Հայերեն


Ալիեւի անկեղծ խոստովանությունը

Քաղաքականություն

Առաջին | Զարմանալի չէ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր հանրությանը փորձում է հավաստիացնել, թե Հայաստանում Սերժ Սարգսյանի հեռացմանն իր «մատն էլ է խառը»: Սա իհարկե շատերը կբնորոշեն իբրև պաթոլոգիա, ու թերևս շատ չեն սխալվի, սակայն, ըստ երևույթին, գործ ունենք ոչ միայն պաթոլոգիայի հետ: Թեև դա էլ բավարար է զգոնությունը բազմապատկելու համար, որովհետև պաթոլոգիկ անձից հնարավոր է սպասել ամեն ինչ: Մյուս կողմից, սակայն, Ալիևն անշուշտ խելագար չէ, այլապես նրա հարցերը լուծված կլինեին վաղուց, քանի որ Ադրբեջանը չափազանց կարևոր տարածաշրջանում է և, ըստ այդմ, կարևոր է առնվազն այնքան, որ նրան թույլ չտրվի ունենալ պաթոլոգիայի ցանցն ընկած նախագահ:

Պարզապես Ալիևը դիվանագիտական ցանցում է, որտեղ ավելի է խճճվել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից և փաստացի շարունակվող գործընթացից: Այդ ամենը իհարկե դեռ սկզբնական փուլում է և քիչ թե շատ ամփոփիչ արդյունքի մասին եզրակացության համար պետք է ժամանակ, սակայն հստակ է, որ ընթացքը կայուն է, բավարար արդյունավետությամբ և հետևողականությամբ, ինչը քայլ առ քայլ տանում է Հայաստանի կառավարման էֆեկտիվության բարձրացման, միաժամանակ բարձրացնելով նաև միջազգային հեղինակությունը, վարկը: Իսկ վերջին տարիներին, թեև ըստ էության գործնականում միշտ, Ալիևի կամ Ալիևների «դաշնակիցը» Հայաստանում եղել է անարդյունավետ կառավարումը, գանձագողությունը, դրա հետևանքով հանրության մեջ ապագայի հանդեպ վստահության նվազումը, դրա հետևանքով անարդարության, աղքատության պատճառով Հայաստանից հեռանալու տոտալ ցանկությունը, ահռելի արտագաղթը: Այդ ամենը գրեթե երկու տասնամյակից ավելի տարբեր դրսևորումներով ու մետամորֆոզներով եղել է Հայաստանում Ադրբեջանի «դաշնակից», ինչը, սակայն, թավշյա հեղափոխությամբ ստացել է ահռելի հարված:

Այդ հանգամանքն էլ իր հերթին անդրադառնալու է արտաքին քաղաքական կենսունակության վրա, ըստ այդմ արցախյան խնդրում Հայաստանի քաղաքական ամրության: Ավելին, Հայաստանը ոչ թե ստացել է այսպես ասած հին բովանդակությունն ավելի ամուր պաշտպանելու հնարավորություն՝ Ալիևի խնդիրը ամենևին դա չէ, այլ ստացել է հին բովանդակությունից պարզապես հրաժարվելու և նորը բերելու հնարավորություն: Հայաստանի փոփոխություններին Ալիևը փորձեց հակադրել «մկանախաղը», որով, ի դեպ, Հայաստանի նախորդ իշխանությանն էր հնարավորություն տալիս իր հերթին խաղարկել «լարվածության» խաղաքարտը, հանրությանը հորդորելով չապակայունացնել իրավիճակը, որպեսզի հակառակորդը չօգտվի:

մանրամասն՝ կայքում

 

Ես պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»
Ամենադիտված