Հայերեն


Վճռորոշ խաղը՝ Կոպենհագենում. բուքմեյքերները չեն հավատում, բայց…

Սպորտ

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը վաղը կարևորագույն՝ վճռորոշ հանդիպում կանցկացնի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի վերջին տուրում՝ Կոպենհագենում մրցելով Դանիայի ընտրանու հետ:

Հաղթանակի դեպքում Հայաստանի հավաքականը պայքարը կշարունակի նախընտրական հաջորդ փուլում, որը կսկսվի այս տարվա սեպտեմբերին: Ավելի ստույգ՝ ենթախմբում առաջին հորիզոնականը զբաղեցնելու համար մերոնց վաղն անհրաժեշտ է հաղթել 7 և ավելի գնդակի տարբերությամբ: Ավելի քիչ գնդակների տարբերությամբ հաղթելու դեպքում մեր հավաքականը ենթախմբում կզբաղեցնի երկրորդ հորիզոնականը: Այս դեպքում, սակայն, Հայաստանը 95 տոկոսով կհայտնվի նախընտրական հաջորդ փուլում՝ որպես ենթախմբերում լավագույն արդյունք ցույց տված հավաքական:

Հիշեցնենք, որ մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը Տիրանայում 80:63 հաշվով առավելության էր հասել Ալբանիայի ընտրանու նկատմամբ: Երկրորդ խաղում Հայաստանը Երևանում դրամատիկ պայքարում 71:78 հաշվով զիջել էր Դանիային: Այս հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ-ոքի: Չունենալով պահեստայինների երկար նստարան՝ մեր հավաքականն ի վերջո զիջեց դանիացիներին: Խմբային նախավերջին՝ երրորդ խաղում խորվաթ մասնագետ Նիկշա Բավցևիչի բասկետբոլիստները Երևանում 84:65 հաշվով առավելության հասան ալբանացիների նկատմամբ:

Կոպենհագեն մեկնելուց առաջ Հայաստանի հավաքականը Լիբանանում մասնակցեց միջազգային մրցաշարի՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: Մերոնք նախ՝ 63:72 հաշվով զիջեցին Կատարին այնուհետև 90:85 հաշվով առավելության հասան Ասիայի 4-րդ՝ Լիբանանի հավաքականի նկատմամբ: Հայաստանի հավաքականը Բեյրութում անցկացրեց նաև ընկերական հանդիպում: Մերոնք 66:77 հաշվով զիջեցին Սիրիային: Այս խաղում Բավցևիչը հնարավորություն էր տվել դրսևորվելու հավաքականի երկրորդ կազմում ընդգրկված բասկետբոլիստներին: Կարելի է ասել, որ փորձնական կազմով էլ մերոնք արժանի դիմադրություն ցույց տվեցին Սիրիայի ուժեղ հավաքականին:

Կոպենհագենում Հայաստանի հավաքականին են միացել առանցքային խաղացողներ Անդրանիկ Չրաբաշն ու Լուկս Ֆիշերը: Տարբեր պատճառներով Դանիայի հավաքականի հետ հանդիպմանը չեն մասնակցի Անդեր Սփայթ-Մկրտչյանը, Արկադի Մկրտիչյանը, ինչպես նաև Քորի Ազադիգյանը: Վերջինս ազգային թիմի հետ է, սակայն ՖԻԲԱ-ն չի հաստատել նրա մասնակցության հայտը: Ի տարբերություն Դանիայի հետ երևանյան հանդիպման՝ այս անգամ հավաքականում են Արտյոմ Թավակալյանն ու Արագադ Աբրահամյանը: Կարող ենք ասել, որ մեր ընտրանին ունի բոլոր հնարավորությունները հաղթելու դանիացիներին: Վերջիններս այս անգամ ևս խաղալու են մարտական կազմով:

Բուքմեյքերական ընկերությունները բացահայտ ֆավորիտ են համարում Դանիայի ընտրանուն՝ վերջինիս հաղթանակի համար սահմանելով 1.36 գործակից: Ոչ-ոքին գնահատված է 12.5, իսկ Հայաստանի հավաքականի հաղթանակը՝ 3.4 գործակցով:

«Մենք լավ ծանոթ ենք Դանիայի հավաքականին և գիտենք բոլոր թույլ ու ուժեղ կողմերը: Մարտական ենք տրամադրված և ամեն ինչ անելու ենք հաղթելու համար: Լիբանանում տեղի ունեցած մրցաշարը ցույց տվեց, որ Հայաստանն ունի կայացած և մարտունակ կոլեկտիվ: Համախմբվելու դեպքում մենք կարող ենք լուրջ հաջողություններ գրանցել: Երևանյան խաղում մենք մոտ էինք հաղթանակին, սակայն ինչ-որ բան չհերիքեց: Հուսով եմ, որ վաղվա մրցավեճում դրական արդյունքի կհասնենք և կուրախացնենք մեր երկրպագուներին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Ալբերտ Թադևոսյանը:

Նշենք, որ կարճ ժամանակահատվածում բասկետբոլի Հայաստանի հավաքականը ձեռք է բերել երկրպագուների մեծ բանակ: Երևանյան հանդիպումների ժամանակ մարզադահլիճներում ֆանտաստիկ մթնոլորտ է տիրում: Կարելի է նշել նաև մեր հավաքականի խաղացողների նվիրված խաղը ազգային հավաքականի կազմում:

«Դանիային հաղթելու դեպքում էլ Հայաստանի հավաքականի բասկետբոլիստները պարգևավճար չեն ստանա, քանզի մենք չունենք այդ հնարավորությունը: Եվ ընդհանրապես վերջին երկու տարիների ընթացքում բասկետբոլիստները պարգևավճար չեն ստացել: Նրանք անմնացորդ նվիրվածությամբ խաղացել են հանուն հայրենիքի: Հետագայում եթե լինի հնարավորություն, բասկետբոլիստները անպայման կստանան պարգևատրումներ, բայց կրկնեմ՝ այս պահին դա հնարավոր չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը:

 

Ինչևէ, սպասվում է, որ վաղը Կոպենհագենում Հայաստանի հավաքականին կաջակցեն բազմաթիվ հայ երկրպագուներ: Նազարյանը նշեց, որ այսօր ազգային հավաքականին կայցելի Դանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը: Երեկ Հայաստանի դեսպանատունը կոչ է արել հայերին ներկա գտնվել Դանիա-Հայաստան հանդիպմանը և աջակցել Հայաստանի հավաքականին:

 

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված