Հայերեն


«Դեմքիս որևէ պլաստիկ միջամտություն չկա». Ռոմելլա Թամարյանը՝ գեղեցկության իրեն ընտրելու նախապայմանի մասին

Life

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ «Միսս ԱՊՀ 2018» գեղեցկության միջազգային մրցույթին Հայաստանն այս տարի կներկայացնի մոդել, դերասանուհի Ռոմելլա Թամարյանը: Tert.am Life-ըՀայաստանի մասնակցի հետ զրուցել է մրցույթին մասնակցելու և ակնկալիքների մասին:

 

23-ամյա Ռոմելլան սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 9 տարի զբաղվել է պարով: Այժմ զբաղվում է դիմահարդարմամբ:

 

Նա նշեց, որ սա գեղեցկության մրցույթի մասնակցելու իր առաջին փորձը չէ: Նախորդ տարի Ռոմելլան Հայաստանը ներկայացրել է Բուլղարիայում անցկացված Top International Model of the World մրցույթին, որտեղ արժանացել է «Ամենալավ քայլող մոդել» տիտղոսին:  

 

 

«Ավելի շատ ֆոտոմոդելինգով եմ զբաղվել: Միշտ առաջարկներ եմ ստացել լուսանկարվել տարբեր ապրանքանիշների հագուստների և աքսեսուարների գովազդներում:

 
Ինձ մոտ դա շատ լավ է ստացվել, զգացել եմ, որ տեսախցիկն ինձ սիրել է: Ես ինձ ավելի շատ ֆոտոմոդել եմ համարում քան պոդիումին քայլող մոդել: Երբեք չեմ սիրել, երբ մոդելները սառը հայացքով քայլում են պոդիումին, առանց ժպտալու, ֆոտոմոդելինգում տաքություն ու ջերմություն կա»,-ասաց Ռոմելլան:

 

 

Նա նշեց, որ  «Միսս ԱՊՀ 2018» մրցույթին մասնակցելու հայտն ուղարկելուց հետո մեկ շաբաթ անց կազմակերպիչներն իրեն զանգահարել են ու հաստատել, որ Հայաստանն ինքն է ներկայացանելու. «Սա թոփ-մոդել մրցույթ չէ, այլ գեղեցկության, իսկ դրանք տարբեր բաներ են: Այս մրցույթը փոքր-ինչ ազատություն է տալիս: Ինձ գրավել է այն, որ կարող եմ բեմի վրա ազատ քայլել ու շարժվել»:

 

Ռոմելլայի խոսքով` մրցույթին նախապատարստական աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են, այժմ զբաղված է հագուստների ընտրության հարցով:

 

«Լողազգեստով ելույթն այս տարի հանվել է մրցույթից մրցույթն ընդունող երկրի պահանջով, քանի որ այնտեղ փոք-ինչ մուսուլմանական ուղղվածություն կա: Առաջինը կներկայանանք սև կարճ զգեստներով, հաջորդիվ սպորտային ու երեկոյան հագուստներով»,-ասաց նա:

 

 

1.71 սմ հասակով Ռոմելլան նշեց, որ մոդելային չափորոշիչներին իր կազմվածքով համապատասխանում է: Խոսելով մրցույթից ունեցած ակնկալիքների մասին` նա նշեց, որ Հայաստանի նախորդ տարվա մասնակցի՝ Շուշան Երիցյանի հաղթանակը իրեն պարտավորեցնում է պահել այդ ցուցանիշը:

 

«Չեմ կարող ասել, թե ինչպես կլինի: Այնպես չէ, որ հատուկ գնում եմ առաջին հորիզոնականը զբաղեցնելու համար, սակայն գնում եմ իմ Հայաստանը լավագույնս ներկայացնելու նպատակով: Ես աշխատում եմ ինձ ավելի համեստ ներկայացնել, լուսանկարներում էլ բաց հագուստ չկրել, ավելի բնական լինել: Դեմքիս որևէ պլաստիկ միջամտություն չկա, աչքերս էլ բնական երանգի են, թեև շատերը հարցնում են` արդյոք լինզաներ եմ դնում: Երևի, հենց այդ բնական տեսքն էլ գրավել է մրցույթի կազմակերպիչներին, որ ինձ ընտրեցին մասնակցոիթյան համար»,- ասաց նա:

 

 

Ռոմելլան նկատեց, որ գեղեցիկ աղջիկների և, հատկապես, մոդելների պարագայում հասարակության մեջ կարծրատիպային մոտեցում կա՝ կապված նրանց ինտելեկտի հետ: Նրա խոսքով` մրցույթին մասնակցելով նպատակ ունի սեփական օրինակով կոտրել այդ կարծրատիպերը:

 

«Բնական է, որ միայն դատարկ գեղեկցությամբ որևէ մեկին չես կարող գրավել: Այդ առումով չեմ անհանգստանում և որևէ մտավախություն չունեմ: Մտածում են, եթե գեղեցիկ ես, ուրեմն ոչնչից տեղյակ չես և ոչինչ անել չես կարող: Օրինակ՝ ես անգամ խոհարարական դասընթացների եմ գնացել, շատերը զարմանում են, որ կարողանում եմ այդքան լավ պատրաստել: Ես իմ շրջապատում արդեն կարողացել եմ ապացուցել, որ գեղեցկուհին կարող է լինել և՛ ինտելեկտով, և՛ բազմաթիվ շնորհներ ունենալ»,-եզրափակեց նա:

 

 

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված