Հայերեն


Էպատաժային Շպռոտն ու 2000-ականների ռաբիսի ամենակարկառուն դեմք Տիգրան Ժամկոչյանը «Ուր որ գնաս» երգին նոր հնչողություն են տվել

Life

Ուր որ գնաս, հետդ կգամ,
Հենց որ կանչես, մոտդ կգամ,
Մոտդ կգամ, մոտդ կգամ,

Հետդ կգամ, հետդ կգամ….

Հիշում եք, չէ՞, որ 2000-ականների ռաբիսի ամենակարկառուն դեմք Տիգրան Ժամկոչյանի այս երգը հնչում էր ամենուրք՝ փողոցում, մեքենաների մեջ, ամենաուրախ խնջույքների ժամանակ և այլն: Այն անգիր գիտեին իրենց հարգող բոլոր «քուչի տղերքը»: Պարզվում է՝ տարիներ անց էլ երգը ոչ միայն չի կորցրել իր արդիականությունն ու հետաքրքրությունը, այլև շուտով նոր հնչողություն է ստանալու. ամենահամարձակ ու էպատաժային երգչուհիներից Շպռոտը որոշել է նոր շնչառություն տալ երգին: Ամերիկաբնակ երգչուհին ստեղծագործական նորության մանրամասներն առաջինը վստահել է BlogNews.am-ին ու տրամադրել լուսանկարներ նկարահանման ընթացքից:

«Այս շրջանում աշխատում եմ նոր տեսահոլովակի վրա, որը ներկայացնլու եմ Lazzaro-ի և Տիգրան Ժամկոչյանի հետ վերջինիս «Ուր որ գնաս» երգի հիման վրա: Տիգրանին բոլորս էլ կարոտել էինք: Վերջին շրջանում շատ արտիստներ են փորձել այս երգը թարմացնել, սակայն այն տարբերակը, որը մենք ենք ներկայացնելու, օրիգինալ է հենց միայն երգիչ-կատարողի մասնակցությամբ»:

38702757_274177076515191_1535805645633093632_n

Շպռոտի խոսքով՝ Տիգրանը միանգամից է համաձայնվել համագործակցության առաջարկին. «Ես զանգահարեցի նրան, և Lazzaro-ի գնացինք հանդիպման: Նա շատ հեշտությամբ համաձայնվեց: Շատ համեստ ու բարի մարդ է Տիգրանը: Նրա հետ զրուցելը մեծ բավականություն է, էլ չեմ ասում նրա սուր հումորի զգացողության մասին»,- նշում է երգչուհին ու հավելում, որ մտավախություն չունի, որ ժամանակին մեծ տարածում ձեռք բերած երգն իր մեկնաբությամբ կարող է չսիրվել. «Ի դեպ, ասեմ, որ այս երգը շատ է սիրում նաև մեր վարչապետը: Համոզված եմ, որ այն կարճ ժամանակում կսիրվի նաև իմ մեկնաբանությամբ»:

Շպռոտն ինտրիգային մանրամասներ չի հայտնում՝ ինչ կերպարով է այս անգամ զարմացելու հանդիսատեսին. «Միայն կասեմ, որ հետաքրքիր, շպռոտական հոլովակ է լինելու: Տեսահոլովակում կտեսնեք նաև ֆրանսահայ հայտնի սպորտսմեն և մոդել Ոսկան Դանիելյանին: Նրան հատուկ հրավիրել ենք Ֆրանսիայից»:

38295187_429874330855730_7183745441542963200_n

Տեսահոլովակի նկարահանումներն ավարտված են: Այս պահին այն մոնտաժային փուլում է: Պրեմիերան սպասվում է սեպտեմբերի կեսերին. «Երգը երբ պատրաստ էր, արդեն սկսեցինք մտածել տեսահոլովակի մասին: Այն նկարահանվել է Լոս Անջելեսում՝ իմ ընկերներից մեկի շեքղ առանձնատանը: Նկարահանումները մեկ օրում ենք արել: Աշխատել է տաղանդավոր օպերատոր Գևորգ Սարգսյանը, ով նաև աշխատում է հոլիվուդյան շատ լուրջ ֆիլմերում»,- ասում է Շպռոտն ու ավելացնում, որ իր վերջին տեսահոլովակները ֆինանսի տեսանկյունից ոչ միայն շատ թանկ են, այլև շատ որակյալ:

Երգչուհուց հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք կարող ենք ենթադրել, որ այս տեսահոլովակով ազդարարվում է ակտիվ վերադարձ շոու-բիզնես. «Չի կարելի ասել, որ սկսել եմ ակտիվ գործունեություն ծավալել երգարվեստում, բայց տարին գոնե մեկ անգամ հասցնում եմ տեսահոլովակով ներկայանալ»,- եզրափակեց Շպռոտը:

38850528_220499801959542_2650453932161105920_n

38495308_1003560669804823_2585029708953419776_n

37806617_282302242561427_2741569026235826176_n

38716099_211932983004176_7868405559723032576_n

 

 

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված