Հայերեն


«Հզոր» ՀՀԿ-ի համակարգը խափանվում է

Քաղաքականություն

Аrmlur.am-ը գրում է․

Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերյան ընտրություններից հետո ՀՀԿ-ի հնաբնակների ազդեցության տակ գտնվող երիտթեւն ամեն կերպ փորձում էր կոծկել իր «ձախողումները»` դրանք թաքցնելով իբր հաղթական արդյունքների քողի տակ: Բայց այն, որ երբեմնի «հզոր» ՀՀԿ-ի «ձայների ապահովման համակարգը» գնալով խափանվում է, փաստում է նաեւ հենց Գյումրիում եւ Վանաձորում 2012 եւ 2016 թվականներին տեղի ունեցած ընտրությունների արդյունքների տարբերությունը. Գյումրիում 2012-ի համեմատ մոտ 13000 պակաս ձայն էր հավաքել ՀՀԿ-ն, իսկ Վանաձորում՝ 7000 պակաս քվեներ: Իսկ հիմա փորձենք ցույց տալ ՀՀԿ-ի տապալումը ՀՀ մյուս խոշոր քաղաքներում: 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Սեւան քաղաքում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններն անցան լարված մթնոլորտում: Հանրապետական կուսակցությունն այս քաղաքում չառաջադրեց գործող քաղաքապետին, քանի որ զգում էր, որ սեւանցիները քաղաքական նոր դեմքեր տեսնելու կարիք ունեն: Այդ իսկ պատճառով Հանրապետական կուսակցությունը Սեւանում սատարեց «Սեւան ազգային պարկի» տնօրենի տեղակալ, անկուսակցական Սարգիս Մուրադյանին, ում հովանավորը նաեւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն էր: Արդյունքում քաղաքապետ ընտրվեց անկուսակցական Սարգիս Մուրադյանը: Եթե 2012 թվականի ՀՀԿ-ն իր թեկնածուի օգտին այստեղ գրանցել էր 7203 ձայն, ապա 2016 թվականին 6671 քվե, մոտ 600 ձայնով պակաս նախորդից: Հետաքրքիր իրադրություն էր ստեղծվել նաեւ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում: Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀԿ-ն այստեղ որեւէ թեկնածու չէր առաջադրել: Չունենալով հարազատ կուսակցության աջակցությունը` չէր առաջադրվել նաեւ գործող քաղաքապետ Արմեն Անտոնյանը: Հատկանշական է, որ քաղաքապետի թեկնածու ՀՀԿ-ական Աշոտ Ղալաչյանը եւս մենակ էր, մնացել էր առանց իր «հավատարիմ» կուսակցության աջակցության` ինքնառաջադրվել էր: Այնուամենայնիվ, եթե ուշադրություն դարձնենք Աշտարակում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներին, պարզ կդառնա, թե ինչու ՀՀԿ-ն հրաժարվեց սատարել իր կուսակցին: ՀՀԿ-ական Աշոտ Ղալաչյանի օգտին 11082 հոգուց քվեարկել էին միայն 2440-ը: Այնինչ՝ 2012 թվականի դրությամբ ՀՀԿ-ն Աշտարակում ունեցել էր 4745 քվե: Այսինքն՝ ՀՀԿ-ն ի սկզբանե վստահ չէր իր կուսակցի հնարավորությունների վրա եւ չցանկացավ, որ պարտությունը այստեղ լինի պաշտոնապես: Աշտարակում քաղաքապետ ընտրվեց «Աշտարակի ձոր» հանգստյան գոտու սեփականատիրոջ որդին` «Ավգոռ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն անկուսակցական Թովմաս Շահվերդյանը: Հարկ է նշել, որ Աշտարակում ընտրողների թիվը եւս ընդլայնվել է: Եթե նախկին Աշտարակի ընտրողների թիվը 10132 էր, ապա 2016-ին դարձել է 11082: Շիրակի մարզի Արթիկ քաղաքում ընտրությունների արդյունքները եւս անկանխատեսելի էին: Քաղաքապետի պաշտոնի համար իրենց թեկնածությունն էին առաջադրել նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանը եւ ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանը: Մինչ ընտրությունները քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ ՀՀԿ-ում քննարկվում էր այս ընտրություններին Պետոյանին պաշտպանելու տարբերակը: Նշենք, որ Մուշեղ Պետոյանը համարվում էր Հովիկ Աբրահամյանի թեկնածուն: Այդուհանդերձ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո ՀՀԿ-ն որոշեց սատարել Մխիթար Վարագյանին, բայց ոչ բացահայտ: Այնուամենայնիվ, չնայած Արթիկում ՀՀԿ-ն ունեցավ իր ցանկալի թեկնածուին, բայց չունեցավ ցանկալի արդյունք: Ի հակադրումն պարծեցող ՀՀԿ-ականների` փորձենք ցույց տալ, թե այդ ինչպես է ՀՀԿ-ն հաջողել ունենալ ցանկալի ընտրություններ, եթե այս քաղաքում եւս գրանցած ցուցանիշը զգալիորեն տարբերվում է նախորդ ընտրությունների ցուցանիշից: Արդյունքում 4143 քվեով Մխիթար Վարագյանը ընտրվեց Արթիկի քաղաքապետ, իսկ Մուշեղ Պետոյանն իր օգտին գրանցեց 3989 ձայն: Իսկ 2012 թվականին ՀՀԿ-ն կարողացավ հավաքել 5732 ձայն եւ այն ժամանակ քաղաքապետ դարձավ Արսեն Աբրահամյանը: Արթիկում ՀՀԿ-ն չորս տարիների ընթացքում կորցրեց 1500 ձայն: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ղեկավարի թեկնածուները երկուսն էին՝ ՀՀԿ-ական Յուրիկ Ավալյանը եւ ԲՀԿ-ական, բայց ինքնառաջադրված Սերյոժա Ավալյանը: Նույն ազգանուններով, բայց ազգակցական կապ չունեցող քաղաքապետի թեկնածուները երկուսն էլ վճռական էին տրամադրված, բայց Սերյոժա Ավալյանն ինքնաբացարկ ներկայացրեց, իսկ Ճամբարակը դարձավ կրկին ՀՀԿ-ի մենաշնորհը, որովհետեւ նույն Յուրիկ Ավալյանը 2012 թվականին քաղաքապետի միակ թեկնածուն էր: Բայց այս դեպքում էլ Յուրիկ Ավալյանը 2012 թվականի համեմատությամբ չկարողացավ ՀՀԿ-ի համար ապահովել ձայների աճ: ՀՀԿ-ն այստեղ եւս հետընթաց ունեցավ: Եթե 2012 թվականին ՀՀԿ-ական Յուրիկ Ավալյանի օգտին քվեարկել էին 2918 հոգի, ապա 2016-ին 800 ձայնով պակասել էր ՀՀԿ-ի ցուցանիշը` դառնալով 2176: Ընտրությունների արդյունքները ՀՀԿ-ին ոչ թե առիթ են տալիս պարծենալու եւ ինքնագոհ հայտարարություններ անելու, այլ ձախողումների պատճառները հասկանալու եւ դրանց լուծմանը լծվելու: Հիշեցնենք, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն արդեն անցկացվելու են նոր «Ընտրական օրենսգրքի» պահանջներին համապատասխան: Նոր «Ընտրական օրենսգիրքը» ՀՀԿ-ի կեղծման հսկայական համակարգը նոսրացնելու է, որովհետեւ ընտրական նոր օրենսգիրքը, օրինակ, բացառում է «կարուսել» օպերացիայի իրականացումը, որը համարվում է ՀՀԿ-ի «հաղթանակների» գրավականներից:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված