Հայերեն


«Մենք նոր պատերազմի շեմին ենք»

Ամենաընթերցված

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հոկտեմբերի 20-ին ստորագրել է հրամանագիր ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու մասին: Նախագահի հրամանագրով Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ է նշանակվել Ստեֆան Վիսկոնտին:

Ֆրանսիացի արդեն նախկին համանախագահ Պիեռ Անդրիոն այս պաշտոնում նշանակվել էր 2014 թվականին: Ֆրանսիայի «Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Կայծ Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս փոփոխության մեջ արտառոց որևէ բան փնտրել պետք չէ. ռոտացիոն սկզբունքով փոփոխություն է կատարվել, սակայն ըստ Մինասյանի՝ նախորդ համանախագահների համեմատ՝ Պիեռ Անդրիոն բավականին պասիվ գործունեություն էր ծավալում. «Ոչ մի հայտարարություն, ոչ մի հարցազրույց։ Նախորդ համանախագահներն ավելի ակտիվ, ավելի նախաձեռնող էին։ Պիեռ Անդրիոն ոչ մի հարցազրույց, ոչ մի հայտարարություն չէր անում, մամլո ասուլիսներ չէր նախաձեռնում։ Տեսնենք՝ արդյոք Ստեֆան Վիսկոնտին ավելի ակտիվ ու նախաձեռնող կլինի՞, թե՞ ոչ»,- ընդգծեց Կայծ Մինասյանը։

Ստորև ներկայացնում եք «Առաջին լրատվական»-ի հարցազրույցը Կայծ Մինասյանի հետ։

– Պարոն Մինասյան, ինչպե՞ս եք գնահատում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ արված վերջին հայտարարությունները։ Ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը նշել է, թե իրենց ամենամեծ «փոխզիջումը» կարող է լինել Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ինքնավար պետության կարգավիճակ տալը։

– Ալիևի հայտարարությունն, ըստ էության, նորություն չէ։ Մեզ համար դա անընդունելի տարբերակ է, և նա դա շատ լավ գիտակցում է։ Նման հայտարարություններով վերադառնում է 1988-89 թվականներին՝ կարծես թե պատերազմ չի եղել, և մենք բոլորովին այլ իրականության մեջ ենք։ Նրանք ուղղակի իրենց պարտությունը չեն ընդունում, չեն կարողանում ընդունել իրենց պարտությունը հայերի նկատմամբ, կարող են ընդունել ռուսների, ամերիկացիների առջև, բայց ոչ երբեք՝ հայերի։ Հայերը պետք է շեշտը դնեն Ադրբեջանի ֆաշիզմի և ռասիզմի վրա և իրենց անելիքները ըստ այդմ որոշեն։ Նրանք իրենց քաղաքականությունը հենց այդ ֆոնին, այդ ատելության հողի վրա են կառուցում։

– Վերջին օրերին կրկին լարված է սահմանային իրավիճակը, հակառակորդը նախահարձակ է լինում և իրականացնում դիվերսիոն գործողություններ։ Հնարավո՞ր է՝ նորից վերսկսվեն պատերազմական գործողությունները՝ ապրիլյան սցենարով։

– Բաքուն բանակցային գործընթացում չի ուզում քայլ առաջ անել դեպի բարելավում, և քանի որ չի ուզում, ուրեմն իր բանակը նման գործողությունների պետք է դիմի։ Մենք նոր պատերազմի շեմին ենք, որովհետև ադրբեջանցիները ոչ մի խելամիտ զիջման պատրաստ չեն։ Մենք էլ մեր մասով այլևս ոչինչ չենք կարող անել։

Ադրբեջանն անընդհատ ճնշումների միջոցով, հյուծելով փորձում է հասնել իր ուզածին, և Ալիևը քանի որ զիջումների պատրաստ չէ, ուրեմն շատ հավանական է նոր պատերազմը։ Այս անգամ հայերը պետք է որ ավելի պատրաստ լինեն, ամբողջ միջազգային համայնքը տեղյակ պետք է լինի։ Միջազգային հանրությունն այլևս չի կարող լռել ու խուլ մնալ։ Չեմ կարծում, թե ռուսներն ու ամերիկացիները շարունակեն աչք փակել Ադրբեջանի կոշտ քաղաքականության հանդեպ։ Գոնե Արևմուտքի համար կա Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթացը, ինչի մասին խոստովանում է Ալիևը, արդյո՞ք մինչև վերջ կգնան՝ առայժմ անհայտ է։

– Փաստորեն ի հակադրություն Արևմուտքի՝ Ռուսաստանը հակահայ քայլեր է անում։ Թե՛ արտգործնախարար Լավրովը և թե՛ նրա խոսնակը պարբերաբար խոսում են հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի կառուցողական դերի մասին: Սրանք Հայաստանի թիկունքում ի՞նչ խաղեր են՝ ըստ Ձեզ։

– Դա զուտ դիվանագիտական հայտարարություն է, և ռուսները դրանով ուզում են լավամարդ դուրս գալ թուրքերի առաջ։ Բայց մի բան է խոսելը, այլ բան՝ գործնականում կիրառելը։ Չեմ կարծում, թե ռուսներն ու ամերիկացիներն իրենց հակադրությունը այդչափ խորացնեն ու այդ հակադրությունը ի ցույց դնեն նաև Ղարաբաղյան կարգավորման հարցում:

– Այսինքն՝ Թուրքիայի ներգրավվածությունը որևէ ձևաչափով բացառելի՞ է։

– Դրանք միայն Լավրովի խոսքերն են։ Քանի որ ուզում են ցույց տալ, թե Թուրքիայի հետ լավ են՝ իբրև թե կարևորություն են տալիս Ղարաբաղի հարցում Թուրքիայի կեցվածքին. միայն այդքանը։

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված