Հայերեն


«Սա մարդու իրավունքների զանգվածային, երկարատև և համատարած ոտնահարման արգասիք է»․ Լ․ Ալավերդյան

Քաղաքականություն

 

«Ըննդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ, Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ, մենք ազգովի հայտնվել ենք ոչ թե ամերիկյան թրիլերում, այլ ռեալ իրականությունում, երբ բացահայտվող դեպքերի մասին երկար ժամանակ խոսում էր հասարակությունը: Բայց այն, ինչին ազգովի ականատես եղանք, բոլորի սպասածից և երևակայությունից բավականին հեռու էր:

«Մենք ապշած ենք ցուցադրված կադրերից, քանի որ, կարծես թե, մեր երևակայությունից դուրս էր, որ կարելի է երեխաների նամակները տեղ չհասցնել, էլ չեմ ասում այն ողջ նյութականի մասին, որոնք փաստացի չէին հասել հասցեատերերին: Դա, իրոք, ապշեցուցիչ է»,- ասաց Լ. Ալավերդյանը:
Նրա կարծիքով, պետք չէ կառչել մանրամասներից, քանի որ դրանք գործի քննությանն են առնչվում: Ուստի հարկավոր է զինվել համբերությամբ և սպասել իրավաբանների գնահատականներին: Իսկ նախաքննական մարմնին էլ ժամանակ է հարկավոր բոլոր մանրամասներն ուսումնասիրելու և այն կրկին հանրությանը ներկայացնելու համար:
«Որոշ առումով ստացվում է, որ արդեն կա կանխավարկած: Եվ դրանից հետո, զուտ դասական առումով, պետք է օրենքի տառին և ոգուն համապատասխան գործողություններ իրականացվեն: Խոսքը Մանվել Գրիգորյանի գործին է վերաբերում: Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահի եղբորը բերման ենթարկելուն և ազատ արձակելուն, ապա նման արագ փոփոխվող իրականության պայմաններում հասարակության մեջ կարող է ավելի շուտ լարվածություն առաջացնել, քան օգուտ տալ գործին: Իրականում շատ բաներ անսպասելի չեն: Ընդհակառակը՝ սպասելի են, դրա համար էլ հարկավոր է, որ ամեն գործողություն ընթանա դասական եղանակով՝ օրենքի տառին և ոգուն համապատասխան, իսկ հասարակությանը ներկայացվեն հնարավորինս հակիրճ և ճշմարիտ տեղեկություններ»,- ասաց Լ. Ալավերդյանը:
Աղքատության նման բարձր ցուցանիշ ունեցող երկրում ապրող մարդկանց մի քանիսի նկուղներում, աշխատասենյակներում, տներում միլիոնավոր դոլարներ պահելու երևույթի մասին նախկին պատգամավորն ավելի վաղ թեև չգիտեր, սակայն հասարակության նման բևեռացվածության պատճառներին դեռևս 2000-ականներին է գնահատական տվել:
«Ես այս երևույթը երկու եզրույթով եմ սահմանել: Առաջինը՝ մեր երկրում ոչ թե աղքատություն կա, այլ աղքատացման պրոցես, որի ընթացքում հիմնավորված ձևով աղքատացնում են ժողովրդին: Եվ երկրորդ՝ եթե երկրաշարժ տեսած, պատերազմի միջով անցած և շրջապատման մեջ գտնվող մի երկրում հայտնվում են տասնյակ հարստացած անձինք, ապա դա նշանակում է, որ աղքատացումը արմատներ ունի, և հարկավոր է այդ երևութն արմատախիլ անել: Այս ամենի արդյունքում, սակայն, որևէ բացահայտում այդպես էլ տեղի չունեցավ: Եվ, կարծեք թե, որոշ գործերով կասկածներ արտահայտվում էին, ձևակերպումներ արվում էին, սակայն երևույթները գնալով ավելի ու ավելի սարսափելի էին դառնում: Բայց պետք է փաստենք, որ այսքան տարիների ընթացքում այդպես էլ որևէ բացահայտում տեղի չունեցավ»,- ասաց Լ. Ալավերդյանը:
Նրա կարծիքով, պետք է ողջունել բացահայտումների այս ողջ գործընթացը: Դրանից պարզ է դառնում, որ մեր երկրում տեղի ունեցող հանցագործությունների մասին կասկածները, որոնց մասին խոսում էին բոլորը, տեղի են ունեցել: Այդ թվում, ժողովրդի աղքատացման գնով տեղի են ունեցել մեծ գումարների հափշտակություններ, որոնց միանշանակ պետք է անդրադառնալ, բացահայտել և մեղավորներին պատասխանատվության ենթարկել:
«Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Եվ այն, ինչ այս օրերին բացահայտվում է, կարելի է բնութագրել այսպես. սա մարդու իրավունքների զանգվածային, երկարատև և համատարած ոտնահարման արգասիք է: Երբ նախկինում բացահայտում էինք որևէ երևույթ, մեզ ասում էին՝ գիտեք, գրեթե պատերազմի մեջ գտնվող երկիր ենք: Ես այն ժամանակ ասել եմ, որ եթե պատերազմական վիճակ է, նշանակում է՝ բանակում կոռուպցիան պետք է դիտարկվի որպես դավաճանություն: Բացի այդ, եթե երկիրը պատերազմական վիճակի մեջ է գտնվում, ապա պատասխանատվություն կրողը առաջինը պետք է իշխանությունը լինի, ոչ թե լռեցնի ձայն բարձրացնողներին միայն այն պատճառով, որ երկիրը գտնվում է պատերազմական վիճակի մեջ»,- ասաց Լ. Ալավերդյանը:
Այդ ո՞ր ամենատարբեր՝ քաղաքական, հասարակական կազմակերպությունների, լրատվական ծառայությունների կողմից թերության ու թերացման մասին չի բարձրաձայնվել, նշում է, կազմակերպության ղեկավարը: Բայց, փաստորեն, այդ ամենը որևէ ազդեցություն էլ չի ունեցել նախկին իշխանությունների գործունեության վրա: Ուստի, պետք էր նման իրավիճակ ստեղծվեր, որպեսզի բոլոր անօրինականությունները բացահայտվեին:
«Եվ եթե մենք հիմա այս պահը չօգտագործենք և այս արատավոր երևույթներն արմատախիլ չանենք, կարող ենք կրկին ժամանակի կորուստ ունենալ, որը գնալով ավելի ու ավելի թանկ կնստի ժողովրդի վրա»,- ասաց Լ. Ալավերդյանը:

Արմինե Գրիգորյան

 

 

 

Երևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից
Ամենադիտված