Հայերեն


Ազատ Արշակյան. «Կառավարությանը հեղկոմ եմ համարում, իսկ Նիկոլ Փաշինյանը հիմա հեղկոմի ղեկավարն է»

Քաղաքականություն

Հակահեղափոխության վտանգ երկրի ներսում չկա, դրսից ևս նշաններ չկան: Խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին «Newsarm»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
«Արտաքին ուժերը հատուկ նշաններ չեն տալիս, ըստ որի` կարող ենք ասել, թե ՀՀ-ում ուզում են վերականգնել ճորտատիրությունը, «եվրասիականությունը» և հետադիմությունը: Հակահեղափոխություն չի սպառնում, այլ բան է, որ հարկավոր է արմատախիլ անել այն: Հակահեղափոխության դրածոները Հայաստանում զրկվում են ռեսուրսներից` մենք հեղափոխության այդ փուլում ենք: ՀՀԿ բռնապետության յուրաքանչյուր մասնակցի իր արարքի համար համապատասխան իրավական պրոցեսով, առանձին-առանձին պետք է «գնահատել»: Ցածր, միջին և բարձր օղակների բոլոր այն ներկայացուցիչները, որոնք հայ ժողովրդից խլել են ինքնիշխանությունը, պետք է պատժվեն: Հայ ժողովուրդը 2 միլիոն 40 հազար ձայնով կողմ քվեարկեց անկախությանը, ընտրեց դեմոկրատիան, ազատությունը: Բայց նրանից այդ բոլորը խլել էին: Քաղաքական ազատության, ժողովրդարության գողերին հարկավոր է հայտնաբերել և պատժել: Բոլոր նրանք, ովքեր դավաճանել են մեր ժողովրդին, դեմ են գնացել մեր երկրի ամրապնդմանը, զարգացմանը, պետք է ոչ միայն հեռացվեն իշխանությունից, այլ ստանան իրենց արժանի պատիժը. ամենաբարձրից` նախագահներից սկսած, մինչև զինվորականներ, հարկահավաքներ, ճարտարապետներ, ովքեր ոչնչացրել են կանաչապատ տարածքները և մանկական հրապարակները քանդելու որոշումների տակ են ստորագրել»,-ասաց Ազատ Արշակյանը:
Վերջինիս բավարարում են ԱԱԾ գործողությունները:
«Մենք մինչև հիմա ունեցել ենք КГБ` КГБ-ի ժառանգ: Հիմա ունենք ԱԱԾ, որովհետև ԱԱԾ-ն իրավամբ զբաղվում է անվտանգության խնդիրներով: Հնարավոր է, որ ինչ-որ հարցերում շատ ավելի լավ կարող էին իրականացնել լուծումները, չգիտեմ, բայց հիմա աշխատանքը բավարարում է: Այդ մարտավարությունը պետք է մինչև վերջին դավաճանը, մինչև վերջին թալանչին շարունակվի: Անկախության, ժողովրդավարության, բարեկեցության հակառակորդները պետք է իմանան, որ պատիժն անդառնալի է»,-նշեց նա:
Ազատ Արշակյանի խոսքով, որպեսզի նախկին իշխանությունների սխալները չկրկնվեն, հարկավոր է Հայաստանը ժողովրդավարական ու մրցակցային պահել. «Հարկավոր է նաև հաշվետու և պատասխանատու իշխանություն: Եթե ժողովրդավարություն լինի, որևէ իշխանություն չի կարող անել այն, ինչ արեցին նախորդները: Նախորդների սխալների պատճառը ժողովրդավարության պակասն էր, ինչի հետևանքով իշխանությունը զավթված էր»:
Ինչ վերաբերում է կառավարության գործունեությանը, Գերագույն խորհրդի նախկին պատգամավորն ընդգծեց. «Այս կառավարությանը հեղկոմ եմ համարում, այսինքն` հեղափոխական կոմիտե: Ժամանակավոր կառավարություն է` հեղկոմ, որը դեռևս ձևավորում է ժողովրդավարական իշխանություն: Կառավարությունն այժմ ավելի շատ զբաղված է հակահեղափոխությունը վերացնելով, Հայաստանը մաքրելով ու ընտրություններին նախապատրաստելով: Հեղկոմի մասին լավ կարծիք ունեմ: Կարծում եմ` ազատ, մրցակցային, արդար ու թափանցիկ ընտրություններ կկազմակերպեն: Նիկոլ Փաշինյանը հիմա հեղկոմի ղեկավարն է և ոչ թե վարչապետը: Հենց իր կուսակցությունը մեծամասնություն ունենա ԱԺ-ում, նա նշանակվի վարչապետ և ձևավորի իր կառավարությունը, ես կհամարեմ, որ արժանի է, և հեղափոխականները կարող են նաև կառավարություն դառնալ: Դառնալ օրինական և արդար իշխանություն»:

Աննա Բադալյան

 

Երևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից
Ամենադիտված