Հայերեն


Արարատ Միրզոյանը վստահ է՝ կառավարությունը հաջողելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը հասնելու հարցում

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը վստահ է՝ կառավարությունը հաջողելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը հասնելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը վստահ է, որ կառավարությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը հասնելու հարցում կհաջողի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այս մասին ասել է Հանրային հեռուստաընկերության «Իրականում» հաղորդաշարին տված հարցազրույցի ընթացքում: «Նախ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հիմնավորված է, և ես համոզված եմ, որ հասարակության մոտ որևէ կասկած չի հարուցում, որ այն խորհրդարանը, որը հիմա ունենք, բացարձակապես չի արտացոլում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքական նախապատվությունները և տրամադրությունները և, ըստ այդմ, այլևս չի կարող գործել Հայաստանի քաղաքացիների անունից: Հետևաբար, անհրաժեշտություն կա անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ասել է Միրզոյանը:

Հարցին, թե ե՞րբ են պատրաստվում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Միրզոյանը պատասխանել է, որ դա ամրագրված է կառավարության ծրագրում, որը հավանության է արժանացել Ազգային ժողովի կողմից: «Երբ մենք ներկայացրել ենք կառավարության ծրագիր, նշել ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները»,- նշել է ՀՀ առաջին փոխվարչապետը:

Անդրադառնալով մինչ արտահերթ ընտրությունները իրականացվելիք օրենսդրական փոփոխությունների մասին հարցին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ ընտրական օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ տեղի են ունեցել տարբեր շահագրգիռ կողմերի, պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի են ունեցել բազմաթիվ նիստեր, բազմաթիվ դրույթներ քննարկվել են, եղել են հանդիպումներ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: «Ես ինքս մեկ անգամ մասնակցել եմ Ազգային ժողովի խմբակցությունների համանման նիստին, Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ են եղել քննարկումներ, և հիմա սեղանին ունենք հայեցակարգ, որը հաշված օրերի ընթացքում արդեն կդրվի հանրային քննարկման, իսկ այդ քննարկումից հետո շատ արագ կպատրաստենք հստակ օրենքի նախագծեր»,- մանրամասնել է առաջին փոխվարչապետը;

Նա հավելեց, որ արդեն իսկ քննարկումների արդյունքում որոշակի առաջարկներ ձևավորվել են և Քրեական օրենսգրքում, Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ օրենքի նախագծեր, որոնք արդեն ընդունվել են Ազգային ժողովի կողմից: «այդ փաթեթով կառավարությանը, ոստիկանությանը գործուն մեխանիզմներ են տրվում ընտրակաշառքն արմատախիլ անելու համար: Օրինակ, նախատեսվում է ազատազրկում ընտրակաշառք առաջարկելու, ընտրակաշառք վերցնելու համար: Բազմաթիվ դրույթներ կան»,- ընդգծել է Միրզոյանը:

Նա հավաստիացրել է, որ իրականացվել են այնպիսի փոփոխություններ, որոնք էական ազդեցություն են ունենալու, որպեսզի ընտրակաշառքն արմատախիլ արվի: Միրզոյանի գնահատմամբ՝ ընտրակաշառքը իրավունք չունի տեղ ունենալ 21-րդ դարի հայ հասարակության մեջ:

 

Ես պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»
Ամենադիտված