Հայերեն


«Թունավոր սեր» սերիալի նոր դեմքերն ու հայտնի դերասանները

Life

«Թունավոր սեր» 25 մասանոց հեռուստասերիալն արդեն Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում է: Հարուստ և աղքատ խավերի բախումն ու իրական սիրո ուժը ցույց տվող մելոդրամայում հանդես են գալիս ինչպես արդեն հայտնի դերասաններ, այնպես էլ հեռուստադիտողներին անծանոթ, նոր դեմքեր:

 

Tert.am Life-ը զրուցել է դերասանական հիմնական կազմի անդամների հետ։

 

Մարիամ Դավթյան

 

Դերասանուհի Մարիամ Դավթյանը հեռուստասերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու մորը՝ Օլգա Արամովնային: Նա դասախոս է, դստեր հետ ապրում է հանրակացարանում, ամուսինը մեկնում է  Արցախ՝ ռազմաճակատ:

 

 

«Հերոսուհիս մի կին է, որին իրադարձությունները ստիպում են ուժեղ դառնալ ու պայքարել հանուն աղջկա: Ինձ համար շատ կարևոր է, որ կերպարը գույներ ունենա: Այն, ինչ ես խաղում եմ, պետք է ներքուստ ինձ հուզող թեմա լինի, կայծ առաջացնի իմ մեջ:

 
Հակառակ դեպքում, ես ուղղակի չեմ համաձայնում խաղալ»,-ասաց դերասանուհին:

 

 

Ռեժիսոր Հարութ Շատյանի և ստեղծագործական այս թիմի հետ աշխատանքը Մարիամի համար առաջինը չէ: Հեռուստադիոտղները նրան արդեն տեսել են «Փրկեք մեր հոգիները» հեռուստանովելում: Դերասանուհին նշեց, որ կարճատև դադարից հետո այս առաջարկը սիրով է ընդունել. «Այս թիմի հետ հերթական անգամ աշխատելն ինձ համար հաճելի էր: Իմ խաղընկերների մեջ կան թե՛ միջին տարիքի դերասաններ, թե՛ երիտասարդներ: Աղջկաս դերում դերասանուհի Էմմա Սապունջյանն է, որի հետ աշխատել ենք նաև նախորդ հեռուստանովելում»:

 

Գևորգ Հայրապետյան

 

«Թունավոր սեր» հեռուստասերիալում գլխավոր հերոսի՝ Աղասի կերպարը վստահված է երիտասարդ դերասան Գևորգ Հայրապետյանին: Վերջինիս խոսքով` առաջին անգամ է նկարահանվում նման ծավալի նախագծում որպես գլխավոր կերպար: Նա պատմեց, որ դերասանական կրթություն է ստացել «Հայ Ֆիլմ» կինոստուդիայում, Թատերական ինստիտուտում և արդեն ութ տարվա դերասանական փորձ ունի:  Դերասանն ուրախ է նման վստահության համար, միաժամանակ նկատում է, որ դա մեծ պատասխանատվություն է իր համար:

 

 

«Սա առաջին մեծ փորձն է ինձ համար: Մինչև այս հանդես եմ եկել ATV հեռուստաընկերության նախագածերից մեկում երկրորդական կերպարով: Այս թիմի հետ առաջին անգամ էի համագործակցում: Նրանք ամեն բան անում էին, որպեսզի դերասանը չկաշկանդվի, հնարավորինս բացվի: Դերասանական կազմն էլ լավ էր ընտրված: Նրանց հետ աշխատելը շատ հեշտ էր: Մեր նկարահանումներն անցել են շատ հաճելի մթնոլորտում՝ հումորով հագեցած»,-ասաց նա:

 

Խոսելով իր կերպարի մասին՝ Գևորգը նկատեց, որ փորձել է հնարավորինս ճիշտ ներկայացնել հերոսին, թե որքանով է ստացվել, հանդիսատեսը կորոշի: «Կերպարս երիտասարդ ուսանող է, որը խնդրի մեջ է հայտնվում և փորձում է իր մարդկային գծերի շնորհիվ դուրս գալ այդ իրավիճակից: Ես բնավորությամբ այնպիսին եմ, որ միշտ դժգոհ եմ լինում իմ աշխատանքից: Ես աշխատում եմ հանդիսատեսի համար, և ի վերջո իրենք են որոշում, թե ինչպիսի արդյունք եմ գրանցում»,-ասաց նա:

 

Թամարա Գևորգյան

 

Հեռուստասերիալում ներկայանում է նաև երիտասարդ դերասանուհի Թամարա Գևորգյանը՝ Աննայի կերպարով: Նա նշեց, որ կերպարն իրեն գրավել է առաջանահերթ նրանով, որ տեսակով կայուն չէ և ամբողջ սերիալի ընթացքում փոփոխությունների ենթարկվում:

 

 

«Առաջին անգամ եմ նման կերպարով ներկայանում հեռուստադիտողին: Այն իմ խաղացած մնացյալ կերպարներից շատ է տարբերվում: Երբ առաջարկը ստացա, իմացա ինչ կերպարով եմ հանդես գալու, բացեցի զգեստապահարանս ու հասկացա, որ այդ կերպարին համապատասխան ոչ մի հագուստ չունեմ: Այդքան տարբերվում է ինձնից և իմ խաղացած մյուս կերպարներից,-ասաց Թամարան և ավելացրեց, որ իրեն բարդ կերպար է բաժին հասել,- Մեծ պատասխանատվություն էր դրված ինձ վրա: Եվ՛ վստահությամբ, և՛ մեծ վախով եմ մոտեցել կերպարիս, որովհետև իրեն ու իր բոլոր գործողությունները պետք էր արդարացանել, հակառակ դեպքում հեռուստադիոտղը նրան չէր հավատա»:

 

Սեյրան Մովսիսյան

 

Հեռուստասերիալի նոր դեմքերից է սկսնակ դերասան Սեյրան Մովսիսյանը, որը մարմնավորում է Հայկին: Նրա համար «Թունավոր սեր» հեռուստասերիալը դեբյուտային է: 23-ամյա դերասանը Թատերական ինստիտուտի ուսանող է: Նա պատմեց, որ սերիալում հայտնվել է՝ մասնակցելով քասթինգի:

 

«Սերիալի նկարահանող անձնակազմի հետ առիթ ունեցել եմ աշխատել Էրեբունի-Երևան հոլովակի նկարահանման ժամանակ: Իսկ այս հեռուստասերիալում ընդգրկվելս շատ պատահական ստացվեց: Ընկերուհուս ուղեկցում էի քասթինգի, հետո ինքս էլ որոշեցի մասնակցել: Նա ինչ-ինչ պատճառներով չնկարահանվեց սերիալում, իսկ ես մնացի և հաստատվեցի Հայկի կերպարի համար: Սա իմ առաջին հեռուստատեսային նախագիծն է: Շատ ուրախ եմ, որ հենց այս թիմի հետ աշխատելու հնարավորություն ունեցա: Այստեղ մարդիկ փոխադարձ հարգանք, սեր և ըմբռնում ունեն միմյանց նկատմամբ»,-ասաց Սեյրանը:

 

 

Խոսելով իր հերոսի՝ Հայկի մասին, նա նշեց, որ իրենք մեկ ընդհանրություն ունեն` նպատակին հասնելու ձգտումը. «Կերպարս սիրում է գլխավոր հերոսուհուն, բայց այդ զգացմունքը փոխադարձ չէ: Նա նպատակադրված ուզում է հասնել այդ աղջկան: Բնավորության այդ գիծն ինձ մոտ էլ կա: Իհարկե, կան շատ իրավիճակներ, որոնցում ես այնպես չէի վարվի, ինչպես Հայկը»:


Երիտասարդ դերասանը նշեց, որ իր համար մեծ փորձառություն է պրոֆեսիոնալ դերասանների կողքին նկարահանվել հեռուստասերիալում. «Ես պատիվ ունեմ աշխատելու նման դերասանների հետ: Շատ բան ես սովորում իրենցից՝ թեկուզ կողքից հետևելով նրանց խաղին: Իրենց հետ խաղալիս փոքր-ինչ լարվում ես, բայց այս սերիալի թե՛ ադմինիստրատիվ անձնակազմում, թե՛ դերասանկաան կազմում, մեզ ավելի շատ օգնել են, որ կարողնանաք ճիշտ դրսևորվել»:

 

 

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված