Հայերեն


«Այն փաստերը, որ ես հրապարակեմ, ուղղակի ավերածություններ կանեն». Դեմոյանն սպառնում է

Բաց մի թողեք

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը չի մասնակցի  ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում  հայտարարեց Հայկ Դեմոյանը։

Ի դեպ վերջինս թանգարան այցելեց  խորհրդի նիստից մեկ ժամ առաջ, որտեղ ընտրում էին  հոգաբարձուների խորհրդի նախագահ եւ քարտուղար։ Հայկ Դեմոյանը շեշտեց, որ մինչեւ նոր տնօրենի ընտրությունը, ինքը շարունակելու է մնալ  թանգարանի գիտխորհրդի նախագահի կարգավիճակում։  Դեմոյանն անդրադառնալով՝ ԿԳՆ նախարարի եւ փոխնախարարին ուղղված իր կոշտ քննադատությանն ու պիտակավորումներին, ասել է, որ դա իր էմոցիոնալ արձագանքն էր նրանց  պահվածքին։ 

«Երբ մեկ ամսվա ընթացքում քաղաքացի Հայկ Դեմոյանը դեռ Բոստոնից, գործուղման մեջ գտնվելու ընթացքում փորձում է կապվել նախարարի, փոխնախարարի հետ, որպեսզի այդ 5 րոպեանոց հանդիպումը կայանա, որպեսզի ես ճշտեմ իմ կարգավիճակը, չէ՞ որ ես գործուղումով եմ մեկնել, հրամանը կա։ Երկու իրավական լուրջ խնդիր կա այստեղ՝ մեկը մրցույթը չի կայացել, դա անօրինական է, որովհետեւ չի ծանուցվել, թե ինչու չի կայացել, իմ իրավունքները խախտվել են, երկրորդ, ակադեմիայի կողմից ես որպես գործուղման մեջ գտնվող անձ եմ եղել։

Հիմա գործուղման մեջ եմ եղել, կարգավիճակ է փոխվել, իմ կարգավիճակը ո՞րն է, եղբայրներ, մի հատ ասեք, էլի։ Իմ նամակը էմոցիոնալ էր, բայց իմ էմոցիոնալ պոռթկումը վերոնշյալի հիման վրա էր։ Դա միայն իմ էմոցիոնալ արձագանքն էր այն քամահրանքի, արհամարհական վերաբերմունքի, որին ես արժանացա։ Նախարարն իր բերանով ասաց, չէ՞՝ Դեմոյանն ո՞վ է, որ ես ժամանակ տրամադրեմ»,-ասաց նա։

Հայկ Դեմոյանը հայտարարեց, որ հանուն Ծիծեռնակաբերդի չի պատրաստվում դիմել դատարան, որովհետեւ մեծ խնդիրներ են առաջանալու․ «Ինձ համար թանգարանի կարգավիճակն ավելի կարեւոր է, քան իմ անձնական հարցերը։ Ես շատ լավ գիտեմ, որ իրավական առումով ես իրավունք ունեմ իմ իրավունքները վերականգնել, դա չեն հասկանում ԿԳՆ-ում»։

Հայկ Դեմոյանը եւս հաստատեց, որ անձնապես ծանոթ չէ նախարար Արայիկ Հարությունյանի, եւ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի հետ: «Ես լուրջ ենթադրություններ ունեմ, այս պահին ձեռնպահ կմնամ հնչեցնելուց, եւ ես հետագա զարգացումների հիման վրա պետք է հրապարակեմ շատ լուրջ փաստեր եւ փաստաթղթեր, որից հետո հանրությունը կիրազեկվի իրական պատճառների մասին»,-ասաց նա ՝ նշելով, որ ենթադրաբար դրանք վերաբերում են իր անձի թանգարանից ամեն կերպ մեկուսացնելու ձգտումներին:

Ինչ վերաբերում է իր գրառման մեջ ակնարկած նախարարի եւ փոխնախարարի հովանավորյալին, ապա նա բացահայտեց որ այդ հովանավորյալը Սուրեն Մանուկյանն է, ում հետ նրանք ունեցել են ֆեյսբուքային գրառում եւ նշեց, որ վիդեոձայնագրություններ, տեսաձայնագրություններ ունի:

Նա նշեց, որ արդեն հինգ անձի միջոցով մինչ իր գրառումը փորձեր է կատարել խուսափել բախումներից եւ հակամարտությունների: Դեմոյանը համաձայնեց, որ կամուրջները այրված չեն, պատրաստ է հանդիպել: «Երկու տարբերակ ունենք կամ գնում ենք խորը հակամարտության եւ բացահայտումները լուջ ճգնաժամ է ստեղծելու, որովհետեւ այն փաստերը որ ես հրապարակեմ, ուղակի ավերածություններ կլինի այս տարածքում զուտ բարոյական դաշտում: Բայց դա իմ ցանկությունը չէ, ես չեմ ուզում խանգարել թանգարանի բնականոն գործընթացին, չեմ ուզում վարկաբեկել Ծիծեռնակաբերդը, բայց միաժամանակ չեմ կարող հանդուրժել երբ արհամարհում եւ մեկուսացնում են ինձ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է  թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելուն, Դեմոյաննասաց. «Իմ միակ ցանկությունը վերադարձից հետո եղել է՝ օրինականության դաշտում թանգարան-ինստիտուտից հեռանալս ձեւակերպելը։ Ես հայտարարել եմ, որ չեմ շարունակում տնօրենի պաշտոնին հավակնել, որովհետեւ այլ մարդիկ պետք է շարունակեն։ Հիմա ԿԳՆ-ի այս վախը չեմ հասկանում»։

ԿԳ նախարարի տեղակալի հետ ցանկացել է հանդիպել, որպեսզի հստակեցնեն, թե ինչպե՞ս են ապահովելու օրինական ճանապարհով իր հեռանալը, որովհետեւ, Դեմոյանի խոսքով՝ այդտեղ իրավական լուրջ խնդիրներ կան։

«Ես կամավոր որոշեցի պետք է հեռանալ, որեւէ մեկը հիմա չի կարող հավակնել, որ ինքը ինձ հեռացրեց, կամ պատժեց, դա առնվազն մանկամտություն է: Ես դեռեւս նախկին նախագահին 2016 թվականին կայացած հանդիպման ժամանակ ասել եմ, որ չեմ ուզում շարունակել, քանի որ չեմ ուզում ասոցացվեմ, մեկ աթոռ մեկ պաշտոնի հետ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ծառայողական մեքենայից օգտվելու մեղադրանքներին, ապա Դեմոյանը նշեց, որ երկու անգամ է օգտվել, այն էլ թանգարանի կարիքների համար, թանգարանի համար գրքեր են բերել, որից հետո կապվել է ԿԳՆ իրավաբանական վարչության պետի հետ եւ խնդրել պարզաբանել, թե ինչ կարող են անել ծառայողական մեքենայի հետ, ով էլ խորհուրդ տվել է, ավելորդ բարդություններից խուսափելու համար այն կայանել թանգարան մուտքի տարածքում:

Նա նշեց, որ չի կարող իր կապերը կտրել, քանի որ իր կյանքի երիտասարդ տարիներն այստեղ է անցկացրել եւ չէր կարող Վաշինգթոնից բացառիկ նյութեր չբերեր եւ չի կարող չմասնակցել աշխատանքներին, եթե դրա կարիքը լինի։

 

Դեմոյանը շեշտեց, որ հոգաբարձուների խորհրդի անդամների ցանկը ձեւավորվել է ԿԳ նախարարի ցանկությամբ։ Իսկ խորհրդի նախագահ ընտրված Ռայմոնդ Գեւորգյանին անդրադառնալով ասաց, որ նա աչքի է ընկել միայն Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ցուցադրությունը  խափանելու ցանկությամբ։  Նա պատմեց, թե այդպիսի փորձ է եղել Փարիզում, երբ Հայոց ցեղասպանության 100–ամյակի տարելիցի կապակցությամբ Դեմոյանը ցուցահանդես է կազմակերպել  Փարիզի քաղաքապետարանում։

 

ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված