Հայերեն


Մալաթիայում ամուսինը խանդի հողի վրա դաժանաբար սպանել էր կնոջը

Ամենաընթերցված

1in.am-ը գրում է.

Հռիփսիմեն որբ էր մեծացել: 6 ամսական էր, երբ ծնողներն ամուսնալուծվեցին: Մայրն ամուսնացավ ուրիշի հետ, մեկնեց Կանադա: Հայրն էլ իր համար նոր կին գտավ, մեկնեց Գերմանիա:

Նա շուտ ամուսնացավ՝ անտերության ու մենակության զգացումները փորձելով փարատել ի՛ր կազմած ընտանիքի պատերի ներսում:

Քաջիկ Գ.-ն գարեջրի սրահում բարմեն էր: Պնդակազմ, առնական ու… հիվանդագին խանդոտ: Նա աշխատում էր, խմում էր, նրա խոսքն օրենք էր, իսկ Հռիփսիմեն անխոս ենթարկվում ու չէր տրտնջում:

Իր երկու երեխաների համար էր ապրում Հռիփսիմեն, անվերջ կրկնում էր՝ ինչ էլ պատահի՝ էրեխեքիս որբ չեմ թողնի, ես հո լավ գիտեմ՝ ինչ է որբությունը…

Նրանց ընտանիքը կարգին տուն չուներ՝ հարևանները Մալաթիայում գտնվող նրանց տունը «հավաբուն» էին անվանում…

Աշխատավայրում խմելու համար Քաջիկին հեռացրին աշխատանքից: Նա մի քանի օր անգործ նստեց նեղլիկ սենյակում: Ո՛չ փողն էր հերիքում, ո՛չ օդը՝ շունչը կտրվում էր, դրանից ավելի կռվազան էր դառնում:

Երեխաները՝ 11 տարեկան տղան ու 12 տարեկան աղջնակը, իրենց ցուցմունքներում ահա թե ինչ են նկարագրել. «Պապան խմում էր ու հարցաքննում էր մամային, թե ուրիշ տղամարդկանց հետ ման չի՞ գալիս»…

Նեղլիկ սենյակում երեխաների ներկայությունը հաշվի չառնելով՝ Քաջիկն անընդհատ նվաստացնում էր սուսիկ-փուսիկ Հռիփսիմեին, անհիմն խանդով էր իր տղամարդկային «գերիշխանությունը» պահպանում, իսկ երբ «հարցաքննություններից» հոգնում էր, ազատություն էր տալիս ձեռքերին:

Երբ Քաջիկը չափն անցնում էր, Հռիփսիմեն փախչում էր տանից, սպասում էր, որ ամուսինը հանգստանա ու կրկին տուն էր վերադառնում՝ «ընտանիքի» իր «տիրույթը», որը համառորեն փորձում էր պահպանել, որպեսզի երեխաները հանկարծ… անհայր չմնան…

Քաջիկի գործազրկության պայմաններում Հռիփսիմեն ոչ միայն երեխաներին էր հոգ տանում, նա նաև աշխատանք էր գտել՝ Մալաթիայի շուկայում երեխաների հետ «բրդի ճիպոտ» էր ծախում… Օրվա հացի, ամուսնու համար՝ օղու փող հանում էր, հպարտ տուն էր վերադառնում, իսկ Քաջիկը խմում էր կնոջ ու երեխաների աշխատած փողով գնված օղին ու ավելի էր գազազում: Խանդից կուրացած՝ ամեն երեկո կրկնում էր կնոջ հարցաքննությունը. «Ուրիշ տղամարդկանց հե՞տ ես ման գալիս…»:

Դեպքի օրը նույն ընթացքն ունեցավ, ինչ՝ մյուս օրերը. Հռիփսիմեն ու երեխաները գրոշներ էին աշխատել, հաց ու օղի էին գնել… Քաջիկը խմեց ու հարձակվեց Հռիփսիմեի վրա…

Գիշերը երեխաները պապուտատի սենյակում էին: Հռիփսիմեն ու Քաջիկը անկողին մտան: Անկողնում Քաջիկը շարունակեց Հռիփսիմեի խոշտանգումը:

Կնոջ հնազանդությունից ավելի բորբոքվելով՝ Քաջիկը վեր թռավ տեղից: Սենյակի անկյունում աչքով ընկավ… կացինը: Քաջիկը, աչքերն արյուն լցված, վերցրեց կացինն ու հարվածեց Հռիփսիմեի գլխին: Այդ հարվածից Հռիփսիմեն չսպանվեց: Նա անկողնում գալարվում էր ցավից ու տառապանքից, իսկ Քաջիկը անհոգի գոռում էր. «Դու ինձ արժանի կին չես…»:

Հետո Քաջիկը կացինը մի կողմ նետեց, դանակ վերցրեց ու հինգ անգամ հարվածեց անպաշտպան կնոջը:

Հետագայում՝ դաժան սպանության գործի քննության ժամանակ, նա «պարզաբանեց»՝ փորձելով իրեն ներկայացնել «մարդասիրական» լույսի ներքո. «Կացինը դանակով փոխարինեցի, որ… Հռիփսիմեի տանջանքներին վերջ տամ…»:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Հռիփսիմեն բոլոր հարվածները զգացել էր, բոլոր հարվածները նրան հասցվել էին կենդանության օրոք…

Իսկ երեխաներն այդ պահին քնած էին՝ արդեն որբացած…

Առավոտյան նրանք արթնացան ու ինչ-որ նախազգացումով վազեցին մոր մոտ: Քաջիկը կանգնել էր դռան մոտ ու երեխաներին ներս չէր թողնում: Երեխաները կանչում էին՝ մամա, իսկ Քաջիկը փորձում էր նրանց հավատացնել, թե Հռիփսիմեն հիվանդ է, գիշերը լավ չի քնել, լուսաբացին է «աչքը կպել…»:

Այնուամենյանիվ, երեխաները դռան արաքից կարողացան ներս նայել: Ահա թե ինչ տեսան. «Մաման պառկած էր անկողնում: Միայն ոտքերն էին երևում… Ես գոռացի՝ ի՞նչ ա էղել… Պապան ասեց՝ հիվանդ ա, նոր ա քնել… Ասեցի՝ եթե մամային մի բան պատահի, քեզ չեմ ների… Ես իմ մամային շատ եմ սիրում…»:

Քաջիկը երեխներին խաբեց-համոզեց, որ Հռիփսիմեն քնած է: Երեխաներին ուղարկեց քրոջ տուն: Ինքը սափրվեց, քրոջ ամուսնուն կանչեց, օղի խմեց հետը, ապա տարավ սենյակ ու ցույց տվեց Հռիփսիմեի արնաքամ դիակը…

Սպանությունից ութ ժամ անց նա իր հորն ուղարկեց թաղապետի մոտ, որ կատարվածի մասին տեղյակ պահի…

Որոշ ժամանակ անց ոստիկանները նրա տուն մտան… Քաջիկը սափրված էր, կոկիկ ու… շատ «դժբախտ». «Կյանքս անսեր անցավ: Անբարոյական էր, հոգուս վրա հասավ…»,- արդարացավ նա:

Հռիփսիմեին թաղեցին հարևանները… Նրա դին փողոցում դրեցին՝ հավաբուն հիշեցնող տան ճանապարհին… Երկու երեխաների մայրը, ամուսնու կույր խանդի պատճառով սպանված կինը այդպես էլ որբուկ էր մնացել՝ անտուն ու անտանիք…

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու
Ամենադիտված