Հայերեն


Արմեն Ամիրյանն ընտրեց երկրորդ ճանապարհը

Քաղաքականություն

Արմեն Ամիրյանի պատասխանը պայթեցված շենքի մասին շատ հետաքրքիր է: Բուն հայտարարությունը չէ, նման հայտարարություններ շատ ենք լսել, այլ դրա քաղաքական կոնտեքստը:
Փոփոխությունների ահռելի խոստումներով նոր կառավարության մի ներկայացուցիչ առանձին իր ոլորտում ունի կոնկրետ և հրապարակային ուշադրության տակ գտնվող մարտահրավեր: Նա ունի երկու ելք․ կամ խոսել պայթեցման դեմ, կամ կողմ:
Դեմ խոսել՝ նշանակում է մտնել իրավական մի գործընթացի մեջ, որպես մշակույթի նախարարություն՝ համապատասխան լիցենզիաներ պահանջել, դատարան մտնել ու վերջում, ասենք, դուրս գալ դեմ-հանդիման որևէ խոշոր բիզնեսմենի կամ Նարեկ Սարգսյանի շահերի հետ: Սրա տակից դուրս գալը շատ դժվար կլինի: Հասմիկ Պողոսյանն, օրինակ, ինչ էլ ասեր, նորմալ էր, որովհետև նա մեզ ոչինչ չէր խոստացել, և մենք սպասումներ չունեինք նրանից:
Արմեն Ամիրյանն ընտրեց երկրորդ ճանապարհը․ արդարացրեց մի բան, որի հետ ինքը ու իր նախարարությունը կապ չունեն, իրենց պայթեցնելուց առաջ չեն հարցրել: Արեց դա, որովհետև խոստումներից դուրս, իրական աշխատանքային պրոցեսում հասկանում է, որ երկրում կան գործոններ, որոնք, ինչքան էլ կրթված և հանրության սիմպատիայով օժտված լինես, հնարավոր չէ չեզոքացնել:
Սա ընդամենը փոքր օրինակ է: Այս հակասական վիճակի լուծման տարբերակը արդեն շրջանառվում է՝ ի դեմս Կարեն Կարապետյանի ՀՀԿ մտնելու մասին լուրերի: Դատելով հաղորդագրություններից, դեռևս որոշակի դիմադրություն է ցուցաբերվում: Բայց այլընտրանք չկա (այըլնտրանք իրականում կա, բայց ոչ ոք այդքան փող չի տա Հայաստանին, նույնիսկ նոր վարչապետի ռուս բարեկամները, որովհետև չունեն)
Ռուսական կողմը միշտ է փնթի աշխատել, պահի որոշումներով: Մարդուն ինչ-որ իրավիճակում որոշել ու ուղարկել են, բայց հետագայի ստրատեգիա չունեն: Մանիֆեստի մակարդակում գեղեցիկ ու լավ բաներ են հնչել, բայց գործնական դժվարությունները, մանր-մունր խոչընդոտները այնքան շատ են, որ դրվել է ՀՀԿ մտնելու հարցը, որպեսզի ինչ-որ կերպ հնարավոր լինի աշխատել ու իզգոյ չդառնալ համակարգում: Ես անձամբ կողմ եմ, որպեսզի իշխանություն ներկայացնողները ներկայանան ՀՀԿ կրծքանշանով: Քաղաքականությունը պիտի կուսակցականացված լինի, հստակ, հայաստանյան «կուխնյային» հարիր, թեկուզ օդիոզ և ոչ լեգիտիմ քաղաքական դիրքորոշմամբ, հասցեատերերով, մենեջմենթի ու տեխնոկրատիայի տակ իրերը չլղոզելով. քաղաքացին, ընդդիմադիրը, ներդրողը պիտի իմանան՝ ով է իրենց հակառակորդը/գործընկերը/պատասխանատուն: Իհարկե, նոր կառավարության հանրապետականացման դեպքում հայ ժողովրդի մի ահռելի մասին հերթական հիասթափությունն է սպասում: Բայց քաղաքական հեռանկարի առումով, Հայաստանի համար նման սցենարը վտանգներ է չեզոքացնում․ ռուսական ազդեցության գործոնների հնարավոր դոմինանտության վտանգը:

Լևոն Մարգարյան, վերլուծաբան

Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցում
Ամենադիտված