Հայերեն


Բացահայտվել են ՊՊԾ գնդի տարածքում 3 ոստիկաններին սպանած անձինք

Հասարակություն

հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության ավելի վաղ փուլում հայտնվել էր, որ ՊՊԾ գնդի շենքերն ու տարածքը զավթած զինյալների խմբում ընդգրկված են եղել 31 անձինք, ովքեր զինված են եղել ապօրինաբար ձեռք բերված 14 ինքնաձիգներով և այլ զենք-զինամթերքով: Հետագա նախաքննությամբ պարզվել է, որ բացի արդեն նշված 31 զինյալներից, 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը զավթելուն մասնակցել են ևս երկու զինյալներ, երկու ինքնաձիգներով, ովքեր նույն օրն իսկ աննկատ լքել են գնդի տարածքը, հետները դուրս բերելով նաև գնդի զինանոցից հափշտակված «Մակարով» տեսակի երկու ատրճանակներ: Ձեռնարկված քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են հիշյալ երկու զինյալների անձնական տվյալները, նրանք հայտնաբերվել ու ներգրավվել են որպես մեղադրյալ: Հայտնաբերվել են նաև նրանց կողմից գնդից դուրս բերված ատրճանակները: Քրեական գործի նախաքննության ներկա փուլում ընդհանուր առմամբ որպես մեղադրյալ ներգրավված են 62 անձինք, որոնցից 44-ը կալանավորված են, 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը, 3-ի նկատմամբ՝ գրավը, իսկ 2 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նախաքննությունն իրականացնող քննչական խմբի կողմից իրականացված մեծածավալ քննչական ու դատավարական գործողությունների, փորձագիտական հիմնարկներից ստացված բազմաթիվ, տարաբնույթ եզրակացությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող իրավապահ մյուս մարմինների հետ համագործակցության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել են ոստիկանության 3 ծառայողների՝ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի սպանությունների բոլոր հանգամանքները, հստակ բացահայտվել են այդ սպանությունները կատարած անձինք: Ճշտվել և անհատականացվել են ՀՀ ոստիկանության 10 աշխատակիցների (այդ թվում՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանի) և 7 քաղաքացիական անձանց պատանդ վերցնելուն և պահելուն ուղղված յուրաքանչյուր զինյալի մասնակցությունն ու այդ կապակցությամբ նրանց կոնկրետ գործողությունները: Պարզվել են գնդին պատկանող ոստիկանական 4 և քաղաքացիական անձի 1 ավտոմեքենաները դիտավորությամբ հրկիզման եղանակով ոչնչացրած 10 զինյալները, ինչպես նաև ՊՊԾ գնդի սպառազինության մեջ մտնող զենքերն ու ռազմամթերքը («Մակարով» տեսակի 216 հատ ատրճանակ, 10 ինքնաձիգ և այլն) գնդի զինանոցից և անմիջականորեն ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներից հափշտակելուն մասնակցած 19-ը զինյալները, ձեռք են բերվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները հիմնավորող ապացույցներ: Նախաքննությամբ ձեռք է բերվել նաև Ժ.Սեֆիլյանի և մյուսների կողմից 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելը նախապատրաստելու, կազմակերպված խմբով ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու հանցավոր արարքները հիմնավորող ապացույցների բավարար համակցություն: Նախաքննության ներկա փուլում կատարվում են օրենքով սահմանված անհրաժեշտ դատավարական գործողություններ քրեական գործով մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները լրացնելու, փոփոխելու և նրանց նոր մեղադրանքներ առաջադրելու նպատակով: Միաժամանակ շարունակվում են ոստիկանության 7 ծառայողների տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներ պատճառելու, ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲ ընկերության բանկոմատը կոտրելու և դրանում առկա առանձնապես խոշոր չափերի հասնող 14 մլն 808 հազար ՀՀ դրամ գումարը հափշտակելու հանգամանքները պարզելու, դրանք կատարած անձանց բացահայտելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Ընթացքի մեջ են նաև ՊՊԾ գնդի տարածքն ու շենքերը, շինությունները զավթելուց հետո գնդի ծառայողների աշխատասենյակներից անձնական իրեր, գումարներ, ինչպես նաև գնդի հարակից Խորենացի փողոցի տներից քաղաքացիների կենցաղային իրեր զինյալների կողմից հափշտակելու դեպքերի բացահայտմանն ուղղված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունները: Նախաքննությունը շարունակվում է, ընթացքի վերաբերյալ պարբերաբար կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված