Հայերեն


Նոր իրավիճակ Ադրբեջանում. հնձում են այն, ինչ ցանել են

Աշխարհ

ԼՐԱԳՐԻ զրուցակիցն է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը

Պարոն Բաբայան, ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունները։

Այն, ինչ տեղի ունեցավ Ադրբեջանի Գյանջա քաղաքում, որակապես նոր զարգացում է։ Դա ցույց է տալիս, որ իրոք այնտեղ իրավիճակ է փոխվել։ Այստեղ կան մի շարք հանգամանքներ, որոնք պետք է վերլուծել. նախ՝ ադրբեջանական հասարակության հոգեբանությունն ու աշխարհայացքն այնպիսին է, որ նրանք իրավապահ մարմինների ներկայացուցիչներին և բարձրաստիճան սպաներին ընդունում են ինչպես կիսաստվածներ։ Եվ եթե նրանք ձեռք են բարձրացնում և սպանում գնդապետների, ուրեմն այնքան է իշխանությունն իրենց համար անընդունելի դարձել, որ դիմում են նման քայլերի։ Այսինքն՝ այնտեղ նախահեղափոխական լուրջ իրավիճակ է ստեղծվել։ Դա չի նշանակում, որ անպայման հեղափոխություն է լինելու, բայց նախահեղափոխական տրամադրություններ կան, որոնք նոր որակ են հաղորդել իրավիճակին։ Որովհետև այդպես բացեիբաց դուրս գալ բռնապետական ռեժիմի դեմ, որն անմիջապես ոչնչացնելու է, ջարդելու և սպանելու է, դա արդեն նշանակում է, որ դժգոհությունը հասել է  կրիտիկականի։ Ժողովուրդն իրոք զզվել է իշխանությունից, որովհետև ալիևյան կլանը գրեթե 50 տարի իշխանության է։ 1968 թվականից Հեյդար Ալիևն իշխանության է, և մի քանի տարի դադարներով նրանք մոտ կես դար իշխում են։ Երկրորդ՝ մի երկրում, որտեղ հերոսացնում են սաֆարովներին ու նմաններին, հիմա հնձում են այն, ինչ սերմանել են, ինչ ցանել են։ Սա նոր զարգացում է, որն իր մեջ պարունակում է ընդվզում բռնության նկատմամբ, միաժամանակ դա իրականացվում է բռնության ձևով։ Բոլոր ֆաշիստական երկրների վերջն այդպես է լինում, կամ ներսից, կամ դրսից նրանք կործանվում են։

Ապրիլից Ադրբեջանը զինուժի տեղաշարժեր ու կուտակումներ է անում սահմանին։ Հիմա, երբ Ադրբեջանում լարված իրավիճակ է, որքանո՞վ է դա անդրադարձել սահմանի լարվածության վրա։ Հնարավո՞ր է՝ պատերազմ հրահրելով Ալիևը փորձի ներքաղաքական կրքերը հանդարտեցնել։

 Մենք դա սպասում ենք, որովհետև միշտ էլ, երբ Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակը բարդանում է, նրանք մարդկանց ուշադրությունը պետք է շեղեն, որպեսզի ցույց տան, որ ոչ թե իշխանությունն է թշնամի ադրբեջանցի ժողովրդին, որ թալանում է և այլն, այլ կան հարևաներ, որոնք թշնամի են։ Այս բոլոր հանգամանքները պետք է հաշվի առնել, և չի բացառվում, որ հակառակորդը փորձի սեփական բնակչության ուշադրությունը շեղելու համար կրկին արտաքին թշնամու կերպարը սպեկուլյացիաների ենթարկել։

Այս օրերին իրավիճակը դարձյալ նույնն է, և նրանք իրենց ստորաբաժանումները հետ չեն քաշել։ Մենք պետք է հաշվի առնենք մեկ բան, որ եթե այնտեղ ապակայունանա ներքաղաքական իրավիճակը, չի բացառվում, որ նաև ազգային փոքրամասնությունները ոտքի կանգնեն, սա կարող է լուրջ զարգացումների և ցնցումների բերի Ադրբեջանի ներսում։ Ազգային փոքրամասնանությունները Ադրբեջանում հասարակության ամենաճնշված և բռնությունների ենթարկված խումբն են։

Վերջին շրջանում հեղափոխական տրամադրություններ են նաև Արցախում։ Որքանո՞վ սա կհանգեցնի փոփոխությունների, շատերն ասում են, որ չեն թողնի, որ Բակո Սահակյանը շարունակի պաշտոնավարել։

Երբ ասում եք՝ շատերը, դա ճիշտ չէ։ Կան 1-2 հոգի, որ ուզում են ինչ-որ բաներ անել, բայց Արցախի հասարակությունը, բարեբախտաբար, ունի շատ բարձր քաղաքական կուլտուրա և տուրք չի տալիս նրանց։ Այո, ժողովուրդն ուզում է փոփոխություններ, բայց դրանք պետք է լինեն քաղաքակիրթ ձևով, այնպես, ինչպես նշված է Սահմանադրության մեջ։ Դուք գիտեք, որ գործող նախագահը հայտարարել է, որ 2020 թվականին չի մասնակցելու ընտրություններին որպես նախագահի թեկնածու։ Սա կարևոր քայլ էր և այլ տարբերակ չկար էլ, որովհետև Արցախը ժողովրդավարական պետություն է, և նորմալ քաղաքացու համար անընդունելի է ցանկացած քայլ, որը կվնասի ժողովրդավարությանը, կվնասի մեր ազգային մտածելակերպն ու աշխարհայացքը։ Հիմա մի քանի հոգի փորձում են իշխանափոխություն անել, գալ իշխանության, փաստորեն աթոռի կռիվ են ուզում անել, ինչը չի ընդունվում, դրա համար էլ այդ հանրահավաքներին մասնակցում է 30-40 մարդ։ Այդ մարդիկ դահլիճում հավաք են անցկացնում ու չեն նկարում մարդկանց, իրենք իրենց են նկարում, որովհետև մարդ չի հավաքվում։

Այո, 2020 թվականին լինելու է թեժ ժամանակահատված, բայց ինչո՞ւ որոշ մարդիկ չեն ուզում սպասել։ Մինչև նախագահի հայտարարությունը, որ չի մասնակցելու 2020 ընտրություններին, այն մարդիկ, որոնք ձգտում են իշխանության, նրանց համար ռազմավարությունն այն էր, որ գործող իշխանությունն ուզում է ուզուրպացիա անել, սեփականաշնորհել իշխանությունը։ Սա շատ ցավալի է արցախցիների մոտ ընդունվում, որովհետև դա արդարության հետ է կապված։ Արցախցիները կարող են աչք փակել ինչ-որ չարաշահումների վրա, պրոֆեսիոնալ պատրաստվածության վրա, բայց երբևէ արդարության դեմ ընդվզումը չի անցնում հենց այնպես։ Այդ մարտավարությունը թույլ էր տալիս, մեղադրելով գործող նախագահին և իշխանություններին, սեփական թուլությունները քողարկել դրանով։ Կարծես թե ցնցուղ է դարձել՝ քննադատելով  լվալ սեփական կեղտերը։ Հիմա եթե մեկը գող է, ավազակ է, կոռումպացված է և խոսում է ազգի շահերի մասին, բնական է, որ նրա շանսերը 2020-ին շատ քիչ են։ Եվ սրանից որոշ ուժեր վախենում են և փորձում են արհեստականորեն գալ իշխանափոխության և մեկ տարի ու մի քանի ամիսները օգտագործել սեփական դիրքերն ամրապնդելու և կեղտերը մաքրելու համար։ Բարեբախտաբար, մեր ժողովուրդն այսպիսի «մուտիլովկաները» չի ընդունում։ Երբևեիցե մենք որևէ մեկին չենք արգելելու, որ հավաքներ անեն, բայց օրենքի շրջանակում, ուզում են հավաք անել՝ կա կարգ, կա ձև։ Հայաստանի թավշյա հեղափոխության պայմանների պես չէ, որ ամբողջ հասարակությունը ոտքի կանգնի։ Դուք տեսնում եք, որ հայտարարություններ են անում, և հինգ-տասը հոգի են, բայց սա չի նշանակում, որ երեք հոգի կարող են պարտադրել իրենց կամքը 160.000 մարդու։

 
 
 
 
 
Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված