Հայերեն


Ամուսնական առջին գիշերվա ամենասարասփելի ավանդույթները.Ո՞վ պետք է լիներ հարսնացուի առաջին տղամարդը

Life

Մարդկային երեւակայությունը սահման չունի. առավել եւս սեքսուալ երեւակայությունը: Այս առումով մեր նախնիներին կարելի է նույնիսկ նախանձել: Չնայած սեռական խաղերը ճաշակի խնդիր են, բայց հնում մարդիկ այն աստիճան լուրջ են վերաբերվել սեքսին, որ նույնիսկ հատուկ տոներ եւ ավանդույթներ են ստեղծել: Ճիշտ է, այսօրվա «homo sapiens»-ը (բանական մարդը) դժվար թե հետեւի նախնիների որոշ սեքսուալ ավանդույթներին, բայց որ որոշ սեքսուալ հնագույն խաղեր մինչ օրս էլ կիրառվում են, փաստում է կյանքը: Մեր նախնիներն ունեին այնպիսի սեքսուալ ավանդույթներ, որոնք այսօր մեզ համար մի քիչ զվարճալի են, մի քիչ գուցե վայրենի, բայց նրանք սեքսին վերաբերվում էին ոչ միայն որպես ցեղի շարունակության միջոց, այլեւ բառի բուն իմաստով աստվածացնում էին այն: Նախորդ մեր հրապարակումներից մեկում անդրադարձել էինք մի քանի ազգերի սեքսուալ ավանդույթներին. այսօր կներկայացնենք եւս մի քանի ազգերի ավանդույթներ: Այսօր ամուսնական դավաճանությունը դատապարտելի է, մեղք է համարվում: Իսկ ահա մի քանի դար առաջ Գրենլանդիայում, երբ ամուսինը տնից բացակայում էր, կինը իրավունք ուներ տրվել ցանկացած տղամարդու: Այդ քայլը նույնիսկ խրախուսվում էր. բա հո կինը սեքսին կարոտ չէ՞ր մնալու: Կարծում եմ, եթե մենք նման ավանդույթ ունենայինք, մեր տղամարդիկ հաստատ չէին գնա խոպան, միգրացիայի խնդիր էլ չէինք ունենա, կամ էլ Հայաստանում կմնային միայն չամուսնացածները: Արաբական ցեղերից մեկի կին ներկայացուցիչները շաբաթվա յուրաքանչյուր 4-րդ օրը կարող էին իրենց սրտի ու մարմնի ուզած տղամարդու հետ սեռական կապ ունենալ: Այս ավանդույթից մեծամասամբ տուժում էին ցեղակից տղամարդիկ, քանի որ արաբ կանայք գերադասում էին տրվել օտարերկրացիներին: Ալյասկա կղզու բնակիչները՝ չուկչաները, իրենց կանանց, այսպես ասած՝ վարձով էին տալիս: Երբ ցեղի ամենահեղինակավոր ներկայացուցիչն իր մի քանի ցեղակից տղամարդկանց հետ պատրաստվում էր գնալ որսի, նա պարտավոր էր իր հետ վերցնել ինչ-որ մեկի կնոջը, ընդ որում՝ ընտրում էր այն կնոջը, որի ամուսինը, ի տարբերություն մյուսների, ավելի համառորեն էր առաջարկում: Որսի ամբողջ ընթացքում այդ կինը ոչ միայն պարտավոր էր լինել լավ խոհարար, այլեւ կրքոտ սիրուհի՝ որսորդի ոգին բարձր պահելու համար: Ավստրալիական աբորիգենները միմյանց նկատմամբ հարգանքը յուրահատուկ կերպ էին արտահայտում՝ նրանք սեփական կանանցով էին փոխանակվում: Պատկերացնո՞ւմ եք. եթե աբորիգեններից մեկին դուր գար իր թշնամու կինը, ապա ինչ ջանքեր պիտի գործադրեր նրա հարգանքին արժանանալու համար: Եթե սա աբորիգենների մեջ ավանդույթ էր, ապա մեր օրերում այն շատերի համար ուղղակի սեքսուալ նախասիրություն է: Մեր օրերում նման ամուսնական զույգերը կոչվում են սվինգերներ, որոնք ժամանակ առ ժամանակ փոխանակվում են ամուսիններով, եւ ամենեւին էլ պարտադիր չէ նախապես հարգանքի արժանանալ, հետո սեքս անել, հարգանքը կախված է նրանից, թե ամուսնական զույգերից մեկին որքանով կբավարարի մյուս զույգը: Ավստրալիայի աբորիգենները հարգանքն արտահայտելու մեկ այլ հետաքրքիր մեթոդ էլ ունեին: Տղամարդիկ իրենց համակրանքն արտահայտում էին միմյանց սեռական օրգանները շոշափելով: Այդպես աբորիգեն զինվորները վստահեցնում էին, որ շատ անկեղծ, ազնիվ ու անարատ վերաբերմունք ունեն միմյանց նկատմամբ: Որոշ ցեղերի մոտ այս ավանդույթը մինչ օրս էլ կիրառվում է: Ավստրալիային հարեւան Օվկիանիայում աղջիկներին ամուսնացնելուց առաջ նախ պետք է ոչ բնական ճանապարհով կուսազրկեին նրանց: Բայց վա՜յ այդ կուսազրկությանը: Փեսացուի ընկերները հատուկ պատրաստված քարե դանակով էին հարսնացուին զրկում կուսությունից: Ինչից հետո 3 օր շարունակ ընկերները վայելում էին հարսնացուի մարմինը: Բայց դա դեռ վերջը չէր. խեղճ հարսնացուն պետք է ցեղի տղամարդկանց հետ հերթով սեքս աներ, հետո նոր փեսացուի ձեռքն ընկներ: Իրենց ցանկալի տղամարդուն «անկողին քաշելու» շատ օրիգինալ միջոց էին մտածել Տանզանիայի կանայք: Նրանք հանուն տղամարդու պատրաստ էին գողություն անել: Այդ երկրում ընդունված էր գողանալ տղամարդու ոտնամաններն ու քլունգը, որոնք համարվում էին նրանց ամենաթանկ իրերը: Իմանալով թե ով է գողը, տղամարդը գնում էր հետքերով ու պատժում գողին: Բայց այդ պատիժը կնոջ համար երանություն էր: Տղամարդը մինչեւ տվյալ կնոջ հետ սեքս չաներ, գողոնը ետ չէր ստանա: Այսօր, իհարկե, չարժե գողանալ սիրած տղամարդու կոշիկը կամ քլունգը: Եթե կարող եք՝ մեքենայի կամ տան բանալիները գողացեք. այս դեպքում տղամարդը ոչ միայն կգա հետքերով, այլեւ թանկարժեք բանալիները ետ ստանալու համար պատրաստ կլինի «Կամասուտրայի» ամենաբարդ մեթոդներին դիմել:

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված