Հայերեն


Բացառիկ… Սերժ Սարգսյանի մայրը խոսել է Ռիտա Սարգսյանի մարդկային որակների ու խոհարարական հմտություների մասին

Life

Ազատ պապը, որին տղայի` ՀՀ նախագահ դառնալուց հետո էլ շարունակում են այսպես դիմել Արցախում, այլեւս ամեն օր տանից դուրս չի գալիս` նարդի խաղալու. առողջությունն արդեն այն չէ: Ստեփանակերտի Տեղեցոնց կոչվող թաղամասում (այստեղ ժամանակին բնակություն են հաստատել Գորիսի Տեղ գյուղի բնակիչները) է Ազատ Սարգսյանի տունը:Yerkir.am-ի թղթակիցն Արցախում բացառիկ հնարավորություն է ունեցել այցելելու Սերժ Սարգսյանի ծնողների` Ազատի եւ Նորայի տուն եւ զրուցելու նրանց հետ:

 

— Տիկի’ն Նորա, դուք թիկնապահներ չունեք, ձեր տունն էլ չի հսկվում, ինձ էլ հրավիրեցիք ներս` ներսում խոսելու: Անկեղծորեն զարմացած եմ…

— Ախր մենք ո՞ւմ ենք ինչ արել, մատաղ ինիմ, մունք ռաբոչի հասարակ ընտանիք ընք, ես ջուլհակուհի ըմ իլալ, ամուսինս էլ` դարբին: Ձեռք ձեռքի տված աշխատալ ընք, չարչարվալ ընք մարդ ու կնգանավ, երեք երեխա պահալ, մըծըցրալ: Աստված պահի իրանց, հիմա իրանք էլ մեզ ըն օգնում:

 

-Տիկի’ն Նորա, արցախցիները հայտնի են իրենց երկարակեցությամբ ու ամուր առողջությամբ: Հարեւաններն ասում էին, որ Ազատ պապն էլ առաջվանը չէ, ինչպես է հիմա նրա առողջությունը:

— Երևանում հիվանդանոցում էր պառկած, հետո բերել ենք տուն: Հիմա արդեն լավ ա, ոչինչ: Դե, ով որ շատ ա աշխատում, նա էլ շուտ ա հիվանդանում: Իմ ամուսինը դարբին ա եղել, շատ ա աշխատել ամբողջ կյանքում:

 

— Ինչի՞ կարիք ունեք:

— Ոչ մի բանի կարիք չոնինք, ընդի տղատարը (խմբ.-այդպիսի տղաների տերը) կարիք կզգա՞: Դե, աղջիկ չոնիմ, հարսներս էլ` Ռիտան, Ավրիգան, Արմինեն, ինձ աղջկա նման են: Իրեքն էլ լավն են: Հարսներով միշտ հաշտ համերաշխ են եղել:

 

— Ձեր որդիներից ու թոռներից ո՞վ է ավելի հաճախ այցելում ձեզ:

— Բոլոր երեքն էլ շուտ-շուտ այցելում են: Իմ տղերքը շատ լավն են, մեկը գնում ա, մեկն ա գալիս, էնպես որ` անտեր չենք (ծիծաղում է): Տղաներս ու հարսներս ամեն օր մեզ զանգում են:

 

— Տիկի’ն Նորա, իսկ հետևում ե՞ք Ձեր որդու` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությանը` ուր գնաց, ինչ խոսեց, ինչ արեց…

— Միշտ Սերժին ասում եմ`նախագահին ամեն օր ես տեսնում եմ: Հարցնում ա` ո՞նց ես տեսնում: Հենց ասում եմ տելեվիզրով, սկսում ա ծիծաղել:

 

— Դժվա՞ր է նախագահի մայր լինել:

Գիտես ինչ, ես օզալ ըմ (ուզել եմ) վեր իմ տղաս նախագահ չինի: Որպես մայր` ինձ մինակ իմ տղայիս առողջությունն ա պետք, վեչ թա իրա պաշտոնը: Ես էն ում օզում, որ առավոտը իմ երեխայիս զավտրիկ տամ, կեսօրին էլ աբեդ տամ, իրուգյունն էլ` ուժին, կողքես օտե (ուտի), խմե, ես էլ հանգիստ քնեմ: Ես տա ըմ օզում: Դե, վեր ինքը օզալ ա օրիշ պեն (ուրիշ բան)… Դե, հայրենասեր ա, աշխատող ա, թող ուրան քեփավ ինի (թող իր ուզածով լինի): Էն ծառեն տիրևը տեսնում ը՞ս, իմ սերտըս սաղ օրը տի տղտողում ա (դողդողում է) իմ խոխոցս հետե:

 

— Ամեն նախագահի նաև քննադատում են, ո՞նց եք վերաբերվում Ձեր որդուն քննադատողներին:

— Դե, թող քննադատին: Տի մարդ չի ինիլ, վեր ուրան քննադատին վեչ: Ասում ա` շահեն հարը շահեն քմակեն քաշում ա (անգամ շահի` թագավորի հայրը կարող է շահի հետեւից խոսել): Հու հինչ օզում ա` թող ասե, սաղի բերանը հո փակելու չը՞նք: Ես իմ երեխուս անա արխային ըմ, վեր ինքը մաքուր ու հայրենասեր մարդ ա: Արխային ըմ, վեր ինքը թալանչի չի:

 

— Վերջերս ընդդիմադիր մի կուսակցության ներկայացուցիչ` Զարուհի Փոստանջյանը, Սերժ Սարգսյանին մեղադրեց, թե նա 70 միլիոն եվրո է պարտվել կազինոյում:

— Հո՞ւվ ա ասալ, էն Րաֆֆիի կուսակցությունի՞ց: Հա, բայց հի՞նչ ա տեռալ (ինչ է դառել), վեր ասալ ա, հի՞նչ ա առաջ գցալ, մնացալ ա ուրան փիսոթունը (վատություն): Ես ընդի ըմ գիդում, վեր իմ խոխաս մաքուր ա, համ հայրենասեր ա, համ աշխատող ա: Իմ Սերժը շախմատ ա խաղում, վեչ թա կազինո:

 

Այստեղ Ազատ Սարգսյանը խոսակցության մեջ մտավ ու կնոջը հանդիմանեց.«Հի՞նչս է էդքան թարիփ անում» («Ի՞նչ ես այդքան գովաբանում»):

 

Տիկին Նորան դարձավ լրագրողին.— Դե, ճիշտ ա էլի ասում Ազատը: Ինչի՞, դուք չգիտե՞ք ձեր նախագահը ինչպիսի մարդ ա, որ ես պիտի ասեմ: Ես իմ տղային չեմ ուզում գովաբանեմ, ես գյուդում ըմ, վեր իրանից առաջ եղած նախագահներն էլ ըն ուրանց արդարացրալ:

 

— Տիկի’ն Նորա, իսկ ինչո՞վ են միմյանցից տարբերվում ձեր երեք տղաները:

— Երեքն էլ լավն են: Հալա մի անգամ բարձր տոնով խոսացած չկան: Երբ դպրոցական էին, ես գործից եկալ ըմ, երեքն էլ օրագրերը պերալ տրալ ըն իմ առաջ, մինչև ստորագրալ չըմ, օրիշ գործ ըրալ չըմ: Դե, ինչքան օժըս պատալ ա, ըրալ ըմ. չորս տղամարդ տանը, հարդուկ ա, լվացք ա, էս մեկը, էն մեկը ըրալ: Խոխեքս էլ խելունք ըն տուս եկալ: Սաշիկը սերտը պերակ ա (սիրտը բարակ` խղճով), Սերժը համեստ ա շատ, Լևոնն էլ` ծիծաղը երեսին, բարի:

 

— Ինչո՞ւ չեք տեղափոխվում Երևան:

— Ես օզում չըմ Երևան ապրիմ: Ես ստեղի ծնունդ ըմ, օրիշ տեղ կարել չըմ ապրիմ: Ես շատ ըմ տանջվալ: Մհենգ ուրանք ըն գիդում (հիմա իրենք գիտեն), շտեղ օզում ըն թող ապրին, ո’չ հրամայելու ըմ, ո’չ պահանջեմ: Ես վեր ստեղ չապրիմ, իմ խոխոց կապը Արցախի հետ կտրվելու ա: Ես ստեղ կապրիմ, իրանք էլ կկյան, կքինան:

 

— Ծնունդով արցախցի բոլոր նախագահները պաշտոնավարումից հետո Արցախում չեն ապրում: Երբ Սերժ Սարգսյանն այլեւս նախագահ չլինի, նույնպե՞ս մնալու է Հայաստանում:

— Ես տա սխալ ըմ համարում, որ ստեղ չըն ապրում: Պիտի կյան ստեղ ապրեն, բայց դե էլի իրանք ըն գիդում, ուրանց գործն ա:

 

— Տիկի’ն Նորա, գիտեմ, որ այս տարի լրացել է ձեր ամուսնության 60-ամյակը: Ձեր տղաների եւ թոռների հետ միասին նշե՞լ եք այդ հոբելյանը:

-Չէէ, ես ըտի պեները սիրում չըմ:

 

Մեր զրույցին ներկա էր նաև տիկին Նորայի 60 տարվա հարևանուհին, ով նույնպես պատմեց իր հարևանների մասին:

— Մունք երկար տարիների հարևաններ ընք: Ազատի ու Նորայի երեխաները միշտ հարգանքով ըն իլալ` մեծի հետ` մեծ, փոքրի հետ` փոքր: Հարևանը վեր մտնում ա ուրանց տոն, տղերքը ճել ըն անում յեր կենան խտտեն (տղաները շտապում են վեր կենալ, գրկել): Երբեք Սերժը ուրան պահում չի ընդի, թե ամեն ինչի տարը (տեր) ինքն ա, ինքն ա մոտենում, խոսացնում հարևաններին: Իմ տղայիցս ծերք քաշած ընք իլալ (ձեռք էինք քաշել), ինքը ծանր պառկած ա իլալ երիկամներից, Աստուծ պահե Սաշիկին, ինքը բուժել ա տվալ իմ տղայիս:

 

Այստեղ արդեն միջամտեց տիկին Նորան. — Բալա’ ջան, տի եշիլ մի (այդպես մի կարծի), վեր մեր տղան նախագահ ա, ուրեմն մեր քեթը ցից ա: Չէէ, մունք հասարակ մարդիկ ընք:

 

Տիկին Նորան զրույցի ավարտին շտապեց խոհանոց. համառորեն ցանկանում էր թեյ հյուրասիրել: Թեյ խմելուց հետո էլ շտապեց մառան` Yerkir.am-ի խմբագրությանը արցախյան բերք ու բարիքից բաժին հանելու: Նրանք նաեւ հպարտությամբ նվիրեցին իրենց որդու` Լևոն Սարգսյանի մասին գիրքը:

 

Մելանյա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

 

Ցանկանում ենք մեր գործընկերներին եւս մեկ անգամ հիշեցնել, որ լրատվամիջոցները կարող են yerkir.am-ի նյութերը վերահրապարակել միմիայն հատվածաբար` պարտադիր օգտագործելով հիպերհղում:

 

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված