Հայերեն


Նորաթուխ պաշտոնյաներից ոմանք ուղղակիորեն քայքայում են Փաշինյանի հզոր վարկանիշն ու համակրանքը

Քաղաքականություն


Ինչպես երևում է, ԱԱԾ պետը սկսելու է հավաքել նաև որոշ պաշտոնյաների: Ներկայիս պաշտոնյաների: Բայց ոչ թե Նալբանդյան փողոց տանելու, այլ Սունդուկյան փողոց՝ իր ընտանիքին պատկանող մանկապարտեզ: Ճիշտ է, մի քիչ թանկ է, բայց պետությունը կվճարի: Կատակը՝ կատակ, բայց այս օրերին պարբերաբար հնչող մի շարք հայտարարություններ կամ գործողություններ ուղղակի մի բառով է հնարավոր միայն որակել՝ մանկապարտեզ: Նույնիսկ անվանական նշելու էլ չէ, քանզի այնքան պարբերական են դարձել պարզունակությունն ու գործելակերպի էժանագին մեթոդները, որ ստիպված ես մտածել, թե իրոք վարչապետը ֆիզիկապես ի վիճակի չէ տեղեկանալ ամենի մասին: Չենք կարծում, թե Փաշինյանն ինքը նորմալ կհամարի թեկուզ իր կուսակից պաշտոնյաների անհասկանալի պահվածքը. մի դեպքում մեծամիտ ամբարտավանություն, մեկ այլ դեպքում էժանագին մեղադրանքներ՝ ընդհուպ ՃՈ դիմելու գնով, մեկ այլ դեպքում լրատվամիջոցի հետ հոխորտանքով շփվող պաշտոնյա և այլն: Շարքը երկար կարելի է շարունակել: Ու ցավալին այն է, որ նման պահվածքը սկսում է վարակի պես տարածվել: Օրինակ, նախկին իշխանությունները երբեմն արգելում էին իրենց որոշ պաշտոնյաների կամ պատգամավորների՝ հրապարակային ելույթներ ունենալ, ավելին, նույնիսկ 500 մետրից պակաս հեռավորություն ունենալ լրագրողների հետ (դե, որոշ բացառություններով, որոնք ուղղակի անփոխարինելի էին իրենց «փառահեղ» մտքերով): Ու քանի որ նախկինների գերակշիռ մասը ենթակա էր նման արգելքի, արդյունքում հանրությանը հրապարակայնորեն երևում էին սակավները, թեպետ դրանց մեծ մասի բերաններն էլ հանգիստ կարելի էր «սքոթչել»: Հիմա գուցե նույն մեթոդը կիրառի նաև վարչապետը, քանզի նորաթուխ պաշտոնյաներից ոմանք ուղղակիորեն քայքայում են այն հզոր վարկանիշն ու համակրանքը, որ ունի Փաշինյանն անձնապես: Թեպետ, ընդհանուր առմամբ, երևի ժամանակն է վերանայել նշանակումների մի որոշ մասը, հակառակ պարագայում հարկ կլինի արտահերթ ընտրություններն անցկացնել ոչ թե մեկ տարվա, այլ մեկ ամսվա ընթացքում՝ էլ չսպասելով Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, քանի դեռ շատ ուշ չէ:
Իսկ մանկապարտեզի թեման այնքան էլ կատակ չէր: Փորձը ցույց է տալիս, որ հստակ ճանապարհ չանցած, որոշակի կառավարման փորձ չունեցող, վերջինիս մասին գոնե տարրական պատկերացում չունեցող անձինք, որքան էլ հանճարեղորեն խելացի լինեն, անպայման խնդիրներ են ունենում, արդյունքում խնդիրներ են ստեղծում թե երկրի ղեկավարության, թե ընդհանրապես երկրի ու ժողովրդի համար: Ի դեպ, ասվածը տարիքի հետ ոչ մի կապ չունի...

Երևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից
Ամենադիտված