավորելու կամ այլ կերպ ասած՝ «բարեփոխումների հաշիվը» փակելու հարցը:

Երբ Ռուբեն Վարդանյանը խոսում է Կարապետյանին աջակցելու մասին, այստեղ իհարկե աջակցությունը կարող է լինել և բարոյական, սակայն եթե չկա ֆինանսական-նյութատեխնիկական աջակցությունը, բարոյականը ընդամենը կարող է դառնալ իրական պարտությունը քողարկող բարոյական հերթական հաղթանակը: Իսկ ով պետք է ապահովի բարեփոխումների գինը կամ «փակի հաշիվը»: Պարզ է, որ այդ գինը ներկայումս շատ թանկ է, որպեսզի միայն Ռուբեն Վարդանյանը կարողանա ապահովել դա: Պարզ է, որ հասարակությունը ոչ միայն չի տա, այլ պարզապես չունի փող, որ տա կառավարությանը. հանրության ուսերին նախկին կառավարությունները արդեն դրել են վեց միլիարդ դոլար:

Սփյուռքը ևս չի տա, դա ակնհայտ է դառնում նույնիսկ Հայաստան համահայկական հիմնադրամի հանգանակություններից, որոնք տարեցտարի կրում են ավելի ու ավելի տխուր բնույթ, քանի որ տարեցտարի Հայաստան-Սփյուռք կապը որակազրկվում է՝ առանց այդ էլ էական որակներով երբևէ օժտված չլինելու պայմաններում, քանի որ Հայաստան պետությունն այդպես էլ չունեցավ այն որակները, որ վստահություն կներշնչեին Սփյուռքին: Ռուսաստանը գտնվում է ծանր տնտեսական վիճակում, Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարությունն անգամ չի կարողանում ձեռնպահ մնալ երկարաժամկետ կտրվածքով բացասական կանխատեսումներից: Արևմուտքը որևէ կերպ չի պատրաստվում չեղարկել մեկուսացման քաղաքականությունը: Ավելին՝ ակնհայտորեն քննարկվում են ՌԴ դեմ նոր պատժամիջոցների, նոր քայլերի հարցերը:

Սա նշանակում է, որ ՌԴ տնտեսական վիճակը շարունակելու է վատանալ: Դա էլ իր հերթին նշանակում է, որ Ռուսաստանը չի վճարի Հայաստանի բարեփոխումների համար: Ավելին՝ Մոսկվան չունի էլ դրա մոտիվացիան, եթե անգամ փող ունենար: Եթե Ռուսաստանը փող ունենար, Հայաստանում ներկայիս հարցերն իհարկե չէին էլ առաջանա: Հենց գլխավոր համակարգային հովանավորի մոտ ծագած ճգնաժամն է, որ Հայաստանի իշխող համակարգի մոտ առաջ է բերել ռեսուրսային ճգնաժամ և համակարգին մղում է քայլերի, որոնք նա երբեք չէր անի, եթե ռեսուրսային ճգնաժամը չսրեր ներհամակարգային մրցակցությունն ու պայքարը:

Հայաստանում բարեփոխումների որևէ հեռանկար Ռուսաստանի համար քաղաքական վտանգ է: Համենայնդեպս դրանք այդպես է դիտում Ռուսաստանի ներկայիս իշխանական «էլիտան», որի համար Հայաստանի որակական որևէ բարեփոխում ընկալվում է որպես դեպի Արևմուտք բեկման, ռուսական ազդեցության գոտուց դուրս գալու, ինքնիշխանության վտանգ: Եվ բանն այստեղ միայն Արևմուտքը չէ, որովհետև Ռուսաստանը նույն կերպ արգելափակում է նաև Իրանի հետ Հայաստանի գործակցության հեռանկարները: Քանի դեռ Ռուսաստանն այդպիսի խանդով է վերաբերում Հայաստանի որակական տրանսֆորմացիաների հեռանկարներին, քանի դեռ Ռուսաստանն ունի Հայաստանին «խանդելու» ռեսուրս, հազիվ թե որևէ այլ աղբյուր համաձայնի ֆինանսավորել Հայաստանի բարեփոխումները:

Իսկ հայկական էլիտա կոչվածը, որը քրեական օլիգարխիայի մի հավաքական է, «հաշիվ փակում» է առատորեն, գրեթե ամեն օր, սակայն միայն չալաղաջների հաշիվները, ոչ թե բարեփոխումների: Բարեփոխումը այդ «էլիտայի» համար ոսկոր է, որ մնալու է կոկորդին: Հասարակական ռեսուրսների և իշխանության լծակների չարաշահման հաշվին հարստացած այդ «էլիտան» չի կարող ֆինանսավորել իր իսկ չեզոքացումը: Իսկ բարեփոխումը չի կարող Հայաստանում լինել այլ կերպ: Ընդ որում, այստեղ հարցը բացարձակապես կուլակաթափությունը չէ, ինչպես կարող են պատկերացնել շատերը: Բարեփոխումը որևէ մեկի սեփականությունը խլելը չէ: Բարեփոխումը ընդամենը մրցակցություն առաջացնելն ու ապահովելն է, հնարավորությունները բոլորի համար դարձնելը: Բայց քանի որ այդ «էլիտան» հարստացել է հենց մրցակիցների բացակայության արդյունքում, ոչ թե հմտությունների, գիտելիքների և ինտելեկտուալ կարողությունների, մրցակցի առկայությունն արդեն դիտում է որպես վտանգ: Հետևաբար, նա չի վճարի ոսկորի համար, որ մնալու է կոկորդում:

Ի՞նչ անել: Ահա գլխավոր հարցը, որ առանցքայինն է նոր կառավարության համար: Դրամական միավորներ արտահայտող թղթերն են առանցքայինը, ոչ թե այն թուղթը, որի վրա գրված են մտադրություններն ու ցանկությունները, ինչքան էլ դրանք անկեղծ լինեն: Ահա այս փակ շրջանի պատասխանը չկա, որովհետև իշխող համակարգի համար ինքնապահպանման փողը ինչքան էլ քիչ է, այդուհանդերձ ավելին է, քան Կարապետյանի կառավարության նախատեսած բարեփոխումների փողը:

1in.am

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված