Հայերեն


«Իրենց համար շատ վատ է վերջանալու»․ Ղարաբաղի բանակի հրամանատարը զգուշացնում է Ադրբեջանին

Քաղաքականություն

Hetq.am-ին տրված հարցազրույցում Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը խոսել է սահմանային իրավիճակի, զորավարժությունների, Ադրբեջանի ձեռք բերած զինատեսակների և այլ հարցերի մասին:

– Պրն Մնացականյան, նորից կուտակումներ կան սահմանի տարբեր հատվածներում, Դուք հիմա էլ, զրույցի ընթացքում, անընդհատ էկրանին եք նայում (նախարարը էկրանի վրա տեսնում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի յուրաքանչյուր հատվածի տեսագրող սարքերի կադրերը-հեղ.)։ Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է հարձակում լինի: Ինչու՞ է հակառակորդն այդքան ակտիվացել։

– Այս փուլում հարձակման հավանականությունը փոքր է, բայց ոչ բացառելի: Այժմ նրանք գործնական վարժանքներ են իրականացնում առաջնագծում։ Վարժում են անձնակազմը, փորձարկում են տեխնիկան, մշակում մարտավարությունը։ Այս ամենը մեզ հուշում է, որ պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման:

– Սահմանի տարբեր հատվածներում այժմ զորավարժություններ են, ըստ տեսանյութերի` դրանք, կարծես, մեծ չափերի չեն։

– Վերջին մեկ ասվա ընթացքում զորավարժությունները գրեթե չեն ընդհատվում։ Մասնակցում են տարբեր ուժեր, կարելի է ասել` ընդգրկվում են բոլոր մասնագիտական ստորաբաժանումները։ Առավել շատ ուշադրություն են դարձնում հրետանային զորամասերի զորավարժություններին։ Այս տարվա ընթացքում արդեն մի քանի անգամ անցկացրել են հրետանային զորամասերի զորավարժություններ։ Դրանք անցկացվում են ինչպես իրենց մոտակա խորքի զորավարժարաններում, այնպես էլ իրենց խոշոր զորավարժարաններում։ Այս պահին սկսել են նաեւ ինժեներական ստորաբաժանումների զորավարժություններ։ Այսինքն`, դա մեզ թույլ է տալիս մտածել, որ նրանք նախապատրաստվում են ինչ-որ գործողությունների։ Այսօր մենք նաեւ դիտարկում ենք տանկային, ինժեներական եւ ռեզերվային ստորաբաժանումների զորավարժություններ։

– Ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում ձեռք բերած նոր զինատեսակները, նորից խոսում են ռազմական գործողություններով Արցախը «ազատագրելու» մասին։ Հայտնի է արդեն, որ Ադրբեջանը Բելառուսից ձեռք է բերել «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, Bell 412 ռազմական ուղղաթիռներ։ Այդ զինատեսակներին դիմակայելու, դրանք ոչնչացնելու զենքեր ունի՞ ՊԲ-ն։

– Այո, իրենք ցուցադրում են, բացի «Պոլոնեզ»-ներից` իսրայելական նույնատիպ հրթիռներ են ձեռք բերել, նաեւ` լրացուցիչ հրետանային կայանքներ, հակատանկային միջոցներ։ Այսինքն` գիտենք, թե նրանք ինչով են համալրվել։ Ադրբեջանը շարունակում է անօդաչու սարքերի արտադրությունը, ինչպես հարվածային, այնպես էլ հետախուզական։ Նաեւ նորից ձեռք են բերել իսրայելական անօդաչու թռչող սարքեր։ Վերջին մեկ ամսվա ընթացքում նկատելի են դարձել ավելի խորքերում իրենց անօդաչու սարքերի թռիչքները։ Մենք, իհարկե, հետեւում ենք այդ ամենին եւ հակամիջոցներ ենք ձեռնարկում, գործողություններ իրականացնում։ Եվ, կարելի է ասել, որ հիմնականում մեր քայլերն ուղղված են նոր ձեռք բերած իսրայելական LORA հրթիռային համակարգերի եւ «Պոլոնեզի» դեմ՝ մեր հակօդային ուժերը դրանք խոցելու ուղղությամբ են աշխատում։

Մենք էլ ենք մեր մարտավարության մեջ որոշակի փոփոխություններ անում։ Անում ենք ամեն ինչ, որպեսզի այդ զենքերի արդյունավետությունը նվազեցնենք մեր զորքերի վրա ներգործության ընթացքում։

– Իսկ Արցախի բանակը նոր զինատեսակներ ձեռք չի բերու՞մ։

Մենք էլ ենք ձեռք բերում։ Չթվարկեմ, մենք էլ ունենք նոր հրթիռներ, ունենք միջոցներ, որ նախկինում չենք ունեցել։ Խտությունները, քանակներն ենք ավելացրել։ Հետախուզական միջոցներն են ավելացել, հակառակորդի շարժերը, տեխնիկան վաղ հայտնաբերելու համար՝ անկախ եղանակային պայմաններից, կրակի կառավարման նոր միջոցներ ենք ձեռք բերել։

– Այսինքն` հակառկորդի այդ հրթիռները կարո՞ղ եք խոցել։

– Այո, մեր հակաօդային պաշտպանության ուժերի խնդիրներից մեկն է դա, եւ ի վիճակի ենք դրանք խոցել։

…

– Կարելի՞ է ասել, որ անակնկալ հարձակում չի լինի: Այսինքն, եթե հարձակում լինի, անակնկալ չի լինելու, որքա՞ն ժամանակ առաջ եք իմանալու, եթե հակառակորդը գործողություն սկսի։

– Անակնկալ, իհարկե, չի լինի, որովհետև մենք անընդհատ հետևում ենք ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին: Հարցն այլ հարթությունում պետք է դիտարկել, քանի որ արդեն գործ ունենք ժամանակակից ռազմատեխնիկական հնարավորություններով օժտված հակառակորդի հետ: Սա նշանակում է, որ ի տարբերություն երեկվա, հակառակորդի նախահարձակ մտադրությունը կռահելու համար, մենք մեր տրամադրության տակ ունենալու ենք ժամեր, այլ ոչ թե օրեր: Հաշվի առնելով այս հանգամանքը, այսօր մենք մեր նախապատրաստական և կանխարգելիչ գործողություններն իրականացնում ենք հենց այդ հանկարծակիության գործոնի հաշվառումով: Համոզված եմ, որ օպերատիվ-մարտավարական այս նոր պայմաններում ևս մեր բանակը գտնվելու է իր բարձրության վրա և պատվով է կատարելու առաջադրված խնդիրը:

– Իսկ եթե հակառակորդը խաղաղ բնակավայրերին հարվածի։

– Եթե խաղաղ բնակավայրերի վրա մի կրակոց լինի, իրենց համար շատ վատ վերջաբան է ունենալու։ Մենք դա զգուշացրել ենք մի քանի անգամ։

 
Երևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից
Ամենադիտված