Հայերեն


«Կամուսնանամ իմ ամենալավ ընկերոջ հետ». Մարիա Չանդիրյանն անկեղծանում է

Life

Լինել տաղանդավոր և ունենալ մեծ աշխատասիրություն. մասնագիտությամբ քաղաքագետ և լեզավաբան Մարիա Չանդիրյանի համար սրանք կարևոր բաղադրիչներ են ցանկացած ոլորտում հաջողելու համար: Պարուհի, դերասանուհի Մարիային հեռուստադիտողներից շատերը բացահայտեցին «Շանթ» հեռուստաընկերության Out Dance սիթքոմի միջոցով:

 

Tert.am Life-ը Մարիայի հետ հետաքրքիր զրույց է ունեցել հեռուստատեսությունում հայտնվելու, երազանքների ու անձնական կյանքի մասին:

 

Մարիան բացահայտեց, որ մորական կողմից իր մեջ նաև ռուսական արմատներ կան: Տատիկի մայրն է ռուս եղել, թեև ասում է՝ արտաքինից որևէ նմանություն չունի նրա հետ:

 

Ինչ վերաբերում է դերասանական հակմանը` նա նկատեց, որ այնիր մեջ դպրոցական տարիքից է դրսևորվել, ավելի ուշ հանդես է եկել մյուզիքլ ժանրում որպես պարուհի-դերասանուհի: Այդ առումով, նրա խոսքով, սիթքոմում նկարահանվելիս դժվարություններ կամ տեսախցիկի առաջ կաշկանդվելու խնդիր չի ունեցել:

 

 

 

 

«Չեմ կարծում, որ պետք է պարտադիր դիպլոմ ունենալ լավը լինելու համար: Ինքնուս մարդիկ մեծ մասամբ ավելի հաջողակ են լինում, որովհետև իրենք չգիտեն կանոններ, չունեն կաղապարներ, այդ ամենը ստացվում է ավելի բնական: Եթե հետագայում ցանկանամ շարունակել աշխատել դերասանի մասնագիտությամբ, ամեն դեպքում, կրթություն կստանամ։ Ներկա պահին տաղանդիս շնորհիվ, կարծում եմ, ինձ մոտ ստացվում է ներկայանալ որպես դերասանուհի: Իմ կրթությունը կապ չունի այն ամենի հետ, ինչով հիմա զբաղված եմ, բայց  ոչ ոք չի ասել, եթե դու պարուհի կամ դերասանուհի ես, պիտի այլ կրթություն չունենաս: Քաղաքագետ-լեզվաբանի մասնագիտությամբ երբևէ չեմ աշխատել: Դա կանեմ այն ժամանակ, երբ մարմինս թույլ չտա պարել»,-ասաց նա:

 

Մարիան Out Dance սիթքոմում ներկայանում է ոչ միայն որպես դերասանուհի, այլև պարային համարների բեմադրիչ: Նա նշեց, որ սիթքոմի խաղընկերների մեծ մասին ճանաչել է մինչև նկարահանումը. «Քանի որ նախագծում մեծ մասամբ հավաքվել են պարողներ, իրար ճանաչում ենք ավելի քան 10 տարի, տարբեր նախագծերում միասին աշխատել ենք: Չեմ կարող ասել, որ կյանքի ընկերներ ենք, բայց մտերմություն ունեցել ենք: Նախագծից իմ ամենամտերիմ ընկերը Հրաչի կերպարը մարմնավորող Կարեն Ճաղարյանն է»:

 

Մարիայի խոսքով` պարուհի դառնալն իր մանկության երազանքն է եղել: Պարել սկսել է 14 տարեկանից: Նա պարի լեզուն սովորեցնում է նաև այլ մարդկանց: Ասում է` բազմաթիվ համագործակցություններ է ունեցել Սիրուշոյի, Արամ MP3, Իվետա Մուկուչյանի, Էրիկի և հայկական շոու-բիզնեսի այլ արտիստների հետ: Այս փուլում, սակայն, պարուհու խոսքով, ավելի շատ ներկայանում է որպես բեմադրիչ, քան կատարող:

 

 

«Այս պահին փորձում եմ դադար վերցնել տեսահոլովակներում նկարահանվելու համար: Չեմ ուզում համար ուղղակի նկարահանվել ամենուր երևալու համար։ Որպես ստեղծագործող, բեմադրիչ` ակտիվ գերծունեություն եմ ծավալում: Կուզեի պարային մյուզիքլներ շատ լինեին, որտեղ պարողը կկարողանար ամբողջապես դրսևորել իրեն: Հայաստանում խնդիր ունենք. կատարողը տեսահոլովակում պարելու համար նախընտրում է ոչ թե մի քանի ամիս հաճախել դասընթացների, այլ  ընդամենը մեկ ամսում սովորել ամենը, արդյունքում պարային շուկայում ունենք այն, ինչ ունենք: Դրանից բոլոր պարողներն էլ վատ են զգում»,- ասաց նա:

 

Խոսելով իր մյուս նախասիրությունների մասին՝ պարուհին նշեց, որ շատ է սիրում ջրացատկը և համարվում է ջրացատկի միջազգային կարգի մրցավար. «Ժամանակ առ ժամանակ մեկնում եմ մրցումների: Ես հանդիսանում եմ ջրացատկի՝ աշխարհում ամենաերիտասարդ մրցավարը»:

 

Մարիան աշխատում է նաև որպես մարզիչ։ Ասում է` ուժային դասեր է տալիս մարդկանց և փորձում օգնել նրանց վերագտնելու սեփական մարմնի ու հոգու ներդաշնակությունը. «Այդ աշխատանքն ինձ բավականություն է պատճառում։ Սիրում եմ բացատրել մարդկանց, որ իրենք գեղեցիկ են՝ կապ չունի նիհա՞ր են, թե՞ գեր: Դա ավելի շատ հոգեբանական աշխատանք է, ինչն ինձ շատ է դուր գալիս: Շատ եմ սիրում շփվել տարբեր մարդկանց հետ, բացահայտել նրանց: Փոքր ժամանակ շատ էի ուզում հոգեբան կամ հոգեբույժ դառնալ: Ի դեպ, վերջինի մասին դեռ երազում եմ:) Հասկանում եմ, որ սովորելու համար երբեք էլ ուշ չէ»:

 

 

25-ամյա պարուհին չի թաքցնում մշտապես ուշադրության կենտրոնում է։ Ինչպես ցանկացած աղջկա, դա իրեն դուր է գալիս։  Խոսելով անձնական կյանքի մասին՝ պարուհին նկատեց, որ իր կյանքում պաշտոնական որևէ հարաբերություն առայժմ չկա։ «Հենց փոփոխություն լինի, անմիջապես կհրապարակեմ  այդ մասին, որպեսզի բոլորն ինձ հետ ուրախանան,– ասաց նա և ավելացրեց, որ նախկինում սիրել է,- Իհարկե սիրել եմ, կոտրվել եմ, բայց երկար ժամանակ է անցել: Ես երբեք դեպրեսիայի կամ սթրեսի մեջ չեմ հայտնվում։ Կարծում եմ՝ իմ տեսակի մարդու համար, որը հստակ գիտի կյանքի ընթացքը, ինչպիսին է իրեն տեսնում 35 կամ 40 տարեկանում, պետք է համապատասխան ուժեղությամբ տղամարդ: Երբ իմ կյանքում ինչ-որ բան չի ստացվում, ասում եմ` թող  Աստծո կամքը լինի»:

 

Մարիայի խոսքով` փոքր տարիքում հաճախ է սիրահարվել և ավելի ռոմանտիկ է եղել, հիմա այդպիսին չէ: Ասում է՝ հակառակ սեռի մեջ գնահատում ծանրակշիռ ու հասուն լինելը, իսկ ամենագրավիչ տղամարդն իր համար նա է, ում հետ կարող է խոսել ցանկացած թեմայի մասին:

 

«Ես կամուսնանամ իմ ամենալավ ընկերոջ հետ, որի հետ կկիսեմ հետաքրքրություններ, երազանքներ, որն ինձ համար կլինի հոգեբանական թիկունք: Չեմ վախենա նրա կողքին ցույց տալ իմ թույլ կողմերը: Հիմա չեմ սիրահարվում. կամ սիրում եմ, կամ ոչ: Սիրահարվածությունը սխալներ, թերություններ չի տեսնում, սերը տեսնում է, և դու որոշում ես` ընդունե՞լ այդ մարդուն, թե՞ ոչ: Ինձ համար հարաբերությունները պետք է հիմնավորվեն ընտանիքի ստեղծումով։ Ես չեմ կարող խոսել հարաբերությունների մասին առանց այդ հեռանկարի: Ինձ համար գոյություն ունի «կին, ամուսին, երեխաներ» մոդելը:Իմ կարծիքով` կնոջ առաջին առաքելությունն ընտանիք կառուցելն ու տան ջերմությունն ապահովելն է։ Ինձ կարիերիստ չեմ համարում, չնայած միշտ էլ աշխատելու եմ այս ոլորտում»,-ընդգծեց նա։

  

 

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված