Հայերեն


Պատգամավորները կոյուղագիծը փոխած քաղաքացուն բարեկամաբար հորդորում են այն վերադարձնել նախնական վիճակին

Հասարակություն

Սարի թաղում տիրող անմխիթար ու սանիտարահիգիենիկ  վիճակի մասին սարիթաղցիները առաջին տարին չէ, որ ահազանգում են: Ու թեև այն գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում, սակայն նրանց հոգսը մշտապես անտեսվածներից է եղել: Ի դեպ, քաղաքի սրտում գտնվելն ամենևին էլ չի օգնել, որ մեկի կոյուղաջուրը մյուս բնակչի տան բակը չլցվի, կամ ձմռանը` կյանքը վտանգելով չերթևեկեն: Սակայն, զարմանալիորեն, նրանց բողոքները մնացել են հենց` Սարի թաղի ներսում: Դժվար է պատկերացնել, որ, թեև այսքան տարի իրենց խնդիրների մասին ահազանգող բնակիչների հոգսերի մասին շատերը գիտեն, բայց պատկան բոլոր մարմինները դրանց «ոչ տեսել եմ, ոչ գիտեմ, ոչ էլ ուզում եմ լսել» տրամաբանությամբ են այսքան տարի մոտեցել: Իսկ քաղաքական գործիչներն էլ սարիթաղցիներին միայն ընտրություններից առաջ են հիշել, քվեն ստացել ու նորից մոռացել:

 Թաղամասի հուսահատ բնակիչներն այս անգամ արդեն որոշել են ԱԺ «Ծառուկյան» խմբակցությանը դիմել: Խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ու պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր այցելել էին սարիթաղցիներին, Սարի Թաղի 5-րդ,6-րդ և 7-րդ փողոցներում անմխիթար և հակահիգենիկ վիճակին ծանոթանալու համար։

 «Խնդիրներին ծանոթացանք տեղում, որտեղ բնակիչները արտահայտեցին իրենց արդարացի դժգոհությունները… Պատկան մարմիններից պահանջում ենք խնդրին տալ շուտափույթ լուծում»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր միկրոբլոկում գրել է Վ. Էնֆիաջյան։

 Իսկ Ն. Զոհրաբյանն էլ հետևյալ գրառումն է կատարել. «Պարզվում է` խնդիրը տարիների պատմություն ունի. ոմն մեկը, ով այդ տների շարքում իր համար «բուդկա» է կառուցել` կոյուղագիծը հանել, հունը փոխել և նոր ու անհասկանալի կոյուղագիծ է քաշել, որն էլ պարբերաբար պայթում է և ստեղծում հակահիգիենիկ ու վտանգավոր վիճակ։ Խնդրին տեղում ծանոթանալուց հետո անմիջապես դիմեցինք քաղաքապետարան, «Վեոլիա Ջուր» և առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն, քանզի բնակիչները երեխաներին, ըստ էության, էվակուացրել են տարածքից` հնարավոր համաճակարից խուսափելու համար, ինչպես նաև` Ջրային տնտեսության պետական կոմիտե»,- գրել Զոհրաբյանը:

 Նա նաև տեղեկացրել է, որ քաղաքապետարանը, բնականաբար, իր «ստիլի» համաձայն, հայտարարել է, որ խնդիրն իր տիրույթում չէ և հղում է արեց «Վեոլիա Ջրին»: Այս ընկերությունից էլ ասացին, որ խնդրին ծանոթ են և անմիջապես վթարային խումբ են ուղարկել։

 Պատգամավորները տեղեկացնում են նաև, որ Ջրային պետական կոմիտեի ներկայացուցիչներն արդեն Սարի թաղում են և զբաղվում են խնդրի կարգավորմամբ: Պարգամավորը իր անձնական «բուդկայի» համար թաղի կոյուղագիծը փոխած քաղաքացուն բարեկամաբար հորդորում է նաև չընդդիմանալ և կոյուղագիծը վերադարձնել իր նախնական վիճակին։

 

Փաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցել
Ամենադիտված