Հայերեն


Ի՞նչ է կատարվում Մայր Աթոռում

Բաց մի թողեք

«Հրապարակ»-ում կարդում ենք․

Ինչպես հայտնի դարձավ Հայ Առաքելական Եկեղեցու Մայր Աթոռի Գերագույն Հոգեւոր խորհրդի վերջին` Արցախյան ժողովի ավարտին, ինչի մասին նաեւ հայտարարվեց, Գերագույն Հոգեւոր խորհրդի հաջորդ նիստը կամ ժողովը որոշվել է անցկացնել ԱՄՆ-ում` Նյու Յորք քաղաքում, այսինքն՝ Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկայի Միացյալ նահանգների Հայոց Արեւելյան թեմի առաջնորդական կենտրոնում (առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան): Նման որոշումը ինքնին հասկանալի է, որ ոչ միայն տարօրինակ է, այլ նաեւ անպատեհ:

Այն որ ԳՀԽ նախորդ ժողովը կայացավ ոչ է Մայր Աթոռում, այլ Արցախում, կարելի է հասկանալ ի վերջո, ապրիլյան պատերազմից հետո Արցախն ու արցախահայությունն ունեն զորակցության եւ ուշադրության կարիք նաեւ բարձրագույն կրոնական իշխանության կողմից: Կարելի է հասկանալ նաեւ այն նախադեպը, երբ Գերագույն Հոգեւոր խորհրդի ժողով անցկացվեց Հառիճի վանքում Թրբանճյան ընծայարանում: Սա էլ, թերեւս Գարեգին Բ-ի ցանկությամբ բացատրենք, ցույց տալու «Հայ եկեղեցու հուսալի ապագան ի դեմս իր կրթական հաստատությունների»: Սակայն Նյու Յորքում անցկացնելը ոչ մի կերպ չի տեղավորվում նույնիսկ քմահաճույքի շրջանակում եւ անտրամաբանական է: Բերենք ուշագրավ երկու փաստ: Գերագույն Հոգեւոր խորհրդի վերջին երկու նիստերում Մայր Աթոռում եւ Արցախում բացակայում էր Կ. Պոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ում հայ հասարակությունը «լավագույնս» ճանաչեց Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանին հղած իր ափսոսական նամակով ի պատասխան Գերմանիայի խորհրդարանի` Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման: Հասարակությունն հիշում է անշուշտ այն բողոքի մեծ ալիքը եւ հասարակական ինքնաբուխ նախաձեռնությունները, որոնք ձեւավորվեցին ի պատասխան այդ, ամեն դեպքում չենք վարանի ասել ազգադավ քայլին ի պատասխան: Հասարակությունը հիշում է նաեւ, որ Արամ Աթեշյան արքեպիսկոպոսը չեկավ Հայաստան: Դեռ Մայր Աթոռի կողմից այդ առնչությամբ պաշտոնական հայտարարությունից առաջ «Հրապարակը» իր եկեղեցական աղբյուրների վրա հիմնվելով, հրապարակել էր այդ մասին, իսկ մեր հրապարակումից ժամեր անց այդ մասին ինչպես կասեր ժողովուրդը` «առավոտ բարիլույսով» ավետեց նաեւ Կաթողիկոսի խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը (ի դեպ վերջինս այդպես էլ չսովորեց ԶԼՄ-ների գրավոր հարցումներին պատասխանել ըստ օրենքով սահմանված կարգի, սակայն դրան դեռ կանդրադառնանք): Այն ժամանակ մենք գրեցինք, որ Հայաստանի բարձագույն իշխանությունների կողմից Գարեգին Բ-ին հրահանգ էր իջեցվել հորդորել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին չգալ Հայաստան, տվյալ պահին հուզումներն էլ ավելի չսրելու համար: Արամ Աթեշյանը ներկա չէր նաեւ ԳՀԽ Արցախյան ժողովի ժամանակ: Մյուս կողմից, ըստ Հայ Առաքելական եկեղեցու օրենքների եւ կանոնների Երուսաղեմի եւ Կ. Պոլսի պատրիարքները հանդիսանում են համապատասխանաբար երրորդ եւ չորրորդ բարձագույն հիերարխները եկեղեցական հիերարխիկ համակարգում Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսներից հետո: Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյան արքեպիսկոպոսի եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի միջեւ առկա լարված հարաբերությունները բերել են այն բանին, որ պատրիարքը պարզապես բոյկոտում կամ անտեսում է ԳՀԽ նիստերը եւ բավարարվում այդ նիստերին միայն իր ներկայացուցչին ուղարկելով, ի դեմս Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի: Ստացվում է, որ երկու պատրիարքական Աթոռներից մեկի գահակալը չի ներկայանում: Հույսը մնում էր մյուսը` այսինքն` Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Սակայն արդեն վերեւում նշված դեպքերից հետո Արամ Աթեշյանն էլ որպես պատրիարքական փոխանորդ չի գալիս ԳՀԽ ժողովների եւ ակամա հարցականի տակ է հայտնվում ԳՀԽ օրինակարգությունը կամ լեգիտիմությունը որպես համաեկեղեցական միակամություն արտահայտող եկեղեցա-վարչական մարմնի: Չենք բացառում, որ Արամ Աթեշյանի Հայաստան չգալու իշխանությունների հրահանգը եղել է անժամկետ, պարզ ասած` Գարեգին Բ-ին գոնե քաղաքավարի հասկացվել է, որ ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկի Հայոց Ցեղասպանության ճանչման դեմ բացահայտ կերպով ոտնձգություն կատարած անձի ներկայությունն Հայաստանում ցանկալի չէ: Եվ այս դեպքում Գարեգին Բ-ի առջեւ դրվում է բավականին բարդ դիլեմա` մի կողմից իշխանությունների հրահանգը, մյուս կողմից` ԳՀԽ լեգիտիմության հարցը, որը կարող է բերել պարզապես երկու պատրիարքությունների հանդեպ թեկուզ եւ «ի հոգեւորս» իշխանության կորստի: Ստեղծված վիճակում էլ փորձել է լուծում գտնել ԳՀԽ ժողովը անցկացնել Նյու Յորքում, թեեւ քաղաքի ընտրությունը մեղմ ասած անհասկանալի է:

Չենք բացառում նաեւ, որ սպասվող ժողովը կլինի հատուկ սփյուռքահայ լսարանի համար նախատեսված եւ կընդգրկի նաեւ Աթեշյան արքեպիսկոպոսի հարցը, որով կաթողիկոսը կփորձի մեղմել զայրույթը սփյուռքահայության ինչ-ինչ վարչական կամ այլ գործողությունների թիրախ դարձնելով Կ. Պոլսի Հայոց պատրիարքական փոխանորդին:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված