Հայերեն


ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԻՑ ՀԵՏՈ ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

Բաց մի թողեք

ՀՐԱՊԱՐԱԿ | Շաբաթ օրը՝ «Գորիսը` 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի հանդիսավոր բացմանը, որին ներկա էին ՀՀ մշակույթի նախարարը եւ արտերկրից բազմաթիվ հյուրեր, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը չի մասնակցել: Մոտ մեկ տարի քաղաքապետը ջանք ու եռանդ չէր խնայում, որպեսզի քաղաքն հավուր պատշաճի ներկայացնեին հանրությանը, իսկ ահա պատասխանատու պահին բացակայում էր: Գորիսում տարատեսակ խոսակցություններ են պտտվում: Մեր աղբյուրի պատմելով` վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից հետո քաղաքապետի առողջական վիճակը կտրուկ վատացել է․ «Վարչապետի այցից հետո նա նորմալ գործի էլ չի գնացել, ասում են՝ շատ է ազդվել դիտողություններից, հեչ չէր պատկերացնում, որ վարչապետն իր հետ այդքան խիստ է խոսելու: Մեկ էլ տեսար դիմում գրեց, ասում են՝ մեսիջ է եկել, որ պիտի թողնի պոստը» ,-պատմեց գորիսեցի մեր զրուցակիցը:

Փորձեցինք կապ հաստատել քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին : Hraparak. am-ին հաջողվեց զրուցել փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի հետ: Հատկապես հետաքրքրվեցինք, թե ինչու քաղաքապետը չի մասնակցել «Գորիսը` 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի հանդիսավոր բացմանը: «Ինքը, ճիշտ է, միջոցառման բացման երեկոյին ներկա չի եղել, ինքը վատացել ա, իրան տեղափոխել են Երևան: Ուրեմն ասեմ՝ ինչ ա կատարվել: Մոտավորապես երկու ամիս է՝ մենք ոչ քնում ենք, ոչ պերերիվ ենք անում, բեզպերերիվ գիշեր-ցերեկ աշխատում ենք, ամբողջ օրը կոֆե ենք խմում, ինքն էլ ստամոքսի հետ կապված խնդիրներ ա ունեցել, էդ օրը վատացել ա, տեղափոխել են »,-ասաց փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը:

Փոխքաղաքապետից փորձեցինք ավելին իմանալ՝ արդյոք վարչապետի հետ հանդիպումը «նպաստե՞լ» է քաղաքապետի ինքնազգացողության վատացմանը: «Ես ձեզ հիմա իրականությունն ասեմ, վարչապետի այցն էնքան լավ ա անցել, վարչապետը մեր մարզի բոլոր քաղաքներում եղել ա, ամենալավը Գորիսում ա ընդունվել, համայնքի ղեկավարի անունը տրվել ա՝ ժողովուրդը պաշտպանել ա նրան : Էնտեղ մի խոսակցություն ա գնացել Ղարա Գյոլի հետ կապված, մտքերի փոխանակում ա եղել, ավել ոչինչ չի եղել, ինչ-որ խնդիր չի եղել»,-պատասխանեց նա:

Ավելացնենք, որ Գորիսում խոսակցություններ են պտտվում նաև, որ քաղաքապետը միջոցառմանը ներկա չի գտնվել, քանի որ երեսատեղ չուներ: Նա վարչապետի այցի օրը 1in․ am-ի հետ հարցազրույցում նշել էր, որ Գորիսի հրապարակը կառուցել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, որի անմիջական միջնորդությամբ էլ նշանակվեց քաղաքապետ: Նրա այս հարցազրույցը մեծ աղմուկի պատճառ է դարձել : Նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի /Լիսկա/ համախոհները լուրջ փաստարկներ են ներկայացրել` համացանցում տեղադրելով 2012թ-ին Հայկական երկրորդ հեռուստաընկերությամբ եթեր գնացած տեսանյութըայն մասին, որ հրապարակը կառուցվել է 2012 թ-ին Սուրիկ Խաչատրյանի օրոք եւ քաղաքապետը բացահայտ ստել է: Առուշանյանների ընտանիքին մոտ կանգնած մեր աղբյուրի խոսքերով՝ անգամ հայրը՝ հայտնի գործարար Գագա Առուշանյանն է որդուն նկատողություն արել, թե ինչու է այդպիսի սուտ հորինել: Նա պնդեց նաև, որ «Գորիսը` 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի բացման օրը՝ ուշ երեկոյան, Գորիսի քաղաքապետին նկատել են Առուշանյանների առանձնատան մոտակայքում՝ շան հետ զբոսնելիս:

 

ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված