Հայերեն


Բոնին` ընկերուհուց բաժանվելու, անցած ուղու և «Ոսկե դպրոցի» մասին

Life

Վահե Բեգլարյանին հեռուստադիտողներից շատերը ճանաչում են որպես Բոնի: Տարիներ առաջ հեռուստաէկրանին հայտնված տղան ասում է՝ Բոնի կեղծանունն իրեն արդեն հարազատ է դարձել, դրանից հրաժարվելու մասին երբևէ չի մտածել: Այս շրջանում նա որպես դերասան ներկայանում է «Ոսկե դպրոց» սիթքոմում։ Վահեն նաև սիթքոմի սցենարիստներից մեկն է: Tert.am Life-ը Վահեի հետ զրուցել է սիթքոմում իր կերպարի, Բոնի անունը ստանալու և անձնական կյանքի մասին:

 

Վահեն ավարտել է Մշակույթի պետական քոլեջը, մասնագիտությամբ կինոռեժիսոր է: Տեսախցիկի առաջ հայտնվել է դեռ 4 տարեկանում: Ասում է՝ հեռուստատեսային աշխատանքով միշտ է հետաքրքրվել, թեև դերասանի մասնագիտական կրթություն չի ստացել, միշտ զբաղվել է ինքնակրթությամբ:

 

«Իմ առաջին աշխատանքը տեսախցիկի հետ եղել է 4 տարեկանում, երբ  «Ճստիկ-պստիկ» հաղորդումից եկել էին ինձ նկարահանելու` որպես տաղանդավոր երեխայի: Այն ժամանակ ես Մայքլ Ջեքսոնի նմանակումն էի անում և արտասանում»,- հիշեց նա:

 

 

Վահեն պատմեց, որ Բոնի անունը ստացել է «32 ատամ» ակումբի տղաների կողմից, որը հետագայում հիմնավորվեց նաև «Մեր բակում» նրա դերակատարման ժամանակ: «Երբ աշխատում էի «32 ատամ» ակումբում, սկսեցի երկարացնել մազերս, լրիվ գանգրահեր դարձա, ակումբի տղաներն ինձ տվեցին Բոնի անունը։ Այդ անվան հետ կապված բարդույթներ չունեմ: Դա արդեն բեմական անուն է դարձել ինձ համար։ Նրանք, ովքեր ինձ ճանաչել են ավելի վաղուց, շարունակում են Վահե դիմել»:

 

Բոնին նկատեց, որ հեռուստատեսային որոշակի դադարից հետո սիթքոմում նկարահանվելն իր հայտնիությունը թարմացրել է: Նրա խոսքով` իր կերպարի վերաբերյալ հիմնականում դրական կարծիքներ է լսում ինչպես դպրոցահասակ երեխաներից, այնպես էլ նրանց ծնողներից: Վահեն ասաց, որ մասնագիտական գործունեության ընթացքում սիթքոմում գլխավոր դերակատարման և սցենարիստի աշխատանքի փորձ դեռ չէր ունեցել, Մաքսի կերպարում հանդես գալն էլ իր համար հետաքրքիր էր:

 

«Երևի, իմ խաղացած ամենաբարդ կերպարներից մեկն է, որովհետև ինքը փակ մարդ է, տարբերվում է իր դիմախաղով, շարժուձևով, ձայնի ինտոնացիայով: Այդ ամենի ուղղությամբ շատ եմ աշխատել: Սովորաբար, այս կամ այն կերպարը մարմնավորելիս ես իրեն նմանեցնում եմ իրականությունից վերցրած մեկին: Օրինակ, «քյառթու» մարմնավորելիս հիշում եմ իմ այդպիսի ծանոթներին, այս դեպքում մի քանի տարբեր մարդկանց եմ հիշել ու համադրել Մաքսի կերպարում: Ինքը, այսպես ասած, փախած, ցնդած կերպար է, որն իր սիրած աղջկա համար ոչինչ չի խնայում, չնայած գիտի, որ նա ընկեր ունի»,-ասաց նա:

 

 

Վահեի խոսքով` խաղընկերներից ոմանց ճանաչել է, շատերի հետ էլ ծանոթացել է նկարահանման հրապարակում. «Մեր սիթքոմի թիմը շատ լավն է՝ սկսած տեխնիկից մինչև պրոդյուսեր: Կարող եմ ասել ոսկե թիմ է հավաքված:)»:

 

Երիտասարդ դերասանն ասաց, որ նոր առաջարկներ ունի, որոնք դեռ քննարկման փուլում են, ուստի դրանց մասին խոսելը վաղ է. «Առաջարկն ընդունելիս ինձ համար առաջնայինն այն է, որ իմ սիրելի աշխատանքով եմ զբաղվում, հետո միայն հոնորարն եմ հաշվի առնում»:

 

Վահեից հետաքրքվեցինք՝ մասնագիտությամբ լինելով կինոռեժիսոր, երբևէ չի՞ մտածել աշխատել նաև այդ ասպարեզում և ֆիլմ նկարահանել։ Ի պատասխան` նա ասաց. «Ես մտածում եմ, եթե դու ուզում ես ինչ-որ բան սկսել, պետք է լավ անես դա: Երբ հասկանամ, որ կարող եմ նկարահանել այնպիսի ֆիլմ, որը կհետաքրքրի բոլորին, ես դա կանեմ: Այդ լեվելին դեռ չեմ հասել»։ Վահեն նշեց, որ ապագայում մտադիր է երաժշտական ուղղությամբ առաջ գնալ, մասնավորապես զբաղվել DJ –ի աշխատանքով:

 

 

Վահեն նշեց, որ հումորը մեծ տեղ ունի իր կյանքում, սակայն չի մոռանում նաև լրջության մասին: Վահեն իրեն բնութագրեց որպես փոքր-ինչ վատատես ու թերահավատ մարդ, թեև դա թերություն չի համարում:

 

24 –ամյա դերասանին շատերը ավելի փոքր տարիք են վերագրում: Վահեն ասում է, որ դրանից երբևէ չի նեղսրտել. «Մինչև հիմա էլ շատերը զարմանում են իմանալով իրական տարիքս: Քանի որ մարդիկ գիտեն, որ ես շատ ավելի մեծ եմ, քան երևում եմ արտաքնապես, մարդիկ կան, որոնք կարծում են, թե շատ ավելի մեծ եմ: Երբ ասում եմ՝ 24 տարեկան եմ, ասում են՝ մենք գիտեինք 30–ն անց ես: Դա ինձ համար արդեն սովորական երևույթ է դարձել»,-ասաց նա:

 

Խոսլով անձնական կյանքի մասին՝ Բոնին նկատեց, որ թեև լուրջ հարաբերություններ է ունեցել, վաղուց բաժանվել է ընկերուհուց, հիմա սիրտն ազատ է: «Հիմա ընկերուհի չունեմ ու դեռ չեմ էլ պատրաստվում ունենալ: Ինձ համար հիմա առաջնահերթ է կարիերան: Կարծում եմ պիտի կայանաս, հետո մտածես անձնականը կառուցելու մասին,- ասաց նա և ավելացրեց, որ իր կողքին պատկերացնում է այնպիսի մարդու, որը կկիսի իր տեսակետները,-  Հասուն տարիքում մեր պատկերացումները փոխվում են, մարդու մեջ սկսում ես գնահատել հենց մարդ լինելը: Կարծում եմ` սերը առաջնայինը չէ, որ պահում է զույգին: Ամուսնանալուց հետո մարդիկ իրար միշտ սիրում են, իրենց շարունակում է կապել ուղղակի միասին ապրելու միտքը»:

 

 

 
Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված