Հայերեն


Երբ է կանգ առնելու Սերժ Սարգսյանը

Քաղաքականություն

1in.am-ը գրում է․

Նախագահության առայժմ ութ տարիների ընթացքում Սերժ Սարգսյանն առնվազն ութ անգամ հանդիսավոր հայտարարել է փոփոխությունների մասին, ընդ որում՝ այնպիսի հաստատակամությամբ, որ երևի թե Ադրիանո Չելենտանոյի և Էնթոնի Քուինի մարմնավորած հանրահայտ հերոսների մոտ անգամ կասկած չէր մնա Սարգսյանի անկեղծության հարցում, ընդ որում՝ նույնիսկ ութերորդ անգամից հետո: Խնդիրը այստեղ այն չէ, որ Սերժ Սարգսյանը հասել է նույն հայտնի հերոսներից մեկի տված այն բանաձևին, թե բլեֆի մեջ ամենակարևորն այն է, որ ինքդ հավատաս քո բլեֆին:

Խնդիրը ըստ էության այն է, որ ամեն անգամ փոփոխությունների մասին հայտարարությունները Սերժ Սարգսյանն արել է պարզապես իրավիճակի թելադրանքով, այսինքն՝ իրերի ստեղծված դրությունից ելնելով: Ասել է թե, Սերժ Սարգսյանը տվյալ պահին ոչ թե հավատացել է իր բլեֆին, այլ հավատացած է եղել, որ փոփոխությանը իսկապես այլընտրանք չկա, այլընտրանքը իր համար իշխանություն կարժենա: Իսկ Սերժ Սարգսյանը լուծում է իշխանության խնդիր միայն ութը տարի: Եվ ելնելով մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներից՝ այդ ընթացքում նա մի քանի անգամ իսկապես կանգնել է այնպիսի իրավիճակների առաջ, երբ փոփոխություններն իրապես անայլընտրանք են թվացել: Եվ դա սկսած նախագահական պաշտոնամուտից՝ Մարտի 1-ի արձագանքով, մինչև այժմ, երբ ամենաթարմ արձագանքը հուլիսյան դեպքերինն է: Բայց ամեն անգամ Սերժ Սարգսյանին բավականացրել է փոփոխությունների մասին հայտարարությունները և մի քանի քայլերը, որից հետո նա կարողացել է էապես թուլացնել իր իշխանության սպառնալիքը և ոչ միայն հետ կանգնել փոփոխությունները շարունակելու մտադրությունից, այլ նույնիսկ կատարել որոշ հետ քայլեր:

Հետևաբար, հարցն այդտեղ է, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանին բավարար լինում մի քանի քայլը, որպեսզի թուլացնի իր իշխանությանը սպառնացող վտանգը, եթե հենց սկզբից թվում է, որ նրա իշխանությունն առանց այդ էլ բավականին թույլ հիմքերի վրա էր: Հասարակությո՞ւնն է այդքան դյուրահավատ և ամեն անգամ տրվում է փոփոխությունների խաբկանքին, թե՞ պարզապես Սերժ Սարգսյանի քայլերին ի պատասխան, հասարակությունը չունի իր քայլերը, չունի ինստիտուցիոնալ գործիքներ, այդ քայլերին արձագանքելու, մասնավորապես դրանց հանդեպ վերահսկողություն իրականացնելու և ըստ այդմ՝ դրանց չափը սահմանելու համար: Դրա հետևանքով չափը սահմանում է Սերժ Սարգսյանը, ինչի պատճառով էլ նրա կատարած փոփոխությունները երբեք չեն ստանում այն ծավալներն ու բնույթը, որ անհրաժեշտ է ոչ միայն իրեն, այլ առաջին հերթին հասարակությանը:

Իրավիճակը նույնն է նաև այժմ: Սերժ Սարգսյանը գնացել է փոփոխություններին, որոնք օգնելու են նրան լուծել իր իշխանության խնդիրը՝ եթե ոչ շարունակել այն նախագահական պաշտոնավարումից հետո էլ, այլ առնվազն անել այնպես, որ այդ պաշտոնավարումը չլինի ոչ մի օր պակաս, իսկ դրանից հետո էլ անհանգիստ չլինի հետնախագահական կամ, այսպես ասած, թոշակառուի կարգավիճակը: Սակայն հասարակությունը խիստ կասկածում է, որ դրանք կստանան անհրաժեշտ ծավալը և բովանդակությունը գոնե այս անգամ: Միևնույն ժամանակ, այս անգամ էլ ակնհայտ է, որ հասարակությունը բացարձակապես չունի այդ փոփոխությունների հանդեպ որևէ վերահսկողություն, որևէ կերպ չի պատկերացնում իր քայլերը, իր անելիքը, իր արձագանքը: Իսկ այդ արձագանքը չի կարող լինել միայն հավատի կամ թերահավատության, վստահելու կամ անվստահության տիրույթում:

Ենթադրենք, հանրությունը չի հավատում: Ի՞նչ քաղաքական կամ քաղաքացիական գործոնի է վերածվում դա: Ինչ որ ուժի ներքո ավանդական հանրահավաքների, երթերի և ցույցերի: Բայց չէ՞ որ այդ ճանապարհները արդեն բավականաչափ տրորված են, իշխանության համար անսպասելի խնդիր լինելու և լուծումների փաստի առաջ դնելու համար: Մյուս կողմից, նույն կերպ հարց է առաջ գալիս, թե ի՞նչ է լինում, եթե ենթադրենք, որ հասարակությունը հավատում է փոփոխություններին: Եվ ի՞նչ, դրանից հետո այդ փոփոխությունները, իշխանության ներսում կապիտալի կրող բևեռների շահերի բախումը, դիմադրությունը, հակասություններն ու պայքարը, մենաշնորհներն ու օլիգոպոլիաները իրենք իրենց զիջում են տեղը Կարեն Կարապետյանի կառավարությա՞նը: Իհարկե ոչ: Էլ չասած այն մասին, որ օդում կախված է մնում Սերժ Սարգսյանի քաղաքական ծրագրերի հարցը, թե ինչպես է նա պատկերացնում իր հետագա ծրագրերը, ինչ կարգավիճակով, քանի որ փոփոխությունների խթանման անկյունաքարը հենց այդ խնդիրն է: Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի համար թե´ Կարապետյանի կառավարությունը և թե´ ՀՀԿ-ն ընդամենը միջոց են: Նույն կերպ միջոց են հանրությանը թե´ հավատը, թե´ անվստահությունը:

Այսպիսով, ակնհայտ է, որ հասարակությունը չի լուծում ոչ մի խնդիր՝ պարզապես հավատալով և վստահելով, կամ չհավատալով և չվստահելով: Եվ չկա նաև տեսանելի, շոշափելի գործիք, որով հասարակությունը կարող է հարց լուծել: Այդ գործիքը լինելուն կոչված ընդդիմադիր խմբերը, կուսակցությունները, գերազանցապես զբաղված են սեփական հարցերը լուծելով: Առավել ևս, որ նրանք էլ, Սերժ Սարգսյանի «փոփոխությունների» հանդեպ որակապես որևէ այլ վերաբերմունք չեն կարողանում ձևավորել և մշակել պատասխան արձագանքներ, քան պարզունակ վստահել-չվստահելու դաշտում խաղալը:

Ստացվում է, որ Հայաստանում իշխանությունը «պրիմիտիվ գողանում» է, իսկ, այսպես ասած, ոչիշխանությունը կամ ընդդիմությունը՝ «պրիմիտիվ խաղում»: Այդ ուժերը իրենց առաքելությունն են համարում այն, որ հասարակությանը ասեն՝ հավատա, թե չհավատա: Ընդ որում՝ դա մի կողմից պարզունակ լինելով՝ ինքնին որպես ընդդիմադիր քաղաքական գործունեության մեթոդաբանություն, ներկայումս նաև զավեշտալի է, քանի որ հասարակությունը իշխանությունից երևի թե արդեն ոչ պակաս հավատ և վստահություն չի տածում նաև այդ ուժերի առնվազն գերակշռող մեծամասնության նկատմամբ: Ահա այդ իրավիճակում Հայաստանում ներկայումս օրակարգային առավել իրատեսական հեռանկար ունի սկսված «փոփոխությունների» արգելակումը, քան դրանց շարունակությունն ու առավել ծավալումը: Որովհետև, գնալով «փոփոխությունների»՝ Սարգսյանն ընդամենը ստեղծում է մնացյալ դաշտի «ստատիկության» ֆոնը բոլորի համար տեսանելի: Դրանից հետո նա իր և այդ ֆոնի միջև ձևավորում է որոշակի տարածություն, այսպես ասած՝ մեծացնում է իր «անվտանգության» գոտին: Ու քանի որ ինքն է տնօրինում չափը, ոչ թե հասարակությունը, Սարգսյանը չի անցնում այն, իր համար ավելորդ ռիսկեր չառաջացնելու և համակարգն էլ ավելորդ չգրգռելու համար:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված