Հայերեն


«Անմեղության կանխավարկածի հետևում հանցագործները չպետք է թաքնվեն»

Հասարակություն

«Լրագրի» հետ զրույցում  միջազգային փորձագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն ասել է, որ մտահոգություն ունի, բայց կարող է ասել, թե ինչպես է պատկերացնում կոռուպցիայի դեմ ապագա պայքարը։ «Նախ նշենք, որ ոչ բոլոր մարմինները Հայաստանում, որոնք ի պաշտոնե ստեղծված են կոռուպցիայի դեմ պայքարելու համար, լիարժեք պայքարում են։ Առայժմ կարելի է ասել, որ արդյունավետ աշխատում է միայն ԱԱԾ-ն։ Երկրորդ՝ մենք առայժմ տեսնում ենք կոռուպցիայի բարոյական մասը։ Օրինակ՝ Մանվել Գրիգորյանի հետ կապված պատմությունը հասարակությանը ամենից շատ հուզեց բարոյական տեսանկյունից, երբ ցուցադրվեցին երեխաների նամակներն ու զինվորների օգնությունները։ Դա շատ կարևոր է, չեմ ժխտում, բայց նաև ընդհանուր հոգեբանական, բարոյական մթնոլորտի մեջ քիչ ուշադրություն դարձրինք այն մեծ սեփականությանն ու ունեցվածքին, որն ուղղակի կապված է կոռուպցիայի հետ։ Այստեղ պետք է հարց բարձրացվի, թե ովքեր և ինչպես են նման սեփականություն հատկացրել Մանվել Գրիգորյանին, ովքեր են այդ պաշտոնյաները, դրանք արել են կաշառքո՞վ, թե զենքով, ճնշումով, բարեկամական-խնամիական կապերն օգտագործելով։ Ի վերջո, մենք գիտենք Մանվել Գրիգորյանին, գիտենք ինչ պաշտոններ է զբաղեցրել, ինչքան աշխատավարձ է ստացել որպես պետական պաշտոնյա, իսկ որպես պատգամավոր էլ իրավունք չուներ զբաղվել բիզնեսով։ Այդ հարցերը շատ կարևոր են, և եթե մենք իրոք ուզում ենք վերացնել կոռուպցիան, պատժենք նախկինում արածը  և ստեղծենք պայմաններ, որ նման բաները չկրկնվեն, մենք պետք է բոլոր այդ հարցերի պատասխանն այսօր ունենանք, թե ինչպես է, որ բացի նրանից, որ պաշտոնյաները կողմնակի գումարներ էին ստանում՝ հովանավորելով բիզնես, գումարած դրան, նրանք էժան կամ անգամ ձրի անօրինական ձևով, առանց տենդերի կամ աճուրդի ստանում էին պետական գույք և ունեցվածք։

Երկրորդը, որը ևս շատ կարևոր է, այնտեղ կային հողեր՝ արգելոց, լիճ, ինչպես կարելի է նման տարածքները որպես սեփականություն հանձնել ինչ-որ մեկին։ Այս բոլոր հարցերի պատասխանները կլինեն հենց կոռուպցիայի դեմ ամենաարդյունավետ պայքարը։

Եվս մի հանգամանք ուզում եմ նշել. հիմնականում ՀՀԿ-ական գործիչները վերջերս շատ են սկսել խոսել անմեղության կանխավարկածից, անմեղության կանխավարկածը ցանկապատ չէ, որի հետևում բոլոր հանցագործները կամ կիսակրիմինալ մարդիկ պետք է թաքնվեն։ Անմեղության կանխավարկածը չի բացառում, որ չինովնիկը պետք է ապացուցի, թե որտեղից իր ունեցվածքը։ Բոլոր երկրների օրենքներում այդ մասին նշված է։ Ի տարբերություն դատարանի, որտեղ մեղադրողը պետք է ապացուցի հանգամանքը, անօրինական հարստացման հարցերում պաշտոնյան ինքը պետք է ապացուցի, թե իրեն որտեղից այդպիսի գումարներ։ Դա շատ կարևոր է, և մենք չպետք է տոն տանք այդ դեմագոգիային՝ կապված անմեղության կանխավարկածի հետ», - մասնավորապես նշել է Հ․ Իգիթյանը։

 

Եկա հետևության, որ Փաշինյանը ոչ թե մեկ, այլ շատ հիվանդություններ ունի. Սամվել ԿարապետյանԳյումրիի «Արձագանք» մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄՍկսելու ենք մարզերից, լինելու են քայլերի շարք, որով կապահովենք մեր ժողովրդի բարեկեցությունը. Սամվել Կարապետյան (տեսանյութ)Արմավիրի քրեական ոստիկանները ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին հայտնաբերել ենԵրևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոցԵթե հարցը ՀՀ-ն կորցնելն է, լավ կյանքի բոլոր ամբիցիաները երկրորդ պլան են գնում. ԿարապետյանՄեր ծրագրի «0 տոկոս հարկ» կետն ամենահեշտ իրագործելին է․ ԿարապետյանՄենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիք, իսկ Փաշինյանը՝ 3 մլն հայի և 300 հազար ադրբեջանցու հայրենիք. ԿարապետյանՍամվել Կարապետյանը՝ Վլադիմիր Պուտինի աջակցության մասինՀայկական ծագումով ֆրանսիացի նկարիչը ստեղծել է ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված շախմատի տախտակ՝ այն նվիրելով իր տատիկի և պապիկի սիրուՏնային կալանքի տակ լինելով ևս հեշտությամբ կարելի է հաղթել Փաշինյանին․ Սամվել ԿարապետյանՀայաստան եմ վերադարձրել ստրատեգիական ռուսական ակտիվները, հիմա էլ ես եմ վերադառնում․ Սամվել ԿարապետյանԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պшտերազմի սկզբից ի վեր Իրանում առնվազն 21 մարդ է մшhապատժի ենթարկվել, իսկ ավելի քան 4,000-ը՝ ձերբшկալվելԳնում ենք բացարձակ հաղթանակի՝ հիշելով Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները. Սամվել ԿարապետյանՎստահեցնում եմ՝ սեպտեմբերին պատերազմ չի լինի․ ՀՀ-ին սպառնում են Ալիևը և Փաշինյանը․ ԿարապետյանՓամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել էԱվելի լավ է մեկ անգամ դու քո ձեռքով ճիշտ ու լավ անես, քան հույսդ անընդհատ դնես այլ քաղաքական ուժերի վրա. Սամվել ԿարապետյանՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հարցազրույցըԻնչու որոշ տղամարդիկ չեն սիրում ամուսնական մատանիներ կրել Իրանում hակամարտnւթյան 60 օրվա ընթացքում ԵՄ երկրների ծախսերը վառելիքի ներկրման համար աճել են ավելի քան 27 միլիարդ եվրոյով. ֆոն դեր ԼայենԱրդեն ապացուցել ենք՝ ինչի ենք ընդունակ ցանկացած մարզադաշտում. Արտետան զգուշացնում է «Ատլետիկո»-ին«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր21-ամյա վարորդը «Mazda»-ով Չարենցի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW»-ին և «Hyundai»-ինՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են ավտոհայելու ապակիների գողությունները«Հայ վիրտուոզներ» ծրագրի ավարտական գալա համերգներ․ ևս մեկ հաջողված կրթական տարվա հանդիսավոր ամփոփումԱռաջին ադրբեջանցին այսօր հասավ Հայաստան․ մենք կփոխենք նրանց ծրագիրը․ Արեգա ՀովսեփյանԱՄՆ-ում Թրամփի դեմքով անձնագրեր կթողարկվեն Կարևոր առաջարկներն եմ ներկայացրել «Առաջարկ Հայաստանին» ծրագրին, որոնք և արժանացել են հավանության․ Մարտուն ԳրիգորյանԳյումրի, Արթիկ, Մարալիկ, Ախուրյան միասին` մինչև փոփոխություն․ Ուժեղ ՀայաստանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք Չալաբյան«Մինչև քո վարչապետ լինելը մենք ապրում էինք քարի դարում»․ Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն ու թիմակիցները մրցում են, թե ով լավ կպաշտպանի Ադրբեջանի շահերը ԴՕԿ և Համահայկական ճակատ կուսակցությունների համատեղ աշխատանքըԺողովրդագրական սահմանը. Ընտանիքը որպես վերջին սահման. Սուրեն Սուրենյանց Ի՞նչ է փնտրում Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում Պետությունն իր քաղաքացու հովանավորը պետք է լինի. Էդմոն ՄարուքյանԵՄ-ն ճոխ է պատրաստվում Երևանում կայանալիք գագաթնաժողովին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ էին այցելել ազդակիր Աճանան բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչներըԱրարատԲանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները» 15-րդ հոբելյանական սեմինարըԱրթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել. Արեգա Հովսեփյան Վարչապետի մեծարումն ու ֆետիշացումը Հյուսիսային Կորեայի ոճն է հիշեցնում․ Արեգ ՍավգուլյանԱդրբեջանի փոխվարչապետ Հայաստանում ցանկություն է հայտնել այցելել Նոյեմբերյան Ջուջևան գյուղ․ այնտեղ է ծնվել Կրթության որակը գեղեցիկ պատերով կամ ասֆալտապատ ճանապարհով չի որոշվում․ Ատոմ ՄխիթարյանՍտեղծված իրավիճակը պետք է որպես հնարավորություն օգտագործենք․ Աննա ԿոստանյանMeta-ն մինչև 2030 թվականը էներգիա կստանա տիեզերական արևային կայաններից Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, գտնվում է Երևանում Կա՛մ ծնկի ենք գալիս ու մնում վաղեմի հակառակորդի հույսին, կա՛մ ուշքի ենք գալիս, սկսում ենք վերակառուցել մեր երկիրը. Նարեկ Կարապետյան Քաղաքականության մեջ շատ ավելի կարևոր է կենտրոնալ «չի կարելիների» վրա, քան «կարելիների» վրա․ Նաիրի ՍարգսյանԱռաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցում ենք «Առաջարկ Հայաստանին» ծրագրով. Գագիկ ԾառուկյանՄոռացված թոշակառուների լուռ ճգնաժամը
Ամենադիտված