Հայերեն


«Անձնական կապրիզներն են». Արայիկ Հարությունյանն արձագանքել է Դեմոյանին ու կդիմի ոստիկանություն

Քաղաքականություն

Պարոն Դեմոյանին լրջանալու եւ սթափվելու կոչ եմ անում, որովհետեւ էն, ինչ-որ նա գրել է չի համապատասխանում իրականությանը: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադռնալով Հայկ Դեմոյանի գրառմանը:

«ԿԳ նախարարը եւ նախարարությունը Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի հիմնադիրն են, պարոն Դեմոյանը արդեն տեւական ժամանակ որեւէ պաշտոն չունի այդ ինստիտուտում, եւ Կրթության եւ գիտության նախարարը գնացել էր հանդիպելու ինստիտուտի ղեկավարության եւ  անձնակազմի հետ, որովհետեւ տարբեր հրապարակումներ կային դրա հետ կապված:

Այսինքն մենք այնտեղ գնացել էինք որպես լիազոր մարմին եւ պարոն Դեմոյանին լրջանալու եւ սթափվելու կոչ եմ անում, որովհետեւ էն, ինչ-որ նա գրել է, չի համապատասխանում իրականությանը: Նա այնտեղ աշխատասենյակ չունի, քանի որ տեւական ժամանակ որեւէ պաշտոն չի զբաղեցնում ինստիտուտում»,-ասել է նախարարը:

Արայիկ Հարությունյանի  խոսքով՝ Հայկ Դեմոյանը Ցեղասպանության ինստիտուտի ժամանակավոր պաշտոնակատարին ստիպել է, որ նա ազատման դիմում գրի եւ ըստ էության եկել եւ տնօրենի սենյակում է «բազմել»:

«Մենք պարոն Դեմոյանին զգուշացրել ենք, որ այդ ներխուժումը հակաօրինական  է եւ շարունակելու դեպքում մենք կդիմենք ոստիկանություն: Մեզ նամակներ եղան, եւ մենք գնացինք ինստիտուտ ու հանդիպեցինք անձնակազմի հետ: Մենք խնդիրների մասին ենք հարցրել եւ որեւէ հարց բացի ֆինանսական փոխանցումների մասին, չի հնչել: Սա պարոն Դեմոյանի անձնական կապրիզներն են, եւ նա սիրո եւ համերաշխության այս մթնոլորտը խառնում է ամենաթողության հետ: Ես այս հարցով գրավոր կդիմեմ ոստիկանապետին, որպեսզի այս կարգազանցին, որեւէ պաշտոն չունեցող ինքնակոչին կարգի հրավիրի, որպեսզի օրինականություն հաստատվի ինստիտուտում»,-ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանը հավելեց, որ այս պահին Ցեղասպանության ինստիտուտը ունի ժամանակավոր պաշտոնակատար՝ Գեւորգ Վարդանյանը, իսկ հետագայում տեղի կունենա նաեւ ինստիտուտի տնօրենի ընտրություն՝ համապատասխան կարգով:

Ինչ վերաբերում է համբուրվելու կոչին, նախարարն ասաց, որ ակադեմիական շրջանակներին ոչ հարիր պահվածք է, դա չի մեկնաբանի. «Անմակարդակություն է»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դեմոյանը Facebook-ի իր էջում հայտարարել էր, որ իր բացակայության ընթացքում ԿԳ նախարարն ու փոխնախարարը ներխուժել են իր աշխատասենյակ: Նա սպառնացել էր ԿԳ նախարարին ու փոխնախարարին, որ պարացնելու է, նաեւ կոչ էր արել «չհաբռգել»: Դեմոյանը խոստացել էր նրանց վերաբերյալ ուշագրավ բացահայտումներ անել:

 

Երևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից
Ամենադիտված