Հայերեն


«Երբ դիտեցի, նկատեցի «մուննաթ» տոնս․ պետք է մի քիչ քչացնել». Էմմա Սապունջյան

Life
Երբ առաջին սերիան դիտեցի, նկատեցի, որ իմ «մուննաթ» տոնն արտահայտվում է, պետք է մի քիչ քչացնել. Էմմա Սապունջյան

Երկուշաբթիից «Արմենիա պրեմիումի» եթերում մեկնարկած «Թունավոր սեր» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհուն մարմնավորում է երիտասարդ դերասանուհի Էմմա Սապունջյանը, ում հեռուստադիտողը ծանոթ է մի քանի նախագծերից: Դերասանուհին նախկինում մշտապես երկրորդական կերպարներ է մարմնավորել, սա նրա դեբյուտն է՝ որպես գլխավոր հերոսուհի: Life.panorama.am-ի հետ զրույցում Էմման պատմել է առաջին պատասխանատու աշխատանքի, ինչպես նաեւ «Թունավոր սեր» հեռուստասերիալում սպասվող զարգացումների մասին:

«Ես երբեք չեմ ընկել գլխավոր դերասանուհու դերը ստանալու հետեւից: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ իմացել եմ, որ այս կամ այն քասթինգը գլխավոր դերասանուհու համար է, եւ չեմ մասնակցե. երեւի վախեցել եմ, որովհետեւ, կարծում եմ, որ շատ մեծ պատասխանատվություն է ստանձնել այդ դերը: Բայց այս անգամ, քանի որ Հարութ Շատյանը վստահեց ինձ այդ դերը եւ իր հետ էլ մեծ համագործակցության փորձ կար, այդ վախը հիսուն տոկոսով կրճատվեց. սա իմ երրորդ համագործակցությունն է նույն խմբի հետ»,- նշեց նա:

Էմմայի խոսքով՝ առաջարկը ստանալիս՝ առաջինը կենտրոնացել է հերոսուհու տեսակի վրա.

«Ամենառաջինը, որ ինձ դուր եկավ, դա կերպարի տարբերությունն էր իմ խաղացած մյուս բոլոր կերպարներից: Ինձ հետաքրքիր էր խաղալ խելոք, բարի համեստ աղջկա կերպար: Բայց պետք է ասեմ, որ երեկ, երբ առաջին սերիան դիտեցի, նկատեցի, որ իմ «մուննաթ» տոնն արտահայտվում է, պետք է մի քիչ քչացնել, աշխատել ինձ վրա, այդ առումով մի քիչ դժգոհ եմ ինձանից: Իրական կյանքում էլ խոսքումս «մուննաթը» ես շատ ժամանակ չեմ նկատում, բայց արտահայտվում է եւ ինձ հաճախ են ասում «մուննաթ» տոնդ փոխի»,- նշեց նա ու շարունակեց.

«Ասեմ, որ իմ հերոսուհին բարի, համեստ, խելոք աղջիկ է, ով ամեն կերպ փորձում է իր ծնողներին հանել կենցաղային վատ պայմաններից՝ ապահովելով նորմալ, բարեկեցիկ կյանք: Բայց տեղի է ունենում սպանություն եւ իրադարձությունները սկսում են իր շուրջ զարգանալ: Իհարկե, չակերտներ բացել չեմ կարող, բայց վստահեցնում եմ՝ սերիալը հետաքրքիր ավարտ է ունենալու, հանդիսատեսը չի ձանձրանա, ստանտարդ հանգուցալուծում չի լինի»:

Դերասանական կազմի հետ համագործակցությունը, Էմմայի խոսքով անխոչընդոտ է անցել.

«Կազմն ուղղակի հիանալի էր, նրանք բոլորը պրոֆեսիոնալ են, բոլորին հասցրեցի սիրել»:

 Հարցին, թե այսուհետ վախը հաղթահարվա՞ծ է, կմանակցի՞ գլխավոր դերասանուհու կերպարների համար քասթինգներին, նա խոստովանեց, որ միեւնույն է կվախենա, բայց նաեւ նկատեց.

«Ես կփորձեմ, եթե անգամ չստացի: Ես իմ կայացրած որոշումներում շատ վստահ եմ, հակառակում ինձ որեւէ մեկը չի կարող համոզել»:

«Թունավոր սեր» հեռուստասերիալը բաղկացած է 25 մասից: Դերասանուհու խոսքով՝ նախընտրում է կարճատեւ նախագծերում խաղալ, որոնցում սկիզբն ու ավարտը հայտնի են նկարահանումների առաջին իսկ օրից:

«Ես երբեք չեմ ասի, որ չեմ նկարվի բազմասերիանոց սերիալներում, բայց երբ առաջարկ եմ ստանում, ասենք 25 մասանի հեռուստանախագծում նկարահանվելու, դա ուրախացնում է ինձ, քանի որ դերասանի համար կարեւոր է, երբ կարդում է ողջ սցենարը: Ես չեմ վատաբանում բազմասերիանոց սերիալները, բայց այդ դեպքում դու չես կարողանում կենտրոնանալ կերպարիդ վրա, իսկ կարճամետրաժի դեպքում ամեն բան հաշվարկված է»,- հավելեց Էմմա Սապունջյանը:

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված