Հայերեն


Գողականների մասին ինֆորմացիան թքել-կպցնելուց առաջ․ «ՉԻ»

Հասարակություն

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է․

Օրերս օնլայն լրատվամիջոցներն ակտիվորեն պտտեցրին «Ժամանակ» թերթում տեղ գտած մի լուր, որտեղ անդրադարձ կար գողական աշխարհի անցուդարձին։ Ճիշտ է, նման լուրերը համացանցում մեծ դիտումներ են ունենում (այստեղ երկրորդական է` լուրը համապատասխանում է իրականությանը, թե ոչ), բայց այս պարագայում խոսքը բացարձակ անգրագիտության մասին է։

Մասնավորապես, թերթը տեղեկացրել է, թե «Զապ» մականվամբ օրենքով գող Անդրանիկ Սողոյանը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի «մարդն» է գողական աշխարհում։ Այս «կապը» լրատվամիջոցը բացատրել է այսպես. «Զապը» ոստիկանապետի թիկնազորի պետից կախված է այն պատճառով, որ Չեխիայում իրեն ցմահ ազատազրկում է սպառնում, ու եթե Երեւանը արտահանձնի նրան, նա ցմահ ազատազրկման կենթարկվի Չեխիայում»։

Հասկանալի է, որ գողական կլանների պայքարի շրջանակներում է լուրը հրապարակվել։ Արդեն մի քանի ամիս է՝ առանձին լրատվամիջոցներ գրում են այդ կոնֆլիկտների մասին։ Բացառված չէ, որ լրատվամիջոցին տեղեկություններ հաղորդող գողականները այդքան էլ խելք ու ճարպկություն չունենային լուր «թքել-կպցնելու», բայց բոլորովին այլ է դառնում խոսակցության թեման, երբ չի ստուգվում գողականների կողմից տրված ինֆորացիայի տրամաբանությունը, գոնե։ Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրության եւ քաղաքացիության մասին օրենքներով արգելվում է ՀՀ քաղաքացուն հանձնել այլ երկիր։ Հայաստանի Հանրապետությունն իր բոլոր միջպետական պայմանագրերում հատուկ սահմանել է, որ չի հանձնի ՀՀ քաղաքացիներին։ Հայաստանը վերապահում ունի բոլոր միջպետական պայմանագրերում, համաձայն որի, ոչ մի դեպքում արտահանձնման իրավունք չկա՝ անկախ նրանից, թե որ պետությունն է նման բան պահանջում, ինչպիսի գործով եւ ինչ փաստարկումներով։

Ի դեպ, երեկ հրապարակման մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը, որտեղ ասված է. «Զանգվածային լրատվության միջոցներից մեկը «տեղեկություն» է տարածել (որոշ լրատվամիջոցներ էլ շտապել են տիրաժավորել) ոստիկանության ծառայողի եւ «օրենքով գողի» իբր ինչ-ինչ առնչությունների մասին։ Այս կարգի «տեղեկացվածների» համար արդեն որերորդ անգամ ստիպված ենք կրկնել, որ ոստիկանության ծառայողները «օրենքով գողերի» եւ ընդհանրապես քրեական «հեղինակությունների» հետ առնչվում են բացառապես օրենքով վերապահված գործառույթների ու գործողությունների շրջանակում։ Սա տարրական իրավական գիտելիք է, որին կարելի է հասու լինել, եթե «տեղեկություն» պատրաստելիս բարի լինեն գործակցել պատկան ու պատասխանատու կառույցների հետ»։

Գործակցել թե չգործակցել` ամեն լրագրող ու լրատվամիջոց ինքն իր համար է որոշում կայացնում։ Բոլոր դեպքերում այսպիսի լուրերն ու հակադարձումները որեւէ բան չեն փոխում ՀՀ քաղաքացու կյանքում։ Ուստի, եթե չեն փոխում, ուրեմն կողմերը ժամավաճառությամբ են զբաղված, մինչդեռ մեկը հանրային կարծիք ձեւավորող կարեւոր հարթակ է, մյուսն էլ՝ մի ողջ երկրի ոստիկանություն։

 

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված