Հայերեն


««Շոր» է կարվել ինչ-որ կոնկրետ մարդու համար՝ հստակ խնդիր լուծելու տրամաբանությունից ելնելով»

Քաղաքականություն

 

Փորձագետը նոր իշխանություններին կոչ է ասում ՝ լսել մասնագետներինКартинки по запросу վահան մովսիսյան

«Համայնքների ֆինանսիստների միավորում» հ/կ նախագահ, համայնքների գծով միջազգային փորձագետ Վահան Մովսիսյանի կարծիքով, համայնքների խոշորացման գործընթացն ինչքան էլ թերություններ ունենա, միևնույն է, դրական քայլ էր մեր իրականությունում, որն, այնուամենայնիվ, երկու կարևոր հարց է լուծել համայնքների կառավարման արդյունավետության իրականացման հարցում:
Առաջինը՝ բարեկամական կապերով զիջումներ անելու, հարկեր չհավաքելու, ավագանու անդամ, համայնքի ղեկավար դառնալու «ինստիտուտներն» է վերացրել: Երկրորդ՝ աշխատակազմերի քանակական և որակական փոփոխության շնորհիվ մի կողմից կառավարման որակն է բարելավվել, մյուս կողմից՝ ֆինանսական խնայողություններն են ավելացել: Մնացած առավելությունները պետք է որ ավելի տեսանելի լինեն իշխանափոխությունից հետո:
«Նոր իշխանությունը փակել է նաև մարզպետի կամ նախարարի «դաբրոյով» ավագանու անդամ կամ համայնքի ղեկավար ընտրվելու համակարգը: Սա հնարավորություն է տալիս համայնքների ղեկավար դառնալ բանիմաց մարդկանց, ինչը որակական փոփոխություն կբերի: Այս ամենը կարելի է համակարգի ամենամեծ հաղթանակը համարել: Հաջորդ դրական քայլն այն է, որ այլևս ոչ ոք չի վախենա իր համայնքի բնակչից հարկ հավաքել: Համայնքի բնակիչը չի կարող այլևս հարկ վճարելու պատճառով ընտրությունների ժամանակ համայնքի ղեկավարի թեկնածուի հետ «հաշվեհարդար» տեսնել, քանի որ եթե ընտրողը իր ձայնը մեկին չտա, մյուսին տա, ապա նա նույնպես հարկ է հավաքելու: Այսինքն, այլևս համայնքի ընտրողից կախվածությունն այնքան էլ մեծ չէ, և ով էլ ընտրվի, նույն հարկը հավաքելու է»,- ասաց Վ. Մովսիսյանը:
Նախկինում եղել են դեպքեր, երբ կրթական ցենզն անգամ չի բավարարել այս կամ այն պաշտոնում նշանակվելու համար, որի վրա նույնպես աչք է փակվել: Հիմա այն նույնպես վերացվել է: Ի դեպ, փորձագետի դիտարկմամբ, համայնքների խոշորացման գործընթացին հիմնականում բացասական են վերաբերվում նախկին գյուղապետերը, ովքեր հասկացել են, որ խոշորացման արդյունքում նախկին «քյոխվայական» կարգերը վերանալու են: Այդ պատճառով էլ ժողովրդին խոշորացման դեմ են տրամադրել: Խոսելով համայքների փնջերի ձևավորման տրամաբանության մասին Վ. Մովսիսյանը նշեց, որ նախկին իշխանությունները գնացել են իրենց վերընտրվելու հավանականությունը մեծացնելու և ամրացնելու ճանապարհով և այդ տրամաբանությամբ են ձևավորել փնջերը, ինչը հանգեցրել է այլ խնդիրների առաջացման:
«Օրինակ՝ Կապանում մենք ունենք 38 բնակավայր միավորող համայնք: Եվ այս պայմաններում դժվար է պատկերացնել տեղական ինքնակառավարման մարմինի աշխատանքը և այդ ամենին բնակչության մասնակցությունը: Այսինքն, այն ժամանակ «շոր» է կարվել ինչ-որ կոնկրետ մարդու համար՝ հստակ խնդիր լուծելու տրամաբանությունից ելնելով, ինչն էլ հանգեցրել է խնդիրների: Այսինքն, ոչ թե անհրաժեշտությունից ելնելով է փունջն ընտրվել և ձևավորվել, այլ քաղաքական, անձնական, կլանային սկզբունքներից ելնելով: Եվ բնակչության շրջանում, դրա հետևանքով, ավտոմատ կերպով դժգոհություն է առաջացրել: Խնդիրն այն է, որ այս ամենի մասին մարդիկ ժամանակին չեն տեղեկացվել, փնջերի ձևավորման ժամանակ հանրային քննարկումներ չեն իրականացվել, և հիմա մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ առավելություններ են ստացել ու ինչ կարող են անել»,- ասաց Վ. Մովսիսյանը:
Նրա խոսքով՝ նախկինում տարածքային կառավարման նախարարը հայտնի չէր, ում հետ, ում հորդորով էր փնջերի ձևավորման քարտեզները «գծում»՝ հիմքում դնելով հարցը, թե ինչ անեն, որ համապետական ընտրությունների ժամանակ այս կամ այն համայքնում այս կամ այն կուսակցության թեկնածուին անցկացնեն: Մինչդեռ ողջ Եվրոպան այդ ճանապարհով է ժամանակին գնացել, ասում է Մովսիսյանը, ու հիմա բավականին լավ կառավարման համակարգ ու ֆինանսական կայություն է ձեռք բերել:
«Ուստի հիմա պետք է շարունակել ու ավարտին հասցնել գործընթացը և զբաղվել համակարգի զարգացմամբ: Երբ գործընթացը բաց և թափանցիկ է իրականացվում, բոլորը հասկանում են, թե ինչն ինչի համար է արվում, իսկ որոշումը չարդարացնելու դեպքում՝ ով է պատասխանատուն: Իսկ երբ գործընթացներն իրականացվում են փակ, գաղտնի, անհասկանալի ձևերով, ինֆորմացիան էլ մի կերպ է հասանելի դառնում և ամեն ինչ այլ ընթացք է ստանում: Վերջին 34 խոշորացված համայնքներում, որոնք իրենց մեջ մոտավորապես նախկին 350 համայնք ներառեցին, նման ձևով է խոշորացվել, այդ պատճառով էլ խոշորացված համայքների բնակիչները բողոքում են: Նրանք նաև բողոքում են այն պատճառով, որ ընտրական համակարգը շարունակեց «դաբրոների» վրա կառուցվել: Եվ բավական չէր, որ մի կողմից ոնց ցանկացան, այնպես խոշորացրեցին, դեռ մի բան էլ որոշեցին, թե ով պետք է լինի խոշորացված համայնքի ղեկավարը: Բայց հույս ունենք, որ նոր իշխանություններն ավելի լուրջ, սթափ և պրոֆեսիոնալ կմոտենան այս ամենին, և կլսեն նաև նրանց կարծիքները, ովքեր այս ամենի մասնագետներն են»,- ասաց փորձագետը:

Արմինե Գրիգորյան

Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
Ամենադիտված