Հայերեն


Ո՞վ է ՊՊԾ գնդի տանիքում հայտնված դիպուկահարը

Հասարակություն

«Հրապարակ»-ը գրում է․

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն օգոստոսի 1-ին` «Սասնա ծռերի» դեպքերի օրերին, իր ֆեյսբուքյան էջում զետեղել էր տեսանյութ, որի կադրերում երեւում էր դիպուկահար՝ զենքը ձեռքին: Տեսագրության հրապարակումից հետո այն հասարակական բուռն քննարկման արժանացավ, եւ շատերը տեսագրությունը որակեցին «մոնտաժված», «կեղծ»՝ կասկածի տակ առնելով դրա իրական լինելը: Դեպքից անցել է մոտ երեք ամիս, սակայն մինչ այժմ հանրությանը հայտնի չէ՝ արդյո՞ք հրապարակված հիշյալ տեսագրությունը ենթարկվել է համապատասխան փորձագիտական քննության, եւ ի՞նչ է պարզել քննությունը դրա իրական կամ կեղծ լինելու մասին: Արդյո՞ք բացահայտվել է տեսագրության մեջ երեւացող անձի ինքնությունը, հայտնաբերվե՞լ է զենքը, որը նրա ձեռքին է: Իրավական ընթացակարգով նախատեսված ի՞նչ գործողություններ են կատարվել ՊՊԾ գնդի այն տարածքում, որտեղից որ հիշյալ դիպուկահարը կրակոց է արձակել: Եթե կատարվել են համապատասխան գործողություններ, ապա ի՞նչ է պարզել հիշյալ տեղանքում կատարված համապատասխան փորձագիտական ուսումնասիրությունը եւ ինչ եզրակացության հանգել: Արդյո՞ք այդ վայրից արձակված դիպուկահար կրակոցից կարող էր զոհվել ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանը, ինչպես որ, ըստ նախնական վարկածի, այդ օրերին հայտարարում էր ոստիկանությունը:

Մենք այս հարցերի հետ կապված պատասխաններ ստանալու ակնկալիքով դիմել ենք Հատուկ քննչական ծառայություն, որտեղ քննվում է «Սասնա ծռերի» գործը, որտեղից մեզ դեռեւս չեն պատասխանել (թեեւ օրենքով սահմանված հնգօրյա ժամկետը լրացել է): Ակնկալում ենք առաջիկա աշխատանքային օրերին ստանալ բարձրացված հարցերի պատասխանները: ՀՔԾ-ին ուղղված մեր հարցերից մեկն էլ վերաբերում էր նրան, թե ինչ է պարզել նախաքննությունն այն երեք ոստիկանների մահվան հանգամանքների վերաբերյալ, որոնք մահացել են ՊՊԾ գնդի գրավման հետեւանքով: Մեր այս հարցի պատասխանն առկա է ՀՔԾ-ի օրերս տարածած հաղորդագրությունում: Ըստ այդմ՝ «պարզվել են ոստիկանության 3 ծառայողների՝ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի եւ Գագիկ Մկրտչյանի սպանությունների բոլոր հանգամանքները, հստակ բացահայտվել են այդ սպանությունները կատարած անձինք»: Իսկ թե ովքեր են նրանք՝ նախաքննությունը դեռեւս չի բացահայտում: Նշենք, որ ՀՔԾ-ում շարունակվում է զինված խմբի կողմից հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու եւ պահելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 219-րդ եւ 235-րդ հոդվածներով հարուցված քրգործի նախաքննությունը, որի ներկա փուլում ընդհանուր առմամբ որպես մեղադրյալ ներգրավված է 62 անձ:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված