Հայերեն


Հովհաննես Զարդարյանի հոբելյանին նվիրված ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացվեց «Կոմիտաս» կտավը

Քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Հովհաննես Զարդարյանի 100-ամյակին նվիրված «Ակունք» ցուցահանդեսում ընդգրկվել են հեղինակի ութսունից ավելի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ, որոնք կերտվել են Զարդարյանի ստեղծագործական կյանքի տարբեր շրջաններում: «Նախաշավիղ. Խաչատուր Աբովյան», «Ձգտում», «Ուսանողուհին Սորբոնից. Ժենյա Ավետիսյան», «Մոռացված ճանապարհ» և այլ հայտնի գործերի կողքին արվեստասերներն առաջին անգամ հնարավորություն ունեցան տեսնել նաև «Կոմիտաս» կտավը, որը պատկանում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 5-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:

«Մեծանուն նկարիչն իր հիսուն տարվա ստեղծագործական կյանքի ընթացքում մեծ ժառանգություն թողեց. ոչ միայն բնապատկերներ, նատյուրմորտներ, այլև դիմանկարներ: Ներկայացված աշխատանքների մեծ մասը պատկանում է Զարդարյանի ընտանիքին և պատկերասրահին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:

Ցուցահանդեսի համադրող Մարգարիտա Խաչատրյանի խոսքով` պատահական չէ, որ ընտրվել է «Ակունք» խորագիրը, քանի որ ցուցահանդեսում հիմնականում ներկայացված են գործեր, որոնք ակունք են դարձել հետագա սերունդների համար:

«Նրա գունամտածողությունը նորություն էր: Նկարչի ստեղծագործական ողջ ուղու ընթացքում նա անցել է ռեալիզմից մինչև վերացականություն: Եթե վաղ շրջանի աշխատանքներն էտյուդային գունանկարչական հենք ունեին, ապա քառասունականների վերջում և հիսունականների սկզբում դրանք ժամանակի շնչով էին թելադրված: Բայց միևնույն է՝ նա մնում էր ազատ»,- շեշտեց համադրողը:

ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը ոգևորիչ համարեց այն հանգամանքը, որ Զարդարյանի հոբելյանական ցուցահանդեսը մարդաշատ է: «Լավ է, որ Հայաստանի ազգային պատկերասրահը չի հենվում մշտական ցուցադրությունների վրա և պարբերաբար հայ մեծանուն նկարիչների աշխատանքների ցուցահանդեսներ է իրականացնում: Զարդարյանը խորհրդային իմպրեսիոնիզմի ներկայացուցիչներից էր, ով հրաժարվեց մոխրագույնից, այլ ծանր գույներից և հետաքրքիր գամմաներով գործեր ստեղծեց»,- ընդգծեց նա:

Ցուցահանդեսին ներկա էին արվեստասերներ, պաշտոնյաներ, մարդիկ, որոնք ժամանակին առնչություն են ունեցել Զարդարյանի հետ և, իհարկե, նրա ընտանիքի անդամները:

Հովհաննես Զարդարյանի դուստր, նկարչուհի Անահիտ Զարդարյանի համոզմամբ` Զարդարյանը բազմաոճ նկարիչ է և ճանաչելի է բոլոր ժանրերում, քանի որ նրա հիմնական սկզբունքները, ձեռագիրը ողջ ստեղծագործական կյանքում չեն փոխվել:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեբերի 29-ը:

Հովհաննես Զարդարյանը ծնվել է Կարսում 1918 թվականին: Եղեռնից մազապուրծ Զարդարյանների ընտանիքը որոշ ժամանակ ապաստանել է Ռուսաստանում, իսկ հետո հաստատվել է Թիֆլիսում, որտեղ ապագա նկարիչն ավարտել է յոթնամյա դպրոցը, ապա ընդունվել տեղի Գեղարվեստի ակադեմիա: Տեղափոխվելով Երևան` Զարդարյանը 1933 թվականին ընդունվել է Երևանի Գեղարվեստի ուսումնարան, հետագայում կրթությունը շարունակել է Համառուսաստանյան Գեղարվեստական ակադեմիայում: Նրա ստեղծագործությունները գտնվում են այնպիսի թանգարաններում, ինչպիսիք են` Հայաստանի ազգային պատկերասրահը, Մոսկվայի Տրետյակովյան թանգարանը, Սանկտ Պետերբուրգի ռուսական արվեստի թանգարանը, ինչպես նաև Կիևի, Վոլգոգրադի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում:

Ես պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»
Ամենադիտված