Հայերեն


Սերժ Սարգսյանը զարմացնում է

Քաղաքականություն

Ալ Ջազերայի նկարահանած ռեպորտաժում, անդրադառնալով նախագահի պաշտոնից հետո վարչապետի պաշտոնին առաջադրվելու վերաբերյալ հարցին, Սերժ Սարգսյանը փաստացի չի բացառել դրա հնարավորությունը:
«Ես շատ վաղ եմ համարում այդ խոսակցությունները վարելը, ինչո՞ւ, դա նույնն է, որ մենք, դեռևս ձուկը ջրում, սկսենք խոսել նրա օգտագործման մասին։ Ասելս ինչ է, որ մենք հաջորդ տարի ունենալու ենք խորհրդարանական ընտրություններ: Եվ որպեսզի ես այդպիսի տարբերակ դիտարկեմ, առնվազն մեր կուսակցությունը պետք է ընտրություններում շատ լավ քվե ստանա», հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Ինչ է նշանակում շատ լավ քվե, դա 50+1-ն է, թե ասենք 40 տոկոսն էլ բավարար կլինի, Սերժ Սարգսյանն առայժմ չի մանրամասնում: Բայց, տվյալ պահին հատկանշական է այն, որ նա չի բացառում տարբերակն ընդհանրապես:
Այդ տեղեկությունը աշխույժ քննարկման եւ արձագանքի առարկա է դարձել հանրային եւ քաղաքական, մեդիա-փորձագիտական շրջանակի համար: Իհարկե, այդ իրավիճակը ավելի շատ հիշեցնում է դեպի Թուրքիա քշելու մասին հայտնի անեկդոտը:
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն ամենեւին առաջին անգամ չէ, որ չի բացառում վարչապետի պաշտոնում առաջադրվելու իր հեռանկարը:
2014 թվականին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ չի առաջադրվի վարչապետի պաշտոնում, եթե լինի անցում կառավարման խորհրդարանական մոդելին: Նա հայտարարել էր նաեւ, թե իր կարծիքով նույն անձը երկրորդ անգամ չպետք է ստանձնի պետության ղեկավարի կարգավիճակ:
Հանրությունը Սերժ Սարգսյանին հիշեցնում է այդ հանգամանքը, միաժամանակ սակայն մոռանալով, թե ինչ համատեքստում հնչեց նրա այդ հայտարարությունը: Նրա այդ հայտարարությունը հնչել էր Հայաստանի թե առաջին, թե երկրորդ նախագահներին ուղղված առաջարկի համատեքստում: Այդ առաջարկի էությունն այն էր, որ հեռանում են բոլոր երեքն էլ, այսինքն բոլոր երեքն էլ հրաժարվում են իշխանության առաջին դեմք լինելու հավակնությունից:
Սարգսյանի այդ ելույթը հնչում էր ներքաղաքական այն իրավիճակում, երբ թափ էր հավաքում ոչիշխանական բեւեռը, որտեղ ուղղակիորեն ներկայացված էր առաջին նախագահը, իսկ երկրորդ նախագահն էլ ներկայացված էր անուղղակիորեն: Նրանք հանդիսանում էին բեւեռը գլխավորող Գագիկ Ծառուկյանի յուրօրինակ «բաժնետեր»:
Սերժ Սարգսյանի միասին հեռանալու այդ առաջարկը թե առաջին, թե երկրորդ նախագահները փաստացի մերժեցին եւ 2014-ին հայտարարեցին թեժ աշուն, համաժողովրդական շարժում, բացեցին համաժողովրդական շտաբներ, վերցրեցին կառավարությունը եւ պատրաստվում էին արդեն վճռորոշ «գրոհին»` նախագահի պաշտոնի վրա:
Սերժ Սարգսյանն անցավ հակագրոհի, որը հաջողությամբ ավարտեց 2015 թվականի փետրվարին: Ըստ երեւույթին, դրանով նա ավարտված համարեց նաեւ պաշտոններ չստանձնելու վերաբերյալ իր հայտարարությունը, քանի որ առաջին եւ երկրորդ նախագահները մերժել էին համատեղ հեռանալու մասին առաջարկը:
Իսկ այդ հայտարարությունը Սարգսյանն արել էր հենց նրանց համար, ոչ թե հանրության: Իհարկե լսում է նաեւ հանրությունը, բայց Սարգսյանին, ինչպես Հայաստանի 25-ամյա իշխանության որեւէ բարձրաստիճան այլ պաշտոնյայի, խոշոր հաշվով չի հետաքրքրում, թե ինչ է լսում կամ մտածում հանրությունը, եթե բանը վերաբերում է իշխանության խնդրին:
Հայաստանի իշխանության ուժեղ կողմերից մեկը եղել է հենց այն, որ այդ իշխանությունը քառորդ դարի ընթացքում գործնականում երբեք չի կաշկանդվել հրապարակային հայտարարություններով: Ի դեպ, այդ անկաշկանդությունը շարունակվել եւ շարունակվում է նաեւ այն դեպքում, երբ այդ իշխանության ներկայացուցիչը ինչ-ինչ հանգամանքների բերումով դառնում է ընդդիմություն եւ արդեն որպես ընդդիմություն է ունենում հրապարակայի ելույթներ:
Այդպիսով, Սերժ Սարգսյանն ըստ երեւույթին համարեց, որ, եթե Հայաստանի ներքաղաքական կյանքը պարուրող հիմնական եռանկյունու մյուս երկու գագաթները` առաջին եւ երկրորդ նախագահները չեն ընդունել համատեղ հեռանալու առաջարկն ու շարունակել են պայքարն իշխանության համար, ապա ինքն ունի առաջարկը չեղարկելու բարոյական իրավունք եւ ինքն էլ կշարունակի իշխանության համար իր պայքարը:
Բայց, Սարգսյանը այդ առաջարկից բոլորովին նոր չէ, որ հրաժարվում է: Ալ Ջազիրայի ռեպորտաժում նա բոլորովին էլ նոր բան չէ, որ ասում է: Այդ բանը Սարգսյանն առաջին անգամ ասել է դեռեւս 2015 թվականի դեկտեմբերի 3-ին տված հեռուստահարցազրույցում: Հարցին, թե արդյոք նա մնում է այդ հայտարարությանը, Սարգսյանը պատասխանեց, որ չի ուզի խոսել իր քաղաքական հետագա ծրագրերի մասին, քանի որ դրանք կախված են լինելու 2017 թվականի ընտրության արդյունքից:
Այդպիսով, Սերժ Սարգսյանն ամենեւին էլ նոր չէ, որ հրաժարվում է իր արած հայտարարությունից: Նա այդ բանն արդեն իսկ արել է 2015-ի դեկտեմբերին, Սահմանադրության փոփոխության հանրաքվեից երեք օր առաջ, որով փոխվեց կառավարման մոդելը:
Ըստ այդմ, ներկայում ավելի հետաքրքիր է ոչ թե այն, որ նա այլեւս հնարավոր է համարում վարչապետի պաշտոնում շարունակելը, այլ այն, թե նա ինչ տարբերակներ է դիտարկում այդ խնդիրը լուծելու համար: Մասնավորապես, դիտարկվում է 2018-ի պաշտոնաթողությունից հետո՞ անմիջապես առաջադրվելու տարբերակը, թե՞ օրինակ անմիջապես 2017-ից հետո առաջադրվելու որեւէ տարբերակ` նախագահի պաշտոնից հրաժարական տալու սխեմայով:
Կարող է լինել իհարկե մեկ այլ սցենար, երբ Սարգսյանը մինչեւ 2022 թվական կմնա ՀՀԿ նախագահի պաշտոնում, այդ ընթացքում կփոխի ՀՀԿ «ոգին», այդպիսով նախապատրաստելով 2022-ից հետո վարչապետի պաշտոնում առաջադրվելուն:
Ի դեպ, այդ առումով, 2015 թվականի դեկտեմբերի հեռուստահարցազրույցում Սերժ Սարգսյանն արել է մեկ այլ ուշագրավ հայտարարություն, որը նուրբ աղերս ունի Ալ Ջազիրային ասած խոսքում «շատ լավ քվե» ստանալու շեշտադրման հետ: 2015-ի դեկտեմբերին Սարգսյանը հայտարարեց, թե այդքան էլ բացարձակ չէ այն, որ խորհրդարանական կառավարման մոդելի եւ 100 տոկոս համամասնական ընտրակարգի պարագայում որեւէ կուսակցություն երբեւէ չի կարող ստանալ 50+1 տոկոս: Նա հայտարարեց, թե գուցե առաջիկա ընտրությանը դա հնարավոր չէ, բայց արդեն հաջորդ խորհրդարանի ընտրությանը` այսինքն 2022-ին, նա միանգամայն հնարավոր համարեց մեկ ուժի 50+1 մեծամասնություն ստանալը:

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ, «Լրագիր»

Կրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»
Ամենադիտված