Հայերեն


Հիմա ամենակարևոր շրջափուլն է, երբ պետք է ապահովենք տնտեսական հեղափոխություն Հայաստանում. Նիկոլ Փաշինյան

Քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է` Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը իմաստ չի ունենա, եթե հնարավոր չլինի հասնել նաև տնտեսական հեղափոխության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետն այս մասին ասել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:

«Հայաստանում տեղի է ունեցել ոչ բռնի թավշյա, ժողովրդական հեղափոխություն: Եվ ես ուզում եմ ասել, որ սա ոչ միայն քաղաքական, այլ նաև արժեքների հեղափոխություն է: Բայց նաև շատ կարևոր է ընդգծել, որ մեծ հաշվով այս հեղափոխությունը իմաստ չի ունենա, եթե մենք չկարողանանք հասնել տնտեսական հեղափոխության: Եվ այդ առումով, թերևս, հիմա մեր հեղափոխության ամենակարևոր շրջափուլն է, երբ պետք է ապահովենք տնտեսական ճեղքում Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նա համաձայն է հնչող կարծիքների հետ, որ տնտեսական գործունեության համար շատ հստակ կանոններ են պետք: «Եվ, ըստ էության, մենք այդ կանոնները բազմիցս հայտարարել ենք, բայց ենթադրում եմ, որ տնտեսական ավանդույթների բերումով Հայաստանում դեռևս ոչ բոլորն են դրան հավատում: Վարչապետ ընտրվելուց հետո ես շատ արագ հրավիրել եմ գործարար շրջանակներին և արել հետևյալ հայտարարությունը, որ որևէ գործարար, որևէ գործարար շրջանակ, որևէ ընկերություն, իմ ընտրվելուց սկսած, ազատված է որևէ կոռուպցիոն պարտավորությունից: Եվ, ըստ էության, մենք տնտեսական գործունեություն ծավալողների հետ հարաբերություններում, ներդրողների հետ հարաբերություններում ունենք երկու պայման և երկու շահագրգռվածություն. գործունեությունը պետք է լինի օրինական, օրենքին լիարժեք համապատասխան, և մենք բոլորին կաջակցենք, որպեսզի նրանք հնարավորինս շատ աշխատատեղեր ստեղծեն և, իհարկե, հարկեր վճարեն»,- մանրամասնեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը ի գիտություն է ընդունել բիզնեսից եկող այն ազդակները, որ Հարկային օրենսգիրքը չափազանց խառնիճաղանջ է ու տնտեսական գործունեությունը բարդացնող, ինչի արդյունքում հիմա ձեռնարկել են Հարկային օրենսգրքի լայնածավալ փոփոխություններ: «Բայց մենք բախվում ենք նաև մի խնդրի հետ, որը կապված է նախկինում գոյություն ունեցած քաղաքական համակարգի հետ: Որևէ ընկերություն չի կարող գործել տվյալ երկրի իրականությունից կտրված: Եվ մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ բազմաթիվ ընկերություններ, որոնք գործել են Հայաստանում, ստիպված են եղել գործել այն խաղի կանոնների և տրամաբանության շրջանակներում, որոնք գոյություն են ունեցել, մասնավորապես, ընդարձակ կոռուպցիան և հովանավորչությունը: Ի դեպ, ասեմ, որ վարչապետի կարգավիճակում իմ առաջին գործողություններից մեկը եղել է «Քարֆուր» սուպերմարկետ այցելելը, որովհետև «Քարֆուր»-ը իմ վարչապետ ընտրվելու պահին միակ սուպերմարկետն էր, որը գործում էր օրենքին համապատասխան: Եվ այդ մենության արդյունքում հսկայական սուպերմարկետը սկսել էր փոքրանալու մի գործընթաց: Եվ ես հիմա կարող եմ ասել, որ այդ փոքրանալու գործընթացը կանգնած է և երաշխավորված է ընդլայնվելու գործընթացը, որովհետև բոլոր սուպերմարկետները գործում են օրենքին համապատասխան, և այլ տարբերակ ուղղակի լինել չի կարող»,- նշեց վարչապետ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև հավելեց, որ ստիպված են եղել և ստիպված են որոշակի հարցեր պարզաբանել մի շարք ընկերությունների հետ, որոնք ունեն տարբեր ծագում` գերմանական, ռուսական, իտալական, ֆրանսիական և այլն: «Բայց մեր գործողությունների նպատակը որևէ բան ավերելը չէ, մեր գործողությունների նպատակն այդ ընկերությունների և մեր համագործակցությունն առավել արդյունավետ, առավել արդար դարձնելն է, այդ ընկերությունների շահերն առավել պաշտպանելն է, այդ թվում` չարաշահումներից: Երբ մենք ինչ-որ ոլորտում ունենք խնդիրներ, պետք է հասկանանք, թե ինչ սխալ է արել կառավարությունը, ինչ սխալ է արել համապատասխան գործընկերը, որովհետև, եթե կան խնդիրներ, նշանակում է յուրաքանչյուրս ինչ-որ բան այնպես չենք արել»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նաև նշեց, որ շատ դեպքերում ընկերությունների և կառավարությունների միջև կնքված գործարքներում Հայաստանի Հանրապետության շահը և ժողովրդի շահը ընդհանրապես հաշվի չի առնվել: «Եվ սրանում ես ընկերությունների մեղքն ընդհանրապես չեմ տեսնում, որովհետև ընկերությունը, բնականաբար, պետք է իր շահերից հանդես գա, իսկ պետության շահերը պետք է ներկայացնեն այն պաշտոնյաները, ովքեր բանակցում են այս կամ այն պայմանագրի վերաբերյալ: Բայց մի շարք պայմանագրեր ուսումնասիրելով` մենք հասկանում ենք, որ Հայաստանի ներկայացուցիչները ոչ թե Հայաստանի պետության և ժողովրդի շահերի դիրքերից են հանդես եկել, այլ` անձնական, կլանային և, կներեք, նույնիսկ մաֆիոզ: Եվ այս իրավիճակները պարզելու համար մենք պետք է հասկանանք այդ հարցերը, գտնենք պատասխանները, հակառակ դեպքում մենք կունենանք վերնագիր առանց բովանդակության»,- եզրափակեց վարչապետը:

Ես պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»
Ամենադիտված