Հայերեն


Որ դեպքում Ադրբեջանը կհարվածի ատոմակայանին

Աշխարհ

Ադրբեջանական մամուլը գրում է.

aze.az-ը «Ռուսական փորձագետ. Ադրբեջանը ստեղծել է հզոր հրթիռային պոտենցիալ» հոդվածում ներկայացնում է հարցազրույց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելհենհաուերի հետ: Խոսքը վերաբերել է նրան, որ շատ է խոսվել բելառուսական «Պոլոնեզների» մասին և շատ քիչ՝ Ադրբեջանի կողմից գնված իսրայելական «Լորա» տակտիկա-ստրատեգիական հրթիռների մասին:
Հարցին, թե երբ Երևանում շքերթի ժամանակ երևացին «Իսկանդեր» հրթիռներ՝ ԶԼՄ-ները որոշեցին, որ Մոսկվան այն տվել է Հայաստանին, Ֆելհենհաուերը պատասխանել է, որ մինչև այժմ պարզ չէ՝ ինչ հրթիռներ է Մոսկվան տվել «Իսկանդեր Ե», թե «Իսկանդեր Մ». վերջինի հեռահարությունը 500 կմ է, իսկ առաջինինը՝ 300 կմ. «Հնարավոր է նաև, որ ցուցադրած հրթիռները այդպես էլ մնացել են ռուսական»:
Հարցին, թե արդյո՞ք երկրների հրթիռային պոտենցիալները Ադրբեջանի այս վերջին գնումներով հավասարվել է, փորձագետը պատասխանել է, որ այո, արդեն հավասարակշռություն կա, իսկ նախկինում Հայաստանի օգտին էր:
Ապրիլյան պատերազմի ժամանակ հայերը այդպես էլ ռիսկ չարեցի՞ն օգտագործել հրթիռներ: Ի պատասխան այս հարցի, փորձագետը նշել է, թե այդ պատերազմը շատ շուտ ավարտվեց, և որ դրա անհրաժեշտությունը չկար: Բայց եթե հիմա նոր սրացում լինի և արագ չավարտվի, հնարավոր է, որ կողմերը կսկսեն միմյանց հրթիռային հարվածներ հասցնել երկրների խորքերի, մայրաքաղաքների և ստրատեգիական այլ օբյեկտների ուղղությամբ:
Հարցին, իսկ հնարավո՞ր է, արդյոք, որ Ադրբեջանը հարվածի Մեծամորի ատոմակայանին, փորձագետը պատասխանել է, որ դա քիչ հավանական է, քանի որ առաջին հերթին ատոմակայանը խիստ ամրություն ունի այդ իրավիճակների համար, Ադրբեջանը անգամ հրթիռների առկայության դեպքում դժվարությամբ կարող է հասնել ռեակտորի վնասման, հետո էլ եթե անգամ դա լինի, ինքը ևս կտուժի ռադիոակտիվ ամպից, խիստ բացասական կլինի նաև միջազգային արձագանքը:
Ըստ Ֆելհենհաուերի, Ադրբեջանը միայն մի դեպքում կհարվածի ատոմակայանին, երբ հայկական զորքերը լինեն Բաքվի մատույցներում:

Ազերիներին հուզում է Հայաստանի ներքաղաքական կյանքը

day.az-ը «Ներքաղաքական շիլաշփոթ. Հայաստանը խրվում է պրոբլեմների ճահճում» հոդվածում գրում է, որ «կատարվում է այն, ինչը կանխատեսելի էր: «Արբեցնող» հեղափոխությունից հետո գալիս է զգաստացումը: «Լավ և ուրա՞խ» է արդյոք Հայաստանի շարքային քաղաքացու կյանքը: Իհարկե ոչ: Արդյո՞ք բազմամիլիարդ կապիտալը հոսեց Հայաստանի տնտեսություն: Մի ծիծաղեցրեք իմ հողաթափերը, դա, իհարկե, հնարավոր չէ, քանի որ Հայաստանը մեկուսացված է տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային նախագծերից: Առտավելագույնը, ինչ կարող է սպասել հայ մարդը, հրաշքն է, որն էլ, ի դեպ, անհնար է, քանի դեռ Երևանը չի համաձայնել Ղարաբաղյան հակամարտության արդար լուծմանը: Բայդ դրա հոտն անգամ չի գալիս, այլ՝ հակառակը: Ամեն ինչ վատ է: Օրինակ, ծնելիությունը այդ երկրում 2017 թվականին իջել է 40-ից 37,7 հազար: Այսինքն, դեմոգրաֆիկ աղետը սկսվել է և ոչ մի հեղափոխություն այստեղ չի օգնի: Իսկ Փաշինյանը հայտարարում է, որ այս տարի դեռ ընտրություններ էլ են լինելու: Բայց իշխանական թևը արդեն պառակտվում է, սկզբից «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ նախարար Մ.Թանդիլյանը հրաժարական տվեց, հետո «Ծառուկյան» դաշինքը հիշեցրեց, որ ընտրություններում ինքը հանդես է գալու առանձին թիմով, անգամ ՀՅԴ-ն է ինչ-որ բան մտմտում: Ահա և քեզ քաղաքական շիլաշփոթ»:

Հայաստանն իր կարծիքը չի փոխում

vesti.az-ը «Հայաստանը դաշույն խրեց Վրաստանի մեջքին. ստացվում է, որ նա միայն խոսքերով է ցանկանում ընկերանալ Վրաստանի հետ» հոդվածում գրում է, որ հունիսի 12-ին Վրաստանը ևս մեկ անգամ հարց էր բարձրացրել ՄԱԿ-ի համաժողովում «Վրաստանի Աբխազիայից և Ցխենվալից հարկադիր տեղափոխվածների և փախստականների իրավական կարգավիճակի մասին» թեմայով: Հարցը վերաբերում է Աբխազիայից և Հարավային Օսեթիայից հարկադիր հեռացած վրացիների վերադարձը իրենց բնակավայրեր ապահովելուն: Վրաստանի ջանքերի շնորհիվ այդ որոշումը պաշտպանող երկրների թիվը տարեցտարի աճում է: Անսասան է մնում միայն հարևան Հայաստանի դիրքորոշումը՝ ոչ: Անգամ Ռուսաստանի պատմական դաշնակից Սերբիան դեմ չէ դրան և միայն ձեռնպահ է մնում: Թվում է, թե նոր Հայաստանի նոր կառավարությունը, որն իր առաջին այցը կատարեց Վրաստան, պետք է փոխի իր կարծիքը, բայց ,այդպես չէ: Փաշինյանը միայն հայտարարում է, որ իրենք եղբայրական երկրներ են, իսկ արդյունքում դաշույն է խրում Վրաստանի մեջքին: Իսկ ահա Վրաստանը ձև է անում, որ ոչինչ չի տեսնում:

Կամո Խաչիկյան

 

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված