Հայերեն


Ծառուկյանը կվերադառնա նոր թիմով...

Քաղաքականություն

Այն, որ այսօր գործնականում չի մնացել որևիցե քաղաքական ուժ, որը կկարողանար պարծենալ սեփական անաղարտությամբ ու հասարակության շրջանում չվարկաբեկվածությամբ, առանձնապես նորություն չէ. անքննարկելիորեն, ներկայումս չկա գեթ մեկ՝ քիչ թե շատ հանրահայտ որևիցե քաղաքական միավոր, որ ի վիճակի կլիներ հավակնել՝ համարվելու եթե ոչ համաժողովրդական բացարձակ ֆավորիտ, ապա գոնե որոշ չափով ընկալելի կուսակցություն:
Այս անբարեհույս իրավիճակը, որը, պետք է խոստովանել, բավական տևական ժամանակ է, ինչ բնութագրական է դարձել ներքաղաքական դաշտին, չէր կարող ժողովրդի շրջանում չծնել ցանկություն, բնական պահանջ՝ քաղաքականության մեջ տեսնելու մեկին, ով կլիներ անվիճարկելի հեղինակություն, ով կկարողանար իր հետևից առաջնորդել հասարակության առողջ ուժերին՝ նոր հույս արթնացնելով հայաստանյան հանրության շրջանում:
Պարզվում է՝ Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադարձի հավանականությունը, որը, մեղմ ասած, խիստ բարձր է, հունից հանել է որոշ քաղաքական ուժերի, որոնք, ակնհայտորեն ունենալով չկայացվածության բարդույթ, սկսել են ընդվզողական վարքագիծ ցուցաբերել՝ առիթը բաց չթողնելով իրենց անհանգստությունը հայտնելու վերահաս իրողության հետ կապված. այդպիսիք հրաշալիորեն հասկանում են՝ ժողովուրդը, հիասթափված բոլորից, աներկբայորեն թեքվելու է Ծառուկյանի կողմն՝ արագորեն որսալու այն փրկողակը՝ որ Ծառուկյանն անպայմանորեն հրամցնելու է հանրությանն, ինչը կործանարար է լինելու մի կերպ գոյատևող ու, ըստ էության, սոցիալական հենք չունեցող վայ քաղաքական ուժերի համար, որ վաղուց են ապացուցել իրենց նվիրվածությունը Բաղրամյան 26-ին: Ասել կուզի՝ Ծառուկյանի վերադարձը խառնելու է շատերի խաղաքարտերն՝ ի չիք դարձնելով իշխանությունների հետ նախապես ունեցած նրանց պայմանավորվածություններն, ինչը, բնականաբար, կատարյալ կրախի առաջ է կանգնեցնելու այդպիսիներին:
Ինչ խոսք՝ պակաս էական ու կարևոր չէ նաև այն հարցը, թե հատկապես ինչ կերպ կամ ինչ եղանակով է Ծառուկյանը վերադառնալու ակտիվ քաղաքականություն: Հարցն այս, պետք է խոստովանել, բավական ինտրիգային է, քանի որ այլևս ակնհայտ է, որ անել դա ասենք ներկայումս քաղաքական դաշտում գործունեություն ծավալող նույն ԲՀԿ-ն երկրորդ անգամ գլխավորելու ճանապարհով, Ծառուկյանը չի պատրաստվում, քանի որ այս քաղաքական ուժը արդեն հասցրել է բավարար չափով վարկաբեկվել ու կորցնել սեփական քաղաքական դիմագիծը՝ վերածվելով ինչ-որ անհասկանալի միավորի: Հետևաբար՝ ակտիվ քաղաքականություն վերադարձի մասին վերջնական որոշում կայացնելու պարագայում Ծառուկյանը կանի դա միանգամայն նոր թիմով՝ չվարկաբեկված ու սկզբունքային, երկրի զարգացման հստակ տեսլական ունեցող:
Այլևս կակսած չի կարող լինել այն բանում, որ տարիներ առաջ ակտիվ քաղաքականությունից բացառապես արյունահեղություն թույլ չտալու նպատակով հեռացած Գագիկ Ծառուկյանի վերադարձը շռնդալից է լինելու, և, ինչպես իր խոսքում ակնարկել էր Արմեն Ռուստամյանը, հենց Ծառուկյանն է ապագայում դառնալու այն միակ ուժը, որի հետ համագործակցելով՝ հնարավոր է դառնալու անարյուն ճանապարհով երկրում հասնել իրական փոփոխությունների: Իսկ թե այս վերահաս իրողությունն ինչպես կազդի հատկապես որոշ քաղաքական ուժերի տրամադրության վրա, այլևս վերածվելու է երրորդական հարցի, քանի որ այդպիսիք, ըստ էության, այլևս դադարելու են քաղաքական դաշտում իրական խաղացող լինելուց՝ վերածվելով ձևական գոյացությունների:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Կրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»
Ամենադիտված