Հայերեն


«Վիկիլիքսը» բացահայտել է Քլինթոնի նամակագրությունը հայկական հարցերի վերաբերյալ․ այդ ցանկում կա մի անսպասելի անուն

Ամենաընթերցված

Ամբողջ աշխարհը մեծ հետաքրքրությամբ հետևում է «Վիկիլիքսի» հրապարակած էլեկտրոնային ներքին նամակների հոսքին. ավելի քան 400 հազար նամակ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, 2.8 մլն դիվանագիտական նամակ Միացյալ Նահանգներից, ավելի քան 30 հազար նամակ, որոնք ուղարկել կամ ստացել է Հիլարի Քլինթոնը որպես պետքարտուղար, և հակերային հարձակմամբ ձեռք բերված 27 հազար նամակ ու հավելված Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեից:

Հարյուրավոր նամակների արտահոսքից առանձնացնեմ միայն մի քանիսը, որոնք վերաբերում են Հայաստանին կամ Թուրքիային.

1) 2015 թ. ապրիլի 19-ին, Հիլարի Քլինթոնի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, էլեկտրոնային նամակ է ուղարկել նախընտրական քարոզարշավի կես տասնյակ բարձրաստիճան աշխատակիցների, այդ թվում՝ ղեկավար Ջոն Պոդեստային՝ հետաքրքրվելով, թե արդյոք նրանք հանդես են գալու հայտարարությամբ Հայոց ցեղասպանության առաջիկա 100-րդ տարելիցի կապակցությամբ: Սալիվանը նաև ցանկացել է իմանալ, թե Քլինթոնը կօգտագործի՞ «ցեղասպանություն» եզրը, ինչպես դա արեց ութ տարի առաջ սենատոր և նախագահի թեկնածու եղած ժամանակ, թե՞ կխուսափի այդ եզրույթից, ինչպես դա արեց որպես պետքարտուղար: Սալիվանը նշել է, որ «Սպիտակ տունը մինչև հիմա փութաջանորեն խուսափում է օգտագործել «ցեղասպանություն» եզրը» և, հավանաբար, կշարունակի այդպես վարվել»: Սալիվանը հետաքրքրվել է, թե արդյոք Քլինթոնի նախընտրական քարոզարշավի շտաբը պետք է ակտիվորեն հանդես գա հայտարարությամբ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, թե սպասի մինչև «Հայկական կազմակերպությունները» խնդրեն այդ մասին: Սալիվանն ավարտել է իր նամակը՝ ընդունելով, որ Հայոց ցեղասպանության հարցը «խիստ կարևոր է ամերիկահայերի համար»: Ժամեր անց, Պոդեստան առաջարկել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող խոսքերը ընդգրկել ցեղասպանության մասին հայտարարության մեջ, որը վերջին հաշվով, Քլինթոնի նախընտրական շտաբը որոշել է չհրապարակել…

2) Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առաջին խորհրդական Իսմայիլ Չոբանօղլուն, 2015թ. սեպտեմբերի 9-ին նամակ է ուղարկել նախընտրական քարոզարշավի ղեկավար Ջոն Պոդեստային՝ հարցնելով, թե արդյոք Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կարող է «քաղաքավարական այց կատարել տիկին Քլինթոնին» Նյու Յորքում, սեպտեմբերի 26-30-ն ընկած ժամանակահատվածում: Տարօրինակ է, որ Չոբանօղլուն նշել է, որ նա սկզբում դիմել է ԱՄՆ պետքարտուղարություն, սակայն իրեն պատասխանել են, որ տիկին Քլինթոնն այլևս պետքարտուղար չէ… Չոբանօղլուն գրել է Պոդեստային, որ Դավութօղլուն այս խնդրանքը կատարել է «պետքարտուղար Քլինթոնի հետ ունեցած իր վաղեմի բարեկամության լույսի ներքո, երբ նրանք երկուսն էլ գործընկերներ էին որպես պետքարտուղար և արտգործնախարար»: Նույն օրը, Պոդեստան հայտնել է Չոբանօղլուն, որ տիկին Քլինթոնի «ժամանակացույցը խիստ ծանրաբեռնված է, սակայն սա կլինի առաջնահերթ հանդիպումների շարքում, եթե ընդհանրապես հնարավոր լինի, իսկ նախընտրական շտաբի փոխնախագահ Հումա Աբեդինը կհետևի դրան»:

Այնուհետև Պոդեստան հարցրել է Աբեդինին. «Ինչպե՞ս եք ցանկանում այն կարգավորել»: Վերջինս հաջորդ օրը պատասխանել է Չոբանօղլուն՝ տեղեկացնելով, որ Հիլարի Քլինթոնը «ուրախ կլինի հանդիպել վարչապետի հետ, սակայն մենք համոզված չենք, որ դա տեղի կունենա Նյու Յորքում Ձեր առաջարկած օրերին: Մենք Ձեզ տեղյակ կպահենք, հենց որ հստակեցնենք նրա ժամանակացույցը: Շուտով կապ կհաստատենք իրար հետ»: Հայտնի չէ, թե արդյոք այդ հանդիպումը երբևէ տեղի ունեցավ:

3) 2010 թ. դեկտեմբերի 17-ին, Հումա Աբեդինը, որն այդ ժամանակ պետքարտուղար Քլինթոնի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, փոխանցել է նրան Դաշնային վերաքննիչ դատարանի որոշման լուրը, որը թույլ էր տալիս Հայոց ցեղասպանության ժառանգներին փոխհատուցում պահանջել գերմանական ապահովագրական երեք ընկերություններից: Հետաքրքիր է և մտահոգիչ, որ Աբեդինը իր նամակի սկզբում նշել է, որ արտգործնախարար Դավութօղլուն անդրադարձել է այս դատական գործին Քլինթոնի հետ ավելի վաղ ունեցած իր հեռախոսային զրույցի ժամանակ:

Հաջորդ օրը, պետքարտուղարության իրավախորհրդատու Հարոլդ Կոհը դատավճռի պատճենը ուղարկել է Քլինթոնի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ջեյք Սալիվանին և պետքարտուղարի գործադիր օգնական Ջո ՄաքՄանուսին՝ խնդրելով նրանց այս կարևոր փաստաթուղթը փոխանցել Քլինթոնին: Կոհը հավելել է՝ «քանի որ արտգործնախարար Դավութօղլուն ուրբաթ օրը նրա հետ հեռախոսազրույցում նշել է այս մասին, ուստի ցանկանում ենք, որ սա հնարավորինս շուտ հասնի նրան»: Սալիվանը դատավճիռն ուղարկել է պետքարտուղար Քլինթոնին՝ «Հույժ կարևոր» նշումով: Իմ կարծիքով, սա Թուրքիայի արտգործնախարարի կողմից անօրինական և բացահայտ միջամտություն էր ամերիկյան դատական համակարգին՝ ձգտելով ստանալ պետքարտուղարի աջակցությունը՝ ճնշելու դատարանների վրա դատավճիռը բեկանելու հարցում… Հայտնի չէ, թե Քլինթոնը որևէ գործողություն ձեռնարկել է այս առումով, թե ոչ, սակայն դաշնային վերաքննիչ դատարանը հետագայում չեղյալ է համարել ավելի վաղ կայացրած որոշումը…

Եվ վերջապես, քարոզարշավի ղեկավար Ջոն Պոդեստայի 2016 թ. մարտի 17-ի էլեկտրոնային նամակում նշված են այն 39 անձանց անունները, որոնք համարվում էին Քլինթոնի փոխնախագահի հնարավոր թեկնածուները: Այդ ցանկում կա մի անսպասելի անուն՝ թուրք ամերիկացի Մուխտար Քենթը, որը «Կոկա-կոլա» ընկերության նախագահն է: Նրա հայրը՝ Նեժդեթ Քենթը, եղել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսը Նյու Յորքում, որտեղ էլ ծնվել է Մուխտարը: Նա սովորել է Թուրքիայի Մերսին քաղաքի միջնակարգ դպրոցում: Ինչպես արդեն գիտենք, Քլինթոնը որպես իր մրցապայքարի գործընկեր ընտրեց ոչ թե Մուխտար Քենթին, այլ Թիմ Քեյնին…

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի. 168.am

 

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված