Հայերեն


Ուրախ ենք, որ «սևի և սպիտակի» բանաձևով բոլորին ստիպեցինք ուղիղ խոսել ժողովրդի հետ. Նիկոլ Փաշինյան

Քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «սևի և սպիտակի» բանաձևին:

«Մեզ մեղադրում են, որ հետևելով Հայկ Մարությանի օրինակին, սևի և սպիտակի բանաձևն առաջ է քաշվել, որը հանգամանքների բերումով դարձավ քաղաքական կարգախոս: Ուզում եմ լինել կատարյալ անկեղծ, որովհետև, իմ կարծիքով, իրականում ինչի՞ց է ծագել այդ բարդությունը՝ քանի որ «Իմ քայլը» դաշինքը ձևավորվել է որպես հեղափոխության ներկայացուցիչների դաշինք և ընտրարշավի ընթացքում այնպես է ստացվել, որ բոլորը կամ շատերը հանդես են գալիս որպես մի ուժ, որը պաշտպանել է հեղափոխությանը, ընդհուպ հեղափոխություն արել: Հայաստանում հեղափոխությունն արել է ժողովուրդը, ոչ մի քաղաքական ուժ հեղափոխություն չի արել, բայց ուզում եմ ասել, որ այն ժամանակ, երբ հեղափոխությունը տեղի է ունեցել, քաղաքական ուժերն անորոշ վիճակում են եղել: Հեղափոխությունը գիտե՞ք երբ է տեղի ունեցել, երբ Արշակունյաց պողոտան լի էր ժողովրդով և որի ծայրը չի երևում, երբ ժողովուրդն, ըստ էության, քաղաքական առաջնորդություն չի ունեցել: Շատ քաղաքական ուժեր իրենք են իրենց դուրս դրել հեղափոխությունից, որովհետև այն ժամանակ, երբ ասում էինք, որ պետք է դուրս գալ փողոց և թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանն անի այն, ինչ ուզում է, քաղաքական ուժերը մի կողմ էին դրել իրենց, անհաղորդ էին, Սերժ Սարգսյանի հետ ապագան էին քննարկում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Նրա խոսքով, այնուամենայնիվ, այս ընտրարշավի ընթացքում այդ նույն մարդիկ կրկին աշխատում էին վերակենդանացնել Հանրապետականի մեռյալ ընտրակեղծարարական համակարգը: «Տեսանք, որ այդ մարդիկ բեմերից հեղափոխության անունն են տալիս, հետո գնում, բակերում սկսում հանրապետական ընտրակեղծարարների հետ բանակցել: Ասացինք, որ այսպես այլևս շարունակել չի կարելի: Սևից և սպիտակից դժգոհողները պետք է մտածեն, որ իրենք են իրենց քայլերով մի կողմ դրել իրենց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ընտրակաշառքի մեռյալ համակարգը վերակենդանացնելու բոլոր փորձերը ձախողված են: «Երբ քաղաքական պրոցեսին մասնակցող ուժերը հասկացան դա՝ սկսեցին ընտրարշավ անել, հասկացան, որ պետք է խոսեն ոչ թե հանրապետականների, այլ ժողովրդի հետ: Ուրախ ենք, որ սևի և սպիտակի բանաձևով բոլորին ստիպեցինք ուղիղ խոսել ժողովրդի հետ, ոչ թե ժողովրդին կանչել ընտրական շտաբների դիմաց հերթ կանգնելու, այլ գնալ նրա հետ խոսելու, որովհետև հասկացել են, որ միայն նա է որոշելու ընտրությունների արդյունքները»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Դիմելով ժողովրդին՝ վարչապետն ասաց, որ նրա տված ոչ մի քվեն չի կորսվելու:

Եվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան
Ամենադիտված