Հայերեն


Լիլիթ Բաբասյանը` «վուլգար» տպավորություն թողնելու, հիասթափությունների և միամտության մասին

Life

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը` Լիլիթը, միշտ աչքի է ընկել իր անկեղծությամբ։ Tert.am Life–ը Լիլիթի հետ նոր զրույց է ունեցել, որի ժամանակ դիետոլոգը մի շարք անկեղծ խոստովանություններ է արել։ Լիլիթի հետ խոսել ենք կյանքում ունեցած հիասթափությունների, ավելի ուժեղ դառնալու և առաջին հայացքից սխալ տպավորություն ստեղծելու մասին։

 

–Լիլիթ, երբ ամուսնացար,  20 տարեկան էիր։ Որքան էլ այդ տարիքի համար կայացած լինեիր, քո հետագա կայացման, աշխատանքում ինքնադրսևորվելու փուլը եղավ ամուսնուդ կողքին։ Այս ընթացքում շա՞տ ես փոխվել։

 

–Մինչև ամուսնությունս էլ աշխատում էի, սակայն այս ընթացքում ավելի ամրացա։ Ես, իսկապես, շատ եմ փոխվել։ Մեկ–մեկ մտածում եմ` 27 տարեկան եմ, բայց հոգեպես ինձ զգում եմ երկար ճանապարհ անցած, 60 տարեկան մարդ եմ զգում։ Հիմա ավելի չոր եմ դարձել։

 

–Ինչո՞ւ։

 

–Հիասթափությունը մարդկանցից շատ էր։ Չեմ ասում` բոլորը, սակայն մարդկանց մեծ մասն օգտագործում է քո բարությունը, անկեղծությունն ու մեծահոգությունը։ Ես ատում եմ, երբ ինձ խաբում են։

 

 

–Հայտնիությունն ու աշխատանքային հաջողությունը ի՞նչ փոխեցին քո կյանքում։

 

–Ինձ չփոխեցին։ Սաշն ու իմ մտերիմներից շատերն ասում են` պիտի այսպիսին չլինես, բայց ես չեմ ուզում փոխվել։ Ես գիտեմ, որ ահավոր հայտնի ու հարուստ մարդ եմ  լինելու, սակայն երբեք չեմ փոխվի։ Այն օրը, երբ փոխվեմ, կնշանակի` մեռած մարդ եմ, կհայտնվեմ այնտեղ, ինչի դեմ պայքարել եմ։

 

–Ձգտում ես հարստությա՞ն։

 

–Չեմ ձգտում, ուղղակի մանկուց զգացողություն ունեմ, որ այդպես է լինելու։

 

–Շատերը քննարկում են, որ ապահովված ընտանիքից ես։ Մի առիթով խոսել ենք  այնմասին, որ ֆինանսապես բարդ տարիներ եք ունեցել։ Հիմա էլ, դու ու ամուսինդ անընդհատաշխատելով եք պահում այն, ինչ ստեղծել եք։ Հաճա՞խ եք բարդությունների հանդիպում։

 

–Այսօր մեր տանը դա մեծ կռիվ է։ Երեխաս հիմա մերոնց մոտ է, որովհետև ես աշխատանքի եմ։ Ես կարող եմ 5 հաճախորդի պակաս ընդունել, երեխայիս հետ անցկացնել ժամանակս, սակայն ուզում եմ  նա ունենա այն, ինչ ես չեմ ունեցել։ Խոսքս այն մասին չէ, որ 16 տարեկանից մեքենա վարի։ Ուզում եմ տղաս լավ կրթություն ստանա, օրինակ, Անգլիայում սովորի։ Այս ամենն իր համար եմ անում։ Գումարը կարևոր չէ ասում են այն մարդիկ են, որոնք չունեն գումարի կարիք։ Իհարկե, փողը չպետք է առաջնային լինի կյանքում, սակայն այսօր ամեն ինչ դրանից է կախված, հաճախ, նույնիսկ, քո հանդեպ վերաբերմունքը։ Այսօր ամեն ինչը փող է։ Սաշն էլ է աշխատում, սակայն չեմ կարծում, որ եթե ինքը տղամարդ է, ամեն ինչ պետք է ինքն անի։

 

 

–Դու բավականին մեծ կամքի ուժ ունես, միաժամանակ շատ փխրուն ու խոցելի ես։ Ո՞րն է սահմանը։

 

–Ինձ ուժեղ են դարձրել իմ շրջապատի մարդիկ։ Կան մարդիկ, որոնք կոտրվում են  վատից։ Ես հակառակը։ Մարդիկ մտածում են` ինձ վատություն արեցին, կնեղվեմ, իսկ ես ուժեղանում եմ։ Գիտե՞ս, քանի անգամ եմ մտածել բաժանվելու մասին, հետո հիշել եմ, թե կողքից որքան մարդ  է ուրախանալու ու հասկացել եմ, որ ես պիտի պայքարեմ իմ սիրո համար։

 

–Որքան էլ առաջ ես գնում, ինքդ քեզ հետ ունենում ես նաև կոտրվելու, տխրելու պահեր։ Ինչպե՞ս են այդ ապրումները դրսևորվում քեզ մոտ։

 

–Դա տևում է 30 րոպե, առավելագույնը` 2 ժամ։ Նման պահերին ես մենակ եմ մնում մտքերիս հետ, ձորում մեքենա եմ վարում` իմ մտքերի, իմ երաժշտության հետ։ Ինձ չի տանջում, թե ինչու մարդն այսպես արեց, մտածում եմ` ինչու չգնահատեց դիմացինին։ Ես կարող եմ 3 օրվա ծանոթիս մեր տունը տալ, որ ապրի, Սաշի հետ վիճեմ, թե մարդն ունի դրա կարիքը, իսկ նա հետո ուղղակի թողնի ու գնա։ Ես այդպիսին չեմ, եթե մեկն ինձ հաց տա, մինչև կյանքիս վերջ կհիշեմ. երբ բացել էինք մեր առաջին սրճարանը, մի պապիկ կար, որը եթե մեզնից չօգտվեր, տակ էինք տալու։ Գիտեի, որ իրեն առանձնապես պետք չէ, բայց ամեն օր գնումներ է անում մեր մոտից։ Ես մինչև հիմա իրեն զանգում եմ, հետաքրքրվում` ինչպես է, երբ ինչ–որ նորություն եմ ունենում, ուղարկում եմ իրեն։ Չեմ կարող ուրանալ իր արածը։

 

–Ավելի հաճախ լա՞վ մարդկանց ես հանդիպում, թե՞ վատ։

 

–Ավելի շատ հանդիպում եմ վատին, բայց հիշում եմ լավին։ Նախորդ տարի ես մշտապես սթրեսի մեջ էի, մտածում էի` ինչու է այսպես լինում, միգուցե, ես եմ մեղավոր։ Հիմա այլ կերպ եմ նայում կյանքին։

 

Ես ահավոր վատ բնավորություն ունեմ, կոնֆլիկտային եմ, սակայն շատ եմ աշխատել ինձ վրա։ Հիմա այլ տակտիկա եմ բռնել, երբ մեկն ինձ գոռգոռալով մի բան է ասում, ժպիտով պատասխանում եմ ու անում իմ անելիքը։

 

 

–Բնավորությանդ ո՞ր գիծն ես ուզում փոխել, ո՞րը հանկարծ չկորցնել։

 

–Ուզում եմ փոխել իմ բռնկունությունը։ Շատ բռնկուն եմ, անգամ, եթե ստացվի այդ պահին ժպիտով անելիքս անել, անհնար է` հետո մտնեմ տուն, սրճարան կամ ինչ–որ տեղ ու չսկսեմ գոռգոռալ։ Իմ միջից պետք է դուրս գա այդ զայրույթը։ Մի քիչ հանգստություն ու ինձ էլ ոչինչ պետք չէ։

 

Իսկ չփոխել... միայն մի բանի համար եմ վախենում, որ ինչ–որ պահի  չուզեմ լավն անել դիմացինիս։ Տարիներ առաջվա համեմատ շատ եմ փոխվել։ Օրինակ, առաջ արձագանքում էի բոլոր օգնություններին, հետո դեպք եղավ, երբ երեխայի համար օգնություն էի տվել, այլ նպատակով էին օգտագործել, սկսեցի զգուշանալ։ Ուզում եմ չփոխվի հավատս մարդկանց հանդեպ։ Երբ նոր էի ամուսնացել, ինձ համար բոլորը լավն էին, Սաշը ջղայնանում էր։ Աղջիկները գալիս, ինձ ժպտում էին, շնորհավորում,  ջերմ շփվում էի իրենց հետ, մի քիչ խոսեցնում էին, տանս եղածը պատմում էի, մեկ էլ իմանում էի` Սաշին են գրում։ Բայց, գիտե՞ս, կարոտում եմ այդ զգացողությունը։ Աննկարագրելի զգացողություն է, երբ հավատում ես, որ բոլորը լավն են, բոլորն ուրախ են քեզ համար, մտածում ես` ինչքան մարդ կտխրի, եթե քեզ ինչ–որ բան պատահի։ Հիմա, նույնիսկ, երբ ինձ դրականն են ասում, ժամանակ է պետք, որ հավատամ։

 

–Լիլիթ, առաջին հայացքից քեզ չեն  ընկալում այնպիսին, ինչպիսին իրականում ես։Մտածե՞լ ես` ինչու։

 

–Ինքս էլ ինձ չեմ սիրում առաջին հայացքից։ Երբ իմ լուսանկարները, տեսանյութերն եմ նայում, մտածում եմ` էս ով ա։ Երբ իմ մասին գրում են` «սրա շրթունքները...», ասում եմ` համամիտ եմ։ Լուրջ եմ ասում։ Ես երբեք չեմ ասել, որ սիրուն եմ։ Ինքս էլ, երբ ինձ կողքի աչքով եմ նայում,  ասում եմ` անճոռնի եմ, գոռոզ, լկտի ձև ունեմ։ Չգիտեմ, ինչու է այդպես։ Մի հայացք ունեմ, շատ վատն է, ինքս նայում եմ ու մտածում` «յախք»։ Սակայն ես երբեք չեմ ուզել, որ ինձ սիրեն արտաքինիս համար։ Եթե այդպես ուզեի, ավելի շատ կսարքեի ինձ, բայց սարքել եմ այն, ինչն ինչ դուր չի եկել։ Ինչ–որ տեղ չափն անցել եմ, ինչ–որ տեղ` ոչ, բայց  տարիքս էր այդպիսին։ Երիտասարդ ժամանակ ամեն աղջիկ ընկնում է նորաձևության հետևից, ուզում է թիթիզ լինել։

 

 

–Արտաքին ո՞ր փոփոխության ժամանակ ես չափն անցել։

 

–Շրթունքներիս դեպքում։ Դա նաև ազդել է խոսակցականիս վրա։ 2 տարի է` ձեռք չեմ տվել շրթունքներիս, չեմ ուզում ավելի մեծանան։

 

–Ի՞նչ է քեզ պետք խաղաղության համար։

 

– Սա իմ երկիրը չէ։ Ես շատ եմ սիրում Հայաստանը, սակայն կուզեմ առաջվա պես կարոտով գալ այստեղ։ Մոսկվան էլ չեմ սիրում։ Կարծում եմ` Ամերիկան է իմ երկիրը։ Երևի, այնտեղի կանոնների համար։ Օրինակ, այնտեղ իրավունք չունես երեխայի վրա գոռալու կամ ձեռք բարձրացնելու։ Ես շատ կողմ եմ դրան։ Մարդը պետք է այնքան ուժեղ ծնող լինի, որ երեխան մի հայացքից քաշվի։ Մենք կենդանիներ չենք, որ խփենք երեխային։ Գուցե, գնամ ու փոշմանեմ, որ այսպես եմ մտածել։  Նույնիսկ ուզում եմ, որ այդպես լինի։ Գնամ այնտեղ, հասկանամ, որ հեռվից պատկերացումս այլ էր։

 

 
Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված