Հայերեն


Երեւանի բազմաքայլ կոմբինացիան. զգուշացում Բաքվին

Քաղաքականություն

ԼՐԱԳԻՐ | Թույլ չենք տալու, որ հակամարտության կարգավորման գործընթացում հակառակորդը խոսի ուժի դիրքերից, որքան էլ տեւի այդ գործընթացը: Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ներկայացնելով կառավարության ծրագրում ՊՆ գործունեության առաջնահերթությունների կենսագործման վերաբերյալ իր տեսլականը:

«Սահմանին որևիցե այսպես ասած ապակառուցողական դրսևորում` լինի դա դիվերսիոն ներթափանցումների, դիպուկահար կրակի, դիրքային փոփոխությունների և լայնածավալ հարձակման համար ուժերի կուտակումների տեսքով, արժանանալու է կտրուկ և սթափեցնող պատասխանի», նշել է Դավիթ Տոնոյանը, դիտարկելով դա որպես թիվ մեկ առաջնահերթություն: Առաջնահերթությունների շարքը ներառում է բանակի լայն արդիականացման նպատակադրում եւ քայլեր, սկսած զինանոցից, մինչեւ ռազմարդյունաբերության զարգացում եւ բանակում հարաբերությունների արդիականացում, հարաբերությունների նոր մշակութի ձեւավորում:

Պաշտպանության նախարարի հայտարարությունը, առաջնահերթությունների տեսլականի ներկայացումը նախորդում է երկու ուշագրավ իրադարձության, որ տեղի է ունենալու արտաքին հարթության վրա: Հուլիսի 11-ին Նիկոլ Փաշինյանը մեկնում է Բրյուսել, որտեղ հանդիպելու է ՆԱՏՕ ղեկավարությանը, ԵՄ ղեկավարությանը, մասնակցելու է ՆԱՏՕ Վեհաժողովին՝ Աֆղանստանում ՆԱՏՕ առաքելությանը մասնակից երկրների ղեկավարների հավաքին:

Միաժամանակ, հուլիսի 11-ին Բրյուսելում սպասվում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը առաջինն է լինելու թավշյա հեղափոխությունից հետո: Հանդիպումը կազմակերպում են Մինսկի խմբի համանախագահները:

Փաստացի, Հայաստանի պաշտպանության նախարարի ներկայացրած առաջնահերթությունների տեսլականը այդ երկու իրադարձությունների շեմին ստանում է Երեւանից հղված ուղերձի իմաստ:

Արցախի խնդրում ՆԱՏՕ-ն չունի անմիջական ներգրավվածություն, սակայն աներկբա է, որ Վրաստանի հետ հարաբերության ձեւաչափով ՆԱՏՕ-ն աստիճանաբար դառնալու է Կովկասի անվտանգության համակարգի առանցքային մասնակից: Իսկ անվտանգության խնդիրը Կովկասում ամբողջական է եւ հնարավոր չէ դիտարկել օրինակ Արցախի հարցի պարագայում առանձին, Վրաստանի պարագայում առանձին: Կովկասը բարդ եւ միահյուսված մի օրգանիզմ է, որտեղ անվտանգության հարցերը սերտորեն կապակցված են: Ըստ այդմ, անուղղակի, սակայն ՆԱՏՕ-ն աստիճանաբար մեծացնելու է Կովկասի անվտանգության համակարգում իր մասնակցային պատասխանատվությունը:

Այստեղ կա ուշագրավ հանգամանք: Ուղիղ գործընկերը Վրաստանն է, սակայն իրականում պրակտիկ գործընկերը Հայաստանն է, որովհետեւ Կովկասի անվտանգության «էպիկենտրոնը» Արցախն է, որը պահում է հայկական զինուժը: Այդ տեսանկյունից, ՆԱՏՕ Բրյուսելի Վեհաժողովից առաջ Երեւանը հղում է վստահելի գործընկերությունը շարունակելու եւ զարգացնելու կարեւոր ազդակ:

Այդ իմաստով, առերեւույթ չկապակցված արտգործնախարարների հանդիպումը խորքային շերտերում անշուշտ ուղիղ առնչություն ունի Վեհաժողովին, որում սպասվում է ՆԱՏՕ-Վրաստան հարաբերության նոր մակարդակի մասին համաձայնություն կամ առնվազն ազդարարում:

Բանն այն է, որ Բաքուն վերջին երկու-երեք ամիսներին բավական մեծացրել է ռազմական հռետորաբանության ալիքը, միաժամանակ անելով աշխույժ շարժեր, ընդհուպ Նախիջեւանի ուղղությամբ: Ադրբեջանն ի թիվս մի շարք խնդիրների, դրանով փաստացի փորձում է նաեւ միջազգային հանրությանը, ռեգիոնալ անվտանգության ուղիղ եւ անուղղակի մասնակցային պատասխանատվության կենտրոններին հաշվի նստեցնել իր հետ, ցույց տալով, որ իրենից է կախված անվտանգության եւ կայունության հարցը:

Պարզվեց սակայն, որ Բաքվի անվտանգության ու կայունության հարցն է կախված Մինգեչաուր ՀԷԿ-ից, որի վթարը Ադրբեջանը մատնում է խավարի եւ տապալում մասշտաբային զորավարժությունը:

Հաջորդիվ Երեւանից հնչում է հայտարարություն, որ զինված ուժերի առաջնահերթությունն է Ադրբեջանին թույլ չտալ խոսել ուժի դիրքից: Դա հնչում է ՆԱՏՕ Վեհաժողովից եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ: Այդ իմաստով, տեղի է ունենում Երեւանի արտաքին քաղաքականության բավական ուշագրավ մի «կոմբինացիա», ընդ որում՝ բազմաքայլ եւ հետաքրքիր:

Միացյալ Նահանգներ այցի ընթացքում Հայաստանի նախագահը հանդիպում է ԱՄՆ «բազեական» պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Երեւան վերադառնալուց հետո եւ վարչապետի Բրյուսել այցից առաջ Արմեն Սարգսյանը գոնե տեսանելի ապագայի համար փակելով ինտրիգային թեման, հայտարարում է, որ Արցախի խնդրում բանակցողը եւ քաղաքականություն մշակողը վարչապետն ու արտաքին գործերի նախարարն են, իսկ ինքը նրանց կօժանդակի իր խորհուրդներով եւ փորձով: Վարչապետի ու արտգործնախարարի Բրյուսել այցից առաջ էլ պաշտպանության նախարարն է կատարում արտաքին քաղաքականության համար բանակի պահանջված գործառույթը, հայտարարելով, որ թույլ չեն տա Բաքվին խոսել ուժի դիրքից եւ աշխատեցնել ռազմական շանտաժի մարտավարությունը:

Երեւանը փաստացի գործի է դնում կառավարման նոր մոդելի ու նոր իշխանության պայմաններում արտաքին քաղաքական բազմաֆունկցիոնալ մեքենան, որը ներկայում փորձում է լուծել մարտավարական փոփոխության խնդիր: Երկարաժամկետ առումով սակայն այդ մեքենայի համար պահանջվում է լիովին նոր ռազմավարություն, այլապես դրա մարտավարական էֆեկտիվությունը երբեք համարժեք չի դառնա ունեցած ներուժին:

 
 
 
 
 
Ես պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»
Ամենադիտված