Հայերեն


Մոնթեի սպանության մասին

Աշխարհ

Ադրբեջանական մամուլը գրում է

Ասում եք՝ ո՞վ է խախտել
day.az-ը «Հայկական զինված ուժերը իրականացրել են զանգվածային կրակոցներ ճակատային գծում» հոդվածում գրում է, որ ըստ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության, «հունիսի 20-ին հայկական ուժերը, խախտելով զինադադարի պայմանավորվածությունը, խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ են բացել Հայաստանի Նոյեմբերյանի, Իջևանի և Բերդի շրջանի անանուն բարձունքներից դեպի Ղազախի շրջանի Ղայմախլու և Թովուզի շրջանի Աղդամ գյուղերի ուղղությամբ: Ադրբեջանական բանակի դիրքերը գնդակոծվել են նաև օկուպացված Աղդամի, Հորադիզի և Ֆիզուլի տարածքներից: Ընդհանուր առմամբ, հրադադարը խախտվել է 87 անգամ»:

Մոնթեի սպանության մասին
turan.az-ը Շահին Գաջիևի «Մակաբուծելու զարմանալի հատկությունը: Ձայն են խնդրում» հոդվածում գրում է, թե ինչպես են հաճախ մարդիկ մակաբուծում: Կարելի է մակաբուծել իշխանությանը գովելով, հայրենասիրությամբ, թշնամուն ատելով, նաև ուրիշի արարքը իրեն վերագրելով: Երբեմն Գաջիևին թվում է, որ մակաբուծելը ազգային գիծ է, քանի որ այն շատ է շրջապատում:
Հեղինակը պատմում է, որ այդպիսի մի մակաբուծության դեպքի հետ ինքն առնչվել է: Պատմությունը սկսվել է 2005 թվականից, երբ նա սկսել է լրագրողական հետաքննություն և հոդված հրապարակել 708-րդ գումարտակի զինվորների մասին: Դա այն գումարտակն է, որը 1993 թվականին սպանել է հայկական դաշտային հրամանատար, ԱՍԱԼԱ ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Մոնթե Մելքոնյանին: Հետաքննությունը երկար է տևել, և նյութերը հավաքվել են տարիներով: Ի սկզբանե միայն հայտնի էր, որ Մոնթեն սպանվել է հուլիսի 12-ին Աղդամի շրջանի Միրզալի գյուղի շրջակայքում ընթացող մարտերի ժամանակ ԲՄՊ-ի արձակած արկի բեկորից : Այդ մասին մի քանի օր անց առաջինը հայտնել էր Ֆրանս-պրեսսը, հետո՝ «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Գաջիևին հաջողվել է գտնել և հանդիպել 708-րդ գումարտակի այն ժամանակվա հրամանատար Խատայի Բաղիշևի հետ և նրա հետ պարզել այդ օրվա կռվի ամբողջ պատկերը, որը համընկել է հայկական աղբյուրների նկարագրածին: Ըստ հրամանատարի, իրենք չեն էլ իմացել, որ ԲՄՊ-ի արկի կրակոցով սպանել են Մոնթեին: Միայն դեպքերից 2 շաբաթ անց «Գյուն սահար» թերթում հոդված է տպագրվում, որ այդ գործը իրականացրել է ինչ- որ հետախուզական-դիվերսիոն խումբ Իբադի Հուսեյնովի գլխավորությամբ, նաև այն, որ ոչ միայն սպանել են, այլ նաև գլուխը կտրել. «Սա մակաբուծման մեքենայի աշխատանքի միայն սկիզբն էր: Հետո նոր հոդվածներ եղան, գրքեր գրվեցին, անգամ ֆիլմ նկարահանվեց 20-ամյա հետախույզ-դիվերսանտի մասին, որին վստահել էին խմբի հրամանատարությունը:
Այդ մակաբուծումը այնտեղ է հասել, որ հիմա որոշ չինովնիկներ պահանջում են ՊՆ-ի ղեկավարությունից՝ Իբադի Հուսեյնովին Ադրբեջանի ազգային հերոս ճանաչել: Լավ է, որ ՊՆ ղեկավարությունը դրան չի համաձայնում»:

aze.az-ը «Ադրբեջանական բանակը իր վերահսկողության տակ է վերցրել Լաչինի ճանապարհը» հոդվածում գրում է, որ Նախիջևանում հաջող օպերացիա է իրականացվել, որը թույլ է տվել վերահսկողության տակ վերցնել մեծ տարածքներ: Այդ մասին հունիսի 20-ի մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը: Ըստ նրա, «չեզոք գոտի» հասկացություն չկա, «դա մեր հողերն են և մենք այն ազատագրել ենք: Նա նաև նշել է, որ Ադրբեջանը արդեն վերահսկում է Լաչինի ճանապարհը և դա իրենց հերթական հաջողությունն է»:
Չգիտես ինչու, հիմա է մամուլի ասուլիս հրավիրում Հասանովը: Խոսքը փաստորեն, սեփական երկրի տարածում սեփական զինված ուժերի «ազատագրած» տարածքների մասին է, իսկ թե ինչ կապ ունի Հայաստանը կամ ումից են ազատագրել այդ տարածքները, իրենց երևակայության խնդիրն է:

Կ․ Խաչիկյան

 

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված