Հայերեն


Հայաստանի պատմության նշանակալի փուլերը ներկայացնող ցուցանմուշներն ընդգրկվելու են «Մետրոպոլիտենի» ցուցահանդեսում

Քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ամենահեղինակավոր մշակութային օջախներից մեկում՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում այս տարվա սեպտեմբերի 22-ին կբացվի «Հայաստան» (Armenia!) խորագրով ցուցահանդեսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշանակալի ցուցահանդեսում կներկայացվեն ցուցանմուշներ Հայաստանի պատմության թանգարանից, Մատենադարանից և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

Այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը, Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, Մայր աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:

«Ցուցահանդեսը նվիրված է հայ ժողովրդի գեղարվեստական և մշակութային ձեռքբերումներին համաշխարհային համատեքստում` քրիստոնեության ընդունումից մինչև 17-րդ դարը: Ներկայացված կլինի 140 ցուցանմուշ. Հայաստանի պատմության թանգարանից` 34, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանից` 20, և Մատենադարանի թանգարանից` 28: Կլինեն նմուշներ, որոնք առաջին անգամ կներկայացվեն»,- նշեց Լիլիթ Մակունցը:

Նախարարն ասաց, որ ցուցանմուշներ են տրամադրել նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, Սուրբ Հակոբյանց Եկեղեցու եղբայրությունը, Մխիթարյան միաբանությունը, «Գալուստ Գյուլբենկյան» և այլ թանգարանները:

Մակունցն ընդգծեց, որ բացումից առաջ միջազգային լրատվամիջոցների համար կանցկացվի մամուլի ասուլիս, կլինեն նաև հարցազրույցներ, որոնք կմեծացնեն հետաքրքրությունը այդ խոշորագույն իրադարձության նկատմամբ:

«Հայաստանի պատմության թանգարանից ցուցադրության համար ընտրվել են քանդակագործության բարձրարժեք նմուշներ, եկեղեցական, կրոնական պարագաներ, կիրառական արվեստի նմուշներ: Համոզված եմ, որ յուրաքանչյուր այցելու մի բացահայտում կանի` ծանոթանալով այդ ցուցանմուշներին»,- շեշտեց Գրիգոր Գրիգորյանը:

Վահան Տեր-Ղևոնդյանի խոսքով` Մատենադարանը կներկայացնի ձեռագրեր, որոնք ստեղծվել են 5-18-րդ դարերում: «Ձեռագրերի մեծ մասն Ավետարաններ են. ներառվել են նաև հայ միջնադարյան մատենագրության կարևոր նմուշներ, Եղիշեի, Դավիթ Անհաղթի գրքերը: Բացի գեղեցիկ մանրանկարներից, կցուցադրվեն այնպիսի գործեր, որոնք ներկայացնում են պատմական անձանց` Գրիգոր Նարեկացուն, Գրիգոր Տաթևացուն և այլոց»,- ասաց Տեր-Ղևոնդյանը:

Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի կարծիքով՝ «Մետրոպոլիտեն» թանգարանում ցուցահանդես անցկացնելը ոչ միայն մշակութային, այլև քաղաքական մեծ նշանակություն ունի: «Տրամադրել ենք բացառիկ մասունքներ, որոնք ներկայացված են եղել աշխարհի խոշորագույն թանգարաններում` Լուվրում, Վատիկանում, Էրմիտաժում: Հատկանշական է, որ բանակցությունների ժամանակ «Մետրոպոլիտենի» համակարգողներն են ցանկացել, որ իրենց թանգարանում ներկայանա քրիստոնեական Հայաստանը»,- նշեց նա:

Ցուցահանդեսը համադրել է բյուզանդագետ դոկտոր Հելեն Էվանսը, որը երկար տարիներ աշխատել է Երևանում:

Այս խոշորագույն իրադարձության իրականացման համար Հայաստանի բյուջեից գումար չի ծախսվել: Ցուցահանդեսը կյանքի կկոչվի մի շարք բարեգործական ընկերությունների աջակցությամբ:

«Մետրոպոլիտեն» թանգարանում ցուցահանդեսը կգործի մինչև 2019 թվականի հունվարի 13-ը:

 

Ես պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»
Ամենադիտված