Հայերեն


«Հայրիկիս չէի ասել, պարզվեց` գիտի». Մարտա Կիրակոսյանի նոր դաջվածքն ու Ղազախստան մեկնելու առիթը

Life

Երգչուհի Մարտա Կիրակոսյանն արդեն հասցրել է վայելել ամառային հանգիստը: Նա, Գրիգոր Կյոկչյանն ու Երգի պետական թատրոնի մյուս մենակատարները մեկնել էին Ղազախստան: Աստանայում անցկացրած օրերի մասին Մարտան պատմել է Tert.am Life-ին:

 

Երգչուհին նշեց, որ առաջին անգամ էր Ղազախստանում, որտեղ անցկացրած 9 օրվա մեծ մասը Մարտան նախընտրել է պասիվ լինել:

 

«Ի տարբերություն ընկերներիս, շատ չեմ շրջել քաղաքով: Բավարարվում էի երեկոյան զբոսանքներով: Մեկնել էի կոնկրետ պասիվ հանգստի: Այդ իսկ պատճառով տպավորությունների մասին դժվար է խոսել: Քաղաքը նոր էին վերակառուցում: Կարելի էր բազմաթիվ նոր կառուցվող շենքեր տեսնել և սակավաթիվ բնակչություն: Աստանայում հին շունչ կար, բայց փորձում էին մոդեռնիզացնել: Գուցե, տասը տարի անց կարողանան Դուբայի նման քաղաք ստանալ»,- ասաց Մարտան:

 

 

 

 

Յուրաքանչյուր նոր երկիր բացահայտելիս կարևոր է նաև նրա խոհանոցին ծանոթանալն ու ազգային ուտեստները համտեսելը: Երգչուհին նշեց, որ այդ տեսանկյունից իր համար հետաքրքիր բացահայտումներ չի արել՝ ղազախական խոհանոցն իրեն դուր չի եկել. «Ամեն բան շատ յուղոտ էր պատրաստվում, ինչը ես չեմ սիրում: Հիմնականում գառան մսով ուտեստներ էին»:

 

Մարտայի խոսքով՝ Երգի պետական թատրոնի իրենց խումբը, որն ավելի քան 7 տարի է՝ գործում է, բազմաթիվ երկրներում է եղել ինչպես աշխատանքային այցերով, այնպես էլ հանգստի նպատակով: «Ամեն տարի միասին Ղարաբաղ ենք գնում հանգստի: Եթե բոլորս միասին ենք, ապա նույնիսկ ամենավատ ու անհետաքրքիր վայրում էլ հիանալի ժամանակ ենք անցկացնում: Մենք՝ հինգս էլ շատ տարբեր, բայց ուրախ մարդիկ ենք մեր տեսակով»,- ասաց նա։

 

Մարտան հաճախ է ներկայանում տարբեր ֆոտոշարքերով: Աստանայում լուսանկարվելու առիթը ևս երգչուհին բաց չի թողել: «Դա պրոֆեսիոնալ ֆոտոշարք չէր, պարզապես իմ մտահղացմամբ մի քանի լուսանկար արեցի, որոնք ինքս էլ մշակել եմ»,-ասաց նա:

 

Երգչուհին նշեց, որ կրկին վերադարձել է աշխատանքային ռիթմին, իսկ ամառային հանգստի մասին առայժմ չի մտածել: «Երգի պետական թատրոնում ավարտական խումբ ունեմ: Աշակերտներիս կճանապարհեմ, նոր կմտածեմ հանգստի մասին: Դեռ չգիտեմ երկրից դուրս կհանգստանամ, թե կմնամ այստեղ»,- ասաց նա:

 

 

Մարտայի խոսքով` լիարժեք հանգիստ ունենալու տևողությունն իր դեպքում կախված է հանգստի տեսակից: Նա նշեց, որ պասիվ հանգստի պարագայում երեք օրն էլ իրեն բավական է, թեև նախընտրում է համադրել պասիվ ու ակտիվ հանգիստը։

 

«Հանգստի առաջին մի քանի օրը կարող եմ սենյակից ընդհանրապես դուրս չգալ: Իմ սիրելի ֆիլմերը կամ սերիալները դիտել, հետո միանգամից լիցքավորվում եմ ու անցնում ակտիվ հանգստի: Ինձ համար հանգստի լավագույն տարբերակը ճանապարհորդելն է: Մտածում եմ, որ հնարավորության դեպքում առաջին բանը, որ պիտի անես՝ ճամփորդելն է»,-ասաց Մարտան: 

 

Ի դեպ, Մարտան ևս մեկ նոր դաջվածք ունի, որն արել է ոտքի ստորին հատվածում ՝ Seven մակագրությամբ: Նա նշեց, որ նախապես միայն մայրիկին էր ասել այդս մասին, հայրիկը պետք է տեսներ այն Աստանայից վերադառնալուց հետո: Նրա խոսքով` հայրիկի արձագանքի հետ կապված որոշակի մտավախություններ  ուներ, բայց որևէ խնդիր չի առաջացել։

 

«Պարզվեց, որ հայրիկս մինչև մեկնելս արդեն տեսել էր դաջվածքս, բայց մայրիկին զգուշացրել էր, որ ինձ չասի այդ մասին: Շատ համբերատար հայր ունեմ:),-ասաց նա և ավելացրեց, որ նոր դաջվածքը նույնպես իր համար հատուկ խորհուրդ ունի,- 7-ը իմ ծննդյան օրն ու ամսաթիվն է: Ես որոշել եմ, որ դա նաև իմ հաջողության թիվն է»,-եզրափակեց Մարտան:

 

 

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված